Գլուխ Գ

711 19 6
                                    

Սենան լավ է հիշում. ոտքերը հեշտությամբ են տանում դեպի ռեստորանի այն VIP սենյակը, որտեղ անց էր կացվելու հանդիպումը: Լավ էր հիշում, թե ինչպես ներս մտավ Յունգին՝ ասելով, որ մնա դրսում: Լավ է հիշում սեփական զայրույթն ու այն փաստը, որ Յունգին չի ճանարում <<չէ, ոչ>> արտահայտությունները: Լավ է հիշում լարվածությունը, որ տևեց հանդիպման ամբողջ ընթացքում՝ այն էլ սենյակի պատերից դուրս սպասելով: Լավ է հիշում, որ հորը միայն դուրս գալիս՝ հրաժեշտի պահին տեսավ: Նայեց աչքերին ու տեսավ...

Ոչինչ...

Դատարկություն...

Ու ամեն ինչ կտրվեց: Հայացքն էլ, հույսն էլ:

Իսկ հիմա, նստած նույն մեքենայում, էլի Յունգիի կողքին, հետ են վերադառնում: Իսկ Յունգին լուռ է: Սենան ոչինչ չգիտի: Միայն սպասումով նայում է երիտասարդին, ով կիտել է հոնքերը: Ու այդ լռությունը անհարմար չէ, ոչ... Զայրացնող ու նյարդայնացնող է Սենայի համար: Չիմացությունը ստիպում է զայրանալ, իսկ <<պարոն Մինի>> լռությունը յուղ է լցնում կրակին: Իսկ հիմա կրակն ավելի կբոցկլտա, որովհետև Սենան այլևս չի դիմանում այդ ճնշող լռությանը.

- Կարո՞ղ եմ իմանալ՝ ինչ է կատարվում:

Ու էլի լռություն:

Յունգին ասես այդտեղ՝ մեքենայում չլինի: Չէ, նա այնտեղ է, ուղղակի, ելնելով ամեն ինչից, նա չի ցանկանում պատասխանել: Որովհետև ավելի կզայրանա, իսկ նա դա չի ուզում: Չնայած Սենայի բերանից դուրս թռչող յուրաքանչյուր բառն է զայրացնում:

Իսկ Յունգին հիշում է զրույցը, որից ավելի է զայրանում:

Ֆլեշբեք

Յունգին մտնում է ներս. քմիծիծաղն ու հեգնանքն անպակաս են դեմքից: Չնայած... այդպես ավելի հեշտ է թաքցնել իրական զգացմունքները. զայրույթը, սպանելու ցանկությունը, լարվածությունը: Մտնելն ու Լի Դոհյոնին տեսնելը մեկ են լինում: Սեղանի մի կողմում նստած, ոտքը ոտքին գցած, խորամանկ ժպիտով, բայց էլեգանտ, խիստ կոստյումով տղամարդն ասես իրեն հաղթանակած էր զգում:

Չէ, սա դեռ սկիզբն է, Յունգին թույլ չի տա:

Մոտենում է, առանց խոնարհվելու նստում տղամարդու առջև.

- Հա՛հ, - քմծիծաղ, - այս ի՞նչ երիտասարդություն է մեծանում: Ոչ հարգանք ունի, ոչ...

- Չեմ կարծում, որ այս պահին դա է քեզ համար կարևոր, պարոն Լի, - նույնպիսի քմծիծաղ, ու Յունգիի մտքով մի բան է անցնում. նրանք նման են, - Երկար խոսելու ցանկություն չունեմ: Ի՞նչ է ուզածդ:

- Էհ, տղաս, այդքան շու՞տ ես մոռանում: Ախր ես ասել էի, չէ՞, - ծաղրում է:

Տե՛ր Աստված, շնորհակալություն Յունգիի համբերության համար, ով պոկվեց աթոռի հենակից ու առաջ եկավ՝ ձեռքերը սեղանին դնելով ու մատները իրար մեջ խաչելով.

Black WorldМесто, где живут истории. Откройте их для себя