-Չէ,չէ ..... ես ուղղակի....ուզում էի ասել, շնորհավորում եմ
-Ինչի՞ համար ։ / .......
- Քո ու Քայի
-Ախխխ...շնորհակալ եմ Սուբինա,բայց կարիք չկա,ամաչեցնում ես գրողը տանի ։Դ
-Չէ դե, պետք համարեցի դա ասել քեզ...ուրախ եմ որ երջանիկ ես....դու գիտես որ քո երջանիկ լինելուց ա կախված իմ երջանիկ լինելը~
Հեսսին հիմա կլցնի աչքերը....հա,հա կլցնի
-Սուբին....չես պատկերացնի ինչքան շնորհակալ եմ որ կաս.....չես պատկերացնի թե ինչքան շատ եմ քեզ սի-
-Դու չպատկերացրեցիր թե ինչքան շատ եմ ե'ս քեզ սիրում
-Ո՞նց կարող ես էդպիսի բան ասել Սուբինա~
-Երեք տարի.....Երեք տարի Հեսսի~դու չգիտես իմ ներսում ինչ ա կատարվում....հավատա չգիտես ու էդպես երեք տարի.....երեք տարի ա ինչ Սուբինը քո կողքին ա որպես քո եղբայր,քո ամենահարազատ,բայց դու Սուբինի համար ավելին էիր Հեսս.....
-Ի՞նչ ես խոսում....
-.......Ես երեք տարի իմ մեջ եմ սեղմել ու ընդունեմ եմ քո ֆրենդզոնան մենակ նրա համար,որ չկորցնեմ քեզ։ Դու իմ կյանքի ամենալուսավոր կետն ես ու ես չեմ պատկերացնում ոնց կապրեի եթե դու կողքիս չլինեիր։ Ես քեզ սիրել եմ էնքան,ինչքան երբեք ոչ մեկի չեմ սիրել էս քսանմեկ տարվա ընթացքում ու երեք տարի ես էդ իմ մեջ ուղղակի խեղտել եմ որ կողքիս մնաս։ Բայց դու ոչ մի բան չհասկացար.....դու կուրորեն պաշտում էիր Սուբինին՝ եղբորդ ու երբեք չէիր պատկերացնի որ Սուբինը հիմա էսպիսի բառեր կասեր քեզ....բայց ես էլ չկարողացա.....
Լռություն տիրեց......
-Սուբին ես....կատակ ես անում չէ՞
- Քայը ինձ համոզում էր որ ասեմ քեզ,էն Քայը ով քեզ ասեց որ իրեն դուր ես գալիս.....ինքը քայլ արեց,որը ես երեք տարի չէի կարողանում անել...Թեհյոնը....եթե չլիներ Թեհյոնը ես կգժվեի։ Հեսս,գիտե՞ս ծիծաղելին որն էր....որ բոլորը....բոլորը նկատել էին ամեն ինչ դեռ վաղուց,բացի քեզնից....ախր էնքան պարզ ու մաքուր ես.....
-Սուբինա.......
-Ինձ թվում էր երբեք չեմ կարողանա էսքան բանն ասել քեզ Հեսս...բայց ի զարմանս ինձ ես ուժեղ գտնվեցի վերջապես....ես շատ,իսկապես շաաատ ուրախ եմ քո ու Քայի համար։Ես երևի մի քանի ամիս առաջ էսպես հանգիստ չէի խոսի....ես երևի կգոռայի,կպորտկայի,կբռնեի ուսերիցդ ու թափ կտայի ու անընդհատ կհարցնեի թե ինչի չես փորձել հասկանալ քո Սուբինին,բայց արի ու տես հիմա ես շատ հանգիստ եմ...Դու ու Քայն էնքան կարևոր եք իմ համար,որ ձեր երջանկությունից էն կողմ ինձ ուրիշ ոչ մի բան պետք չի։ Ես ինձ կարծես վերգտա..... ու դրա համար շնորհակալ եմ նաև քեզ։ Դու միշտ կողքիս էիր ու մի րոպե անգամ մենակ չէիր թողնում քո Սուբինին։ Շնորհակալ եմ քեզ ամեն ինչի համար Հեսս......
YOU ARE READING
《You're my ART》
Fiksi PenggemarՊատմություն Արվեստի քոլեջում սովորող ընկերների մասին,ովքեր իրարից շատ տարբեր են,բայց իրենց կապում է ամուր ընկերությունն ու արվեստի հանդեպ սերը։ Ու ի վերջո ինչը կհաղթի սերը թե ընկերությունը կիմանաք պատմությունը կարդալու ընթացքում։ Գլխավոր հերոսներ Ն...