Սենան էլի պատերի արանքում է: Այս առանձնատունն այնքան մեծ է, որ իմաստ չկա չորս պատ ասելու: Կա Սենա, կա սենյակ, կան մտածմունքներ: Ինչ. Է. Կատարվում: Որերորդ անգամ է կադրերը պտտում մտքերում ու կանգնում նույն տեսարանի վրա: Ո՞վ էր ասել պատասխանիր, ո՞վ: Ամեն անգամ մտածում է, աչքերը թարթում... Նույն պատկերը: Էլի խելագարվում է: Նախկի կյանքում այսպիսի բան չկար: Ասես՝ գիտեր իր ճակատագիրն ու հանգիստ էր, խելագարվելու հնարավորությունը շատ քիչ էր: Բայց, կապվելով մի մարդու հետ, ում ոչ ճանաչում էր, ոչ էլ ուզում էր տեսնել, կյանքի անիվն սկսեց հակառակ ուղղությամբ պտտվել: Ընդհանրապես անհասկանալի ուղղությամբ: Մի խոսքով՝ խելագարություն:
Որերորդ անգամ է պտտվում սենյակում, երբ դուռը բացվում է: Չէ, ոչ թակում են, ոչ թույլատվություն վերցնում: Կարելի է եզրակացնել մի բան. Միայն մեկը կարող էր այդպես անել: Մեկը, ում անունն է Յունգի: Սենան կտրուկ շրջվում է դեպի դուռն ու տեսնում երիտասարդին: Ավանդական տեսքն անպակաս: Ձեռքերն են գրպաններում: Տեսավ ու էլի նույն տեսարանը աչքերի առաջ: Վարդագույնը միանգամից է գրավում այտերը, իսկ նա մեկ անգամ աննկատ թափ է տալիս գլուխը՝ ուշքի գալու համար: Յունգին պարզապես նայում է, ու դա շատ է ճնշում Սենային.
- Ի... Ինչու՞ ես եկել, - ցածրաձայն:
Պատասխան չկա: Դեմքին ոչ մի միմիկա: Ու նա մոտենում է: Մոտենում շատ դանդաղ, ոչինչ չարտահայտող դեմքի արտահայտությումբ, ձեռքերը դեռ գրպաններում: Սենան ոչինչ չի կարողանում անել: Ոչ հետ գնալ, ոչ խոսել... Ընդհանրապես պարալիզացված է ասես: Սիրտը չի հանգստանում ոչ մի վայրկյան: Ընդհակառակը՝ ավելի արագ է սկսում բաբախել, երբ տղան քիփ կանգնում է... Կանգնում է, գլուխը թեքում մի կողմ ու, ասես, ուսումնասիրում.
- Ի... Ի՞նչ ես անում, - էլի ցածրաձայն: Էլի ձայնը դողաց:
Ինչ է անում՝ ինքն էլ չգիտի: Անկեղծ: Միայն նայում է ու դա նրան էլ է զայրացնում: Հիմա ինչու՞ է հայացքը գամվել գրավիչ պարանոցին: Չի հասկանում: Մեկ դեմքին է նայում, մեկ պարանոցին, մեկ ընդհանրապես իջնում ներքև: Սենան ուշքի է գալիս, մեկ քայլ ետ գնում, բայց Յունգին թույլ չի տալիս: Հա, թույլ չի տալիս: Բռնում է իրանից ու ձգում դեպի իրեն: Մարմինները դիպչում են իրար, ու դա շիկացնում է միջավայրը.
- Ուզում եմ հասկանալ...
Ի՞նչ է ուզում հասկանալ: Ի՞նչը. Գլխավոր հարցն էր, որի պատասխանն անգամ ինքը՝ Յունգին չգիտի: Ինչ անհասկանալի է չէ՞ ամեն ինչ:
Լռությունը կարող էր տևել պարզապես ժամեր, եթե չլիներ սենյակի դռան թակոցը: Յունգին անգամ չշարժվեց, ձեռքը հեռու չտարավ: Մնաց հենց այդպես, մինչ Սենան, խուճապի մատնվելով, ձեռքերը դրեց նրա կրծքավանդակին, որ հրի.
ВЫ ЧИТАЕТЕ
Black World
FanfictionՄին Յունգիի կյանքի անբաժանելի մասն են կազմում խաղատներն ու թղթախաղերը։ Կեղտոտ էլիտայի մի մասը։ Իսկ Սենան թղթախաղերից գլուխ չի հանում, սիրտն էլ խառնում է կեղտոտ էլիտայից, բայց պետք էր գնալ խաղատուն: Խաղամոլ դարձած ընկերոջն էր պետք փրկել: Բայց Յունգիի...