Գլուխ Ը

829 27 4
                                    

Մեկ քայլը կարող է խորտակիչ լինել: Մեկ քայլ ու ամեն ինչ գնում է գրողի ծոցը: Սենան էլ, Յունգին էլ դրա մասին շատ լավ գիտեն: Սեփական մաշկի վրա են զգացել:

Նուրբ գույներով կահավորված տարածք, նստարաններ, ծաղիկներ, <<կեղտոտ էլիտա>>, խորան: Հարսնացուն լարված է ինչպես երբեք: Ձեռքը հոր ձեռքին է գցած, իսկ նրանք շարժվում են երկու շարքովնստարանների արանքով: Դեպի խորան: Ուր կանգնած էր փեսացուն: Հանգիստ, ոչինչ չարտահայտող դիմագծերով: Մի նստարանին, իրար կողքի նստած էին ընկերները: Մի կերպ էին զսպում ամեն վայրկյան դուրս թռչող ծիծաղը: Հիմարներ: Չնայած... ամեն բանն է այստեղ հիմարություն:

Քար լռություն է, չնայած հետաքրքրասերների շշուկներն անպակաս են: Սովորական է:

Մեկ քայլ ևս դեպի խորանը, դեպի Յունգին, դեպի երջանիկ չթվացող իրականություն: Մնաց երկու քայլ...

Ու աղմուկ:

Էլիտան լարվեց, խուճապի մատնվեց: Բոլորը՝ հարսնացուն էլ, փեսացուն էլ նրանց հետ հայացքներն ուղղեցին դեպի դուռը, որի հետևում կարգին աղմուկ էր բարձրացել: Եթե շատերը չեն հասկանում, ապա Յունգին այն քչերից է, որ ամեն ինչ հասկացավ: Վաղուց էր հասկացել, բայց հարսանիքը հետաձգել չէր կարող: Քչերի մեջ էին նաև ընկերները: Ամենքը մի ուղղությամբ շարժվեցին, իսկ Հոսոկն արագ մոտենում է ոչինչ չհասկացող հարսնացուին ու հորը.

- Պարոն Լի, - բռնում է Սենայի ձեռքը, - Թիկնապահների հետ հեռացեք սև ելքով:

- Ի՞նչ է կատարվում, - վախվորած Սենան էր։

- Հարսիկ, - խելագար քմծիծաղ, - փախուստի ժամանակն է:

Այլևս չերկարացրեց, իսկ Սենան չհակաճառեց: Որովհետև ոչինչ չէր հասկանում: Բայց այս լարվածությունից անգամ սիրտն սկսեց խառնել:

Հոսոկը ձգում է նրան դեպի Յունգին, հանձնում ձեռքն ու զգուշացնում.

- Հյոն, զգույշ կլինեք: Մենք էստեղ ամեն ինչ կանենք:

Գլխի դրական շարժում ու նրանք հեռանում են: Նույն սև ելքի ուղղությամբ: Սենան չի հակաճառում, հասկանում է. եթե այսպես է, ուրեմն մի բան կատարվել է, ուրեմն այսպես է ճիշտ: Հարսանյաց զգեստը շատ է խանգարում, կրունկները նույնպես: Ինչքան հնարավոր է արագ հասնում են սև հյունդային: Այսօր վարորդը Յունգին է: Նստում են, իսկ նա միանգամից սեղմում է գազին: Չէ, Սենան չի հակաճառում, բայց իմանալ իրողությունն ուզում է.

- Ի՞նչ է կատարվում, - նայելով տղայի լարված դիմագծերին:

- Կեղտ... Միայն կեղտ, - մի պահ շրջվում է դեպի Սենան ու նայում աչքերին, - Մենք կեղտի մեջ ենք:

Black WorldМесто, где живут истории. Откройте их для себя