Յունգին սկսեց աննոռմալի պես ծիծաղել նայելով ձեռքում գտնվող աչքերին։
Յ։Այո,ես նրանից միշտ էլ մի քայլ առաջ էի,մենակ մի անգամ հետ մնացի,այն էլ երբ նա քո ծնողներին էր սպանում։Այո այդ նա է ընտանիքիդ գլխատել,իսկ գիտես ինչի? Այդ աննոռմալը դրանից այնքան հաճույք էր ստանում,որ դու անգամ պատկերացնել չես կարող,բացի այդ Թեհյոն~ա քո ծնողները նույնպես սուրբ չէին։
Թեհյոնը սառը հայացքով լսում էր Յունգիին,նա չէր էլ ընկալում,նա չէր ուզում ընկալեր,նա չէր ուզում հավատալ, որ իր ծնողները, որոնք այդքան ժամանակ նրա համար ամենաթանկ հուշն էին, այդքան ցածր նպատակներով էին սպանվել։Իսկ քույրը....
Թ։Ինչում էին մեղավոր իմ ծնողները?ինչ էր արել իմ քույրը?
Թեհյոնը լացելով ու գոռալով էր ասում այդ երկու տողը,բայց դա կարծես սթափեցրեց Յունգիին ու նա ծիծաղից անցավ ավելի լուրջ տոնի։
Յ։Ձայնդ չբարձրացնես ինձ վրա,ես քո համար ձրի մարմնավաճառ չեմ։
Յունգին սկսեց մոտենալ Թեհյոնին ու բռնելով վզից բարձրացրեց մի փոքր վեր,ու ինքը կռանալով նայեց ուղիղ աչքերի մեջ։
Յ։Քո հայրը իմ խորթ հորը գումար էր պարտք,նա դրանք անգամ վերադարձնել չէր կարող,բայց գիտես ինչ?նրան այդ գումարը պետք էլ չէր,այդ աննոռմալը սերիական մարդասպան կարծես լիներ,տեսնում էս այն շախմատի դաշտը?դա նրա աշխատանքներից է։Գիտես ինչից է պատրաստված?սևամորթ ու սպիտակամորթ մարդկանց մաշկից։Իսկ հիմա պատկերացրու նրա ինչին էին պետք քո ծնողները,դու ու քույրդ,նա կարող էր անգամ ձեզանից հագուստ կարել իսկ դու ասում էս ով էր մեղավոր?Գիտես ես անգամ նրա ոճով եմ սպանում,ուղղակի մի տարբերությամբ,ես դա չեմ անում հաճույքի համար,դա իմ տարբերակով պատիժն է նրանց ում Աստված մոռացել է պատժի,իսկ սպանելուց հետո ես գլուխները այդպես հավաքում եմ։Նայիր պատին,գեղեցիկ է չէ?
Թ։Դու խելագար էս...
Թեհյոնը անգամ Յունգի աչքերին չէր նայում,դրանք միայն հոգեպես անհավասարակշիռ մարդու աչքեր էին ուրիշ ոչինչ։
Յունգին սպասում էր որ Թեհյոնը գոնե շնորհակալ պիտի լինի, որ նա նրա ընտանիքի սպանողին սպանել էր,այդպես և ըստ լոգիկայի նրա վրեժը լուծել,բայց ոչ...Թեհյոնը այդպիսին չէր...
Յ։Դու անշնորհակալ տականք,եթե ես չլինեի դու էլ էիր նույն բախտին արժանանալու,բայց չէ երևումա իրոք սխալվել էի որոշ ժամանակ առաջ։
Յունգին ուզեց ձգվել դեպի մյուս կողմի պահարանը ու վերցներ դանակը,բայց Թեհյոնը ուղղակի ոտքով ուժեղ հարվածեց նրա ոտքերի մեջտեղից չնայած որ նրանք կիսպարկած դիրքով էին,ու արագ հրեց Յունգիին մի կողմ։Յունգին մի պահ անսպասելիությունից կանգ էր առել բայց հետո արագ ռեակցիան հետ բերելով բռնեց Թեհյոնի ոտքից, որը փորձում էր չորեքթաթ հասնել դանակին։Թեհյոնը կարողացավ փոքրիկ վիրահատական դանակ վերցնել ու արագ պտտվելով մտցրեց Յունգիի աչքը,ու բավականին լուրջ վնասվածքով(Daechwita ֆլեշբեքներ),
Հետո արագ վազեց դեպի դուռը ու բացելով գնաց դեպի դուրս տանող դռան ուղղությամբ։
Թեհյոնը ուղղակի այդ պահին Քիմ Քարդաշյանի շնից էլ բախտավոր էր իրեն զգում,դուռը բաց էր ,ուրեմն նա կկարողանա հանգիստ վազել դեպի դուրս,դեպի ազատություն....Յունգին ինքնակառավարումը վերականգնելուց հետո վերցրեց պահարանում դրված ատրճանակը ու վազեց Թեհյոնի հետևից գոռալով "թող միայն այդ քածը փորձի ինձնից փախչել ճանապարհին նաև գցելով մի քանի պահարաններ։
Թեհյոնը վազում էր,նա զգում էր աշնանային տերևները իր ոտքերի տակ,թքած որ նրա հագին միայն սպիտակ ու արյունոտ (նախ գետնից էր արյունոտվել իսկ հետո Յունգիի աչքից)վերնաշապիկ էր նա մեկ է հիմա անտառում է։Նրա ամբողջ կյանքը նրա աչքերի առաջ էր,նրա ծնողների պատկերները հիմա նրա աչքերի առաջ էին...շնչառությունը այդքան դավադիր ձևով խախտվում էր,բայց ձգտումը դեպի ազատություն ավելի մեծ էր այդ խղճուկ ցավից ու դիսկամֆորտից ,որը նրան իր շնչառությունը ու մարմինն էին պատճառում։Ոտքերը թույլ էին...կարծես բամբակից լինեին,դավաճանի պես ծալվում էին։
Արևը լուսավորում էր ճանապարհը, բայց դա արդեն նշանակություն չուներ,Թեհյոնը միայն վազում էր կարծես խելագարը հոգեբուժարանից փախներ,կարծես վանդակում մնացած առյուծը վերջապես ազատված լիներ։Բայց Յունգիի ոտնաձայները գնալով մոտենում էին,այդ պահին ամբողջ ակնթարթները խառնվեցին,այդ պահին ժամանակը կարծես պտտվեր ամբողջ աշխարհի շուրջ բայց ոչ նրանց,այդ պահից Թեհյոնը կարծես հասկանար թե ինչ էր նշանակում " քայլել մահի ձեռքը բռնած" արտահայտությունը։Նրա մահը իր հետևում էր,նա ուղղակի պետք է մի անգամ սխալվեր ու վերջ...
ВЫ ЧИТАЕТЕ
Մարդասպանի Վանդակում
FanfictionPOV-Կորցված ազատություն,որը վերցրեց մարդասպանը։Մարդասպան,որը լի էր գաղտնիքներով։Գաղտնիքներ,որոնք մի ամբողջ կյանքեր արժեն։ Ովքեր էին նրա իրական ընտանիքի անդամները,ինչն էր նրա տանջվելու պատճառը,և ով էր այդ առեղծվածային ստվեր դարձած մարդասպանը ում նա ա...