~ՄԱՍ 14~

214 9 0
                                    

Թեհյոնը ուղղակի նայում էր այդ ալարկոտ մարդասպանին,ով անգամ չէր բարեհաճում աչքերը բացել խոսելուց,նայում էր Յունգիի մարմնի այդքան շատ ու այդքան խորը սպիներին։Ու թե երբվանից էին դրանք այնտեղ?Թեհյոնը առաջ չէր էլ նկատել դրանց գոյությունը,նա անգամ չէր էլ տեսել որ դրանք շաաաատ հին սպիների տեսք ունեն։
Թ։Իսկ...սպիները որտեղից?
Թեհյոնը թեկուզ այսքան ժամանակ(հմմմմ,այսքան,նա անգամ հաշիվն էր կորցրել օրերի)մարդասպանի հետ մնալուց հետո էր կաշկանդում նրա հետ խոսելիս։
Յ։Կոնկրետ որ մեկը?օրինակ կրծքիս խաչը հայրս է թողել,որ միշտ իմ տեղը հիշեմ,իսկ ուսիս հատվածի սպին մի կին էր թողել,բայց մի նեղվի հետո նրա կաշվից ինձ համար կոշիկներ կարեցի,հեսա կգնանք ու քեզ ցույց կտամ։
Յունգիի այդ խոսքերը հնչում էին ծիծաղող տոնով,հենց այդ տոնն էր որ չէր թողնում հասկանալ նա ճիշտ է խոսում թե ստում է։
Յունգին ուղղակի միանգամից վեր կացավ մահճակալից ու արագ հագնելով առաջին պատահած հագուստը (որը ի դեպ լավ էլ համադրվում էր) պտտվեց դեպի Թեհյոնը։
Յ։Հիշում էս ինձ հարցրեցիր թե դեպի ներքև գնացող աստիճանները ուր են տանում?
Թ։Այո հիշում եմ։
Յ։Ժամանակն է որ քեզ ասեմ դրա մասին,ինչպես նաև քո այստեղ գտնվելու պատճառի մասին պատմեմ։
Յունգին գրկեց Թեհյոնին ու միասին նորից դուրս եկան աստիճանների խաչմերուկ,որտեղից նույն գարշահոտն էր գալիս։Թեհյոնը չուզեցավ նորից հարցնել հոտի պատճառը,ուղղակի որոշեց մի քիչ սպասել։Նրանք իջնում էին ներքև,ամեն աստիճանի հետ Յունգիի դեմքի արտահայտությունը ավելի էր ծանրանում,կարծես մի ամբողջ մարդկության հոգս նրան տված լինեին։Թեհյոնը հենց այդ հայացքից վախենալով ոչինչ չէր խոսում,անգամ չէր էլ ուզում շնչեր։Վերջապես հասան փայտե դռանը,և ոչ այնքան երկար սպասելուց հետո Յունգին բացեց դուռը ու....Թեհյոնը ուղղակի իր աչքերին չէր հավատում,ավելի զզվելի տեսարան նա կյանքում չէր տեսել։
Նրա առաջ բացվեց ոչ փոքր չափերի մի սենյակ,երկու  անկյուններից պահարաններով շրջապատված իսկ առջևի պատից կախված էին մասամբ նեխած ու արդեն կաշվից կամաց-կամաց զրկվող գլուխները։Մի անկյունում պահարանի մեջ ամաններով աչքեր կային դրված,որոնք հոգատարությամբ լցված էին ֆարմալինի  մեջ,իսկ մյուս պահարանը տարբեր դանակների ու գործիքների համար էր։Մեջտեղում նստարան կար,որի վրա դեռևս մի կին կար նստած,բայց առանց գլխի։Յունգին ուղղակի ալարում էր նրա դիակից ազատվեր,այնպես որ թող նստի իրեն չի խանգարում։Դեռ ավելին այդ կինը սենյակի էսթետիկան էր լրացնում։Գետինը ու պատերը(անգամ մասամբ առաստաղը) արյան հետքերով էին պատված,իսկ դռնից մի քիչ այն կողմ մի շախմատի դաշտ հիշեցնող իր կար,ու տարօրինակ կոշիկներ։Թեհյոնը այդ տեսարանից ուղղակի մի քանի րոպե ապշած նայում էր մեկ սենյակին մեկ Յունգիին։Հետո կարծես համարձակություն ստանալով ուժեղ հրեց Յունգիին ու ինքն էլ ընկավ գետնին քանի որ ոտքերը նրան չէին պահում։Գետնին նրա կողքին մարդկային օրգաններ կային կաթսայի մեջ,ու դա տեսնելով Թեհյոնը ուղղակի իր կերած ու չկերածը դատարկեց գետնին։Իսկ Յունգին?Յունգին ուղղակի քարացած նայում էր,նա սպասում էր,սպասում էր մեղադրանքների,սպասում էր այդքան ծեծված "դու հրեշ ես" արտահայտությանը կամ էլ նրա սիրելի "քո տեղը բանտում ու հոգեբուժարանում է" արտահայտությանը։Բայց ինչ ստացավ նա ի պատասխան?Թեհյոնը մի քիչ սթափվելուց հետո արցունքոտ աչքերով նայեց Յունգիին ու դժվար լսելի շշնջաց "դու էս սրա հեղինակը?"։
Յունգին ոչինչ չպատասխանեց,դա նրա ուզած հարցը չէր,դա նրա ուզած տողը չէր։Նրա այդ սպանված հայացքը Յունգիին հունից հանում էր,դա այն ռեակցիան չէր որը նա էր ուզում,ոչ,դա ճիշտ չէր։Յունգին զարմացած քաշեց Թեհյոնի հատակից արյունոտված ու կեղտոտված վերնաշապիկից ու նրան վերև քաշեց հրելով դեպի աչքերով լի պահարանը։Թեհյոնը իր հավասարակշռությունը չպահեց ու մեջքով հարվածելով պահարանին թափեց դրա պարունակությունը։Դա միայն տեսնել էր պետք,կարծես հազարավոր աչքեր գետնից քեզ նայեն ու բոլորի մեջ միայն վախ,որոշները շագանակագույն որոշները կորեացու համար անսովոր կապույտ։Այո կապույտ,կարծես....կարծես օվկիանոսը,բայց մի քիչ այլ օվկիանոս,ուղղակի առանց ձկների որոնք ջրի գույնը կմգացնեին,այ օրինակ երբ կետ է անցնում ջրի ներքևով օվկիանոսը այլևս կապույտ չի թվում։Այնպես որ դա մաքուր օվկիանոս էր հիշեցնում,բայց դրանից միայն մի զույգ կար,այն էլ խամրած կարծես լիներ։Թեհյոնի ուշադրությունը դա միանգամից գրավվեց։Յունգին նկատելով թե ինչի վրա է Թեհյոնը կենտրոնացել վերցրեց աչքերը գետնից։
Յ։Գեղեցիկ էն չէ?այսպես կապույտ ու մաքուր,իսկ դու գիտես ում աչքերն էն?
Թ։Չ...է,որ-րտեղից ի...մանամ?
Յ։Ճիշտ է,դու այդ ժամանակ ընդհամենը հինգ տարեկան էիր,բայց չնայած դրան էլ դու իմ հորը չես էլ տեսել:
Թեհյոնը հայր բառը լսելուց հետո ուղղակի ապշած նայում էր Յունգիին ու համր շրթունքների շարժմամբ հարցնում "հոր?"։
Յունգին այդ հարցումը հասկանալով խոսքը շարունակեց'
Յ։Սրանք իմ խորթ հոր աչքերն էն,ատում էի նրան,իմ իրական ծնողները բաժանվել էին,հետո հայրս մահացավ,իսկ մայրիկս ամուսնացավ այս աչքերի տիրոջ հետ։Ասեմ իմանաս, նա էլ սպանեց մորս,հետո մնաց միայն պապիկս։Նա նրան էլ կսպաներ ժառանգության համար բայց ես նրանից մի քայլ առաջ էի։

Մարդասպանի ՎանդակումМесто, где живут истории. Откройте их для себя