Յունգին հասկանում է՝ ոչ մի պահակի այլևս չի վստահում, Սենային նրանց հետ մենակ չի թողնի, դա փաստ է։ Գտնվում է հյուրասենյակում, պատուհանի մոտ, իսկ Սենան քնած է բազմոցին։ Հոգնած է, շատ, դրա համար այստեղ է քնել, իսկ Յունգին տատանվում էր՝ տանե՞լ ննջասենյակ, թե՞ չէ։ Հա, որովհետև անկողնուն ավելի հարմար էր, ոչ, որովհետև մենակ կթողնի։ Դրա համար էլ չտարավ։ Մինչ ուզում էր զանգել ընկերոջն ու կանչել, թույլ չտվին։ Հայացքը գրավեց անծանոթ մեքենան դարպասների մոտ, իսկ հեռախոսին հենց այդ պահին զանգ եկավ։ Սենան սխալ պահի արթնացավ, աչքերով փնտրեց ու ոչ երկար ժամանակ անց գտավ տղային, ով ուզում էր քայլ անել դեպի տան ելքը։ Սենան թույլ չտվեց՝ նկատելով տղայական կիտած հոնքերը.
- Ի՞նչ է եղել, - նստելով, ուշադրությունն իր վրա գրավելով։
- Հյուրեր ունենք։
Բայց մինչ այդ վերցնում է հեռախոսը՝ կողքին զգալով Սենայի ներկայությունը.
- Հյո՜ն, - Ջիմինի ոգևորված ձայնը, բայց լրջագույն ձայնը, - Լի Դոհյոնը Սեուլում է։
Այ թե ինչպիսի հյուրեր։
Սենան չլսեց, Սենան զգաց յունգիական ձեռքի հպումը իր ձեռքին։ Չէ, հպում չէր, բռնեց, լարվեց, տարավ մեջքի ետև.
- Հասկացա, - ու անջատեց։
Ու մինչ Սենան կտար իր հարցը կրկին, բացվեց դուռը։ Մի քիչ տարաձայնություններով, քանի որ անծանոթներին այս տուն սպասավորը թույլ չէր տալիս մտնել։ Բայց... մի քանի վայրկյան, ու Լի Դոհյոնը կանգնած է երկուսի առջև, ուղղում է օձիգն ու կոճակները։ Դեմքին լարվածություն։ Պատճա՞ռը։ Անհայտ։ Սենան ցանկանում է... չէ, չի ցանկանում։ Զարմանում է, հետո զայրանում։ Սեղմում է Յունգիի ձեռքն ու դա լավ զգում է նա։ Պատասխան սեղմում է, ու էլի բաց թողնում՝ սառնություն ու վախ թողնելով։ Առաջ է գնում, մի մետրի վրա կանգնում, իսկ դեմքին ոչ մի արտահայտություն.
- Օհ, ես էլ մտածում էի՝ տանը կլինե՜ս, չես լինի՜։
- Ի՞նչն է ստիպել հարգարժան պարոն Լի Դոհյոնին հասնել Վեգասից հայրենիք։ Կարո՞տը, - քմծիծաղ։ Յունգի, հարվածում ես, պետք չի։
- Ես կասեի՝ այն ամենը, ինչի մեջ գցել ես Սենային, - չէ, չի ասում՝ դստերս։ Ու դա առաջին անգամ դուր է գալիս Սենային։
- Միայն չասես՝ անհանգստանում ես, - տարօրինակ էր, բայց չհնչեց Յունգիի ձայնը։ Տարօրինակ էր Յունգիի համար, կամ էլ բոլորի, որովհետև խոսեց Սենան՝ նայելով Դոհյոնի ուղիղ աչքերի մեջ, - փողդ նվազե՞լ է, ավելացնե՞լ է պետք։
- Այս ինչ է, լեզու՞ ես առել։ Այսինքն սխալ արեցի, որ ուղարկեցի այստեղ։
- Չէ, պարոն Լի, դա քո կյանքի միակ ամենաճիշտ որոշումն էր։
ВЫ ЧИТАЕТЕ
Black World
FanficՄին Յունգիի կյանքի անբաժանելի մասն են կազմում խաղատներն ու թղթախաղերը։ Կեղտոտ էլիտայի մի մասը։ Իսկ Սենան թղթախաղերից գլուխ չի հանում, սիրտն էլ խառնում է կեղտոտ էլիտայից, բայց պետք էր գնալ խաղատուն: Խաղամոլ դարձած ընկերոջն էր պետք փրկել: Բայց Յունգիի...