Մաս 18

32 0 0
                                    


-Ու ինչի ենք ստեղ եկե՞լ

-Կամջագիա....ես ասեցի ոչ մեկդ չգաք չէ՞ !

-Քո ասելով չի շատ դեպքերում*քմծիծաղեց*

-Յա!

-Լավ,կռվելու համար չեմ եկել.....քեզ հարց տվեցի չէ՞

-Եկել եմ հանգստանալու ու մտածելու

-Ինչի մասին

-Մարդկանց....ու ինձ տանջող շատ 《Ինչու》ների մասին։

-《Ինչու》ների պատասխանը ոչ մեկս էլ չունենք։

-Ճիշտ ես,բայց ես միևնույն ա ուզում եմ գտնեմ

-Իսկ ինչի համար ես հիմա լացում.....անարժան մարդու՞

- Ավելի շատ նրա համար.....որ ես եդպես էլ ներքուստ չեմ փոխվել......

-Այսինքն

-Նույն չափից դուրս բարի,միամիտ ապուշը.....

- Հըհ*թեթև ծիծաղեց* ուզում ես ասես եդ հատկանիշներդ ուզում էիր փոխվե՞ին

-Հաաաա......հլը կյանքը ստիպել ա ահագին փոխվել։Բայց ես չեմ ուզում բարի լինեեեմ,եդ միայն ինձ հետո ցավ ա պատճառում։

-Դու սիրում ես առանձնանալ մարդկանցից,չէ՞ ...... հենց եդ հատկանիշներով ա որ առանձնանում ես,ու դրանք թերություններ չեն,մենակ առավելություններ են։Չգիտեմ գիտես թե չէ ես արտահայտության մասին 《Չպետք է ենքան քաղցր լինես որ կուլ տան,չպետք է ենքան դառը լինես որ թքեն》* , ոսկե միջինը միշտ շատ լավ տարբերակ ա։Բայց եթե քո մոտ քաղցրությունն ա գերակշռում,եդ դեռ չի նշանակում որ դու պիտի դա քո թերությունը համարես։Չէ,եդ քո ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆ ա։Ուղղակի պիտի կյանքին նայես մի քիչ ավելի ռեալ,ոչ մեկին շատ մոտ չթողնես,կամ թողել ես գոնե մի աննշան,բայց դիստանցիա ունեցի։Ու անարժանների համար մի լացի։

-Իսկ դու կարա՞ս պատասխանես ինչի են մարդիկ նախանձ ու չարացած

-Դրան ոչ մեկ կարգին բացատրություն տալ չի կարա։Ամեն մեկը կյանքի ինչ֊ինչ հարված ա ստանում,ու եդ ստիպում ա ինչ որ բանի,կամ ինչ որ մեկի հանդեպ չարանալ։Ես դեպքում Սուլլիի չստացված կյանքի համար չգիտես ինչի դու ես մեղավոր ։Դ .....բայց չակերտավոր մեղավոր....որովհետև դու մեղք չունես

-Ահ......

-Դու մեղք չունես որ լավն ես

Հեսսին մինչև դա նայում էր ուղիղ,Քայը նույնպես։
Բայց Քայի դա ասելուց հետո Հեսսին նայեց Քային,Քայն էլ նայեց Հեսսիին։

-Ինչ.....ճիշտը միանգամի՞ց ասեցի....եթե անակնկալի եկար, կներես ։Դ Սուլլին քեզ նախանձում ա նրա համար,որ դու եդքան լավն ես,ինքը չէ.....գիտե՞ս ոնց...ինչքան էլ մարդիկ ասում են որ բարի մարդիկ տեղ չունեն ես կյանքում,հենց իրենք էլ տենց մարդ են փնտրում,որովհետև իրականում բարի մարդկանց պակասը շատ ա*քմծիծաղ*

《You're my ART》Where stories live. Discover now