Գլուխ Թ

747 26 0
                                    

Վիշապը հաղթանակների կողմնակից է, բայց վերջերս դրան հասնելու ճանապարհը ահագին երկարել է: Շուգայի հետ խաղը հեշտ փուլից դեպի բարդն է գնում, ու դա նրան զայրացնում է: Զայրացած բառը մեղմ է ասված... գազազած է: Նրա աշխատասենյակը, որը գրեթե ամեն օր լցված էր լինում մշուշով, այսօր գրեթե զուրկ է դրանից, որովհետև Վիշապը մեկ վայրկյան անգամ բաց չի թողնում բղավելու համար.

- Հիմարնե՛ր, կորե՛ք, - ձեռքի կտրուկ շարժում, ու նրանք դրսում են:

Մեկ դռան ձայն, որը խոսեց <<ոհմակի>> հեռանալու մասին, և ևս մեկը: Դա արդեն անձի մուտք էր նշանակում: Բայց Վիշապը չտեսավ: Նա վերցրել էր ծխախոտն ու շրջվել էր դեպի պատուհանը, մեջքով դեպի դուռը, բայց լավ էլ հասկացել էր, թե ով է մտել ու նստել թանկարժեք բազկաթոռին.

- Այդքան գոռգռալուդ փոխարեն նոր տակտիկա ընտրիր:

- Դու ընդհանրապես լռիր, քեզ ոչ ոք չէր կանչել, խորհուրդներդ էլ, ինչպես տեսնում ես, անպետք են:

- Օ՜հ, ոչ, ոչ, ոչ, - ու ծիծաղում է, - ինձ մեղաադրելու փոխարեն լակոտներիդ ճիշտ հրաման տուր: Մի բան է պատկերացնել ինչ անել, այլ բան՝ իրագործել:

- Ես գիտեմ ինչ կանեմ, - այդպես էլ չշրջվեց, - վերջին տարբերակ:

- Ու այդ վերջին տարբերակը պետք է սկզբում օգտագործեիր:

- Չտեսա՞ր՝ էդպես հետաքրքիր չէր լինի:

- Հուսով եմ՝ հիմա կլինի...

***

Տունը, որ դիմավորել էր Յունգիին ու Սենային, գտնվում էր քաղաքից դուրս: Սեուլից դուրս:

Յունգին լավ էր ճանաչում այս մեկհարկանի, հասարակ տունը, ինչը զարմանալի էր Սենայի համար: Բայց մտածելու ցանկություն ընդհանրապես չկար: Բամբակե ոտքեր, ծանրացած գլուխ ու այդպես էլ քնեց առաջին սենյակում, ուր մտավ:

Յունգին այդպես էլ հանգիստ չքնեց: Անընդհատ պահպանում էր կապն ընկերների հետ: Նրա գլուխն էլ էր ծանրացած, որովհետև <<եթե ընկնեմ, կբռնե՞ս>>: Մտածում էր՝ կբռնի՞, թե՞ տրված խոստումը կդրժի: Երևի թե չէ:

Սենան արթնացավ վաղ առավոտյան: Հա, սենյակն անծանոթ էր, չէր հասցրել ուսումնասիրել, որովհետև միանգամից եկել ու պառկել էր: Իսկ հիմա արթնանալն ու քնելու ցանկության կորչելը մեկ են լինում: Տրորում է աչքերն ու մի պահ անշարժ մնում: Էլի հարվածում է իրականությունն ու հիշեցնում, որ այսպես հանգիստ քնել պետք չէ, նրանք մի մե՜ծ կեղտի մեջ են: Վեր է կենում ու դուրս գալիս սենյակից՝ շուրջը նայելով: Ձայներ է լսում դեռ չբացահայտված խոհանոցի կողմից ու գնում այդ կողմ.

Black WorldМесто, где живут истории. Откройте их для себя