ԵՒ այդ սխալը իրականում լինում է,նա ի վերջո անտառում էր ու բոբիկ ոտքերով,այնպես որ վայրի կենդանիներին ոչ ոք չէր էլ ասել, որ այնտեղ կյանք ու մահու ճակատամարտ էր ընթանում։Փոքրիկ ոզնու ծակոցից Թեհյոնը ընկավ գետնին ու Յունգին ուղղակի առանց մտածելու կրակեց։
Կրակոցի խուլ ձայնը լսվեց ագռավների ձայնի հետ մեկտեղ,որոնք կարծես ասեին ,որ ինչ-որ մեկին այնտեղ սպանեցին։Փամփուշտը դիպավ ուղիղ Թեհյոնի որովայնին,գեղեցիկ տեսարան էր...
դեղին տերևներ,նիհարած,կեղտոտ ու արյունոտ տղա,որի հագի սպիտակ շորը ներկվեց կարմիրով,և ուղղակի քարե հայացքով մարդասպան։ Իդելական համադրություն։
Յունգին նայում էր ցավից գետնին գալարվող ու լացող Թեհյոնին,ու վերջապես մոտեցավ նրան։
Յ։Սա էր քո ուզածը հա?դու գրեթե հասել էիր քաղաք տանող ճանապարհին,ինչպիսի դժբախտություն, որ կյանքիդ վերջին րոպեին այսպես սատկելու էս։
Յունգիի տոնը մեկ ծաղրում էր,մեկ ափսոսում,նա կարծես դասական մարդասպան լիներ,ով զուրկ լինելով զգացմունքներից մեկ է փորձում էր ինչ-որ բան արտահայտել։
Յունգին նկատեց,որ Թեհյոնը սողեսող անգամ փորձում է առաջ շարժվել,բայց...ուժերը նրան արդեն լքում էն։Այդքան սպասված ազատությունը հանգեց նրա աչքերի առաջ,աչքեր որոնք ամեն վարկյան ավելի էին ծանրանում կարծես հրամայում էին իրենց տիրոջը արդեն քնելու ժամանակի մասին։Ավաղ, բայց դա նրա ժամանակն էր,նրա բախտը,նրան վիճակված չէր մարդուն վայել ապրել,նրան վիճակված էր սիրելի դարձած մարդու ձեռքով մեռնել,դե ինչ գոնե դրա համար շնորհակալություն։
Յունգին գրկեց Թեհյոնին,ու այդ մարդասպանի կարծես անխախտ երեսին մի փոքրիկ սխալմունք կար,մի փոքրիկ արցունք։
Յ։Կներես....այսքան տարի,այսքան տարի է անցել,ես միշտ քեզ հետևում էի,միշտ նայում քեզ որպես իմ պատը զարդարող մրցանակ։Գիտես ինչ?Դու անգամ չես պատկերացնում ինչ է կատարվում իմ մեջ քո երեսը տեսնելուց,այդ բոլոր զզվելի զգացմունքները որոնք ես թաղել էի ծնողներիս հետ նորից արթնանում են ու միայն քո պատճառով։
Ես սիրում եմ քեզ,բայց իմ սերը քեզ այն աշխարհ ուղարկեց,հաջորդ կյանքում խոստացիր որ ինձանից շատ հեռու կմնաս,լավ?
Այս բոլոր բառերը ասելուց Յունգիի աչքերից այդ եզակի կաթիլները թափվեցին ուղիղ Թեհյոնի երեսին,իսկ Թեհյոնը?Իսկ նա հանգչող ժպիտով նայում էր Յունգիին,անգամ այդ ամենից հետո նրա հոգին տաքություն էր զգում Յունգիի այդ բառերից։Բայց ավաղ հիմա նրան միայն կկարողանա հողը տաքացնել,միայն երազել կարելի է ~հավերժական քուն~ մի նոր աշխարհ,մի նոր հարթություն։Հարթություն որտեղ պետք չեն անիմաստ սովորած այդքան հանրահաշվական բանաձևերը, երկրաչափական օրինաչափություններ,և անգամ կենսաբանության անատոմիան։
Հարթություն որի մեջ քեզ կզգաս այնպիսին ինչպիսին կաս,և ոչ այնպիսին ինչպիսին քեզ ուզում են տեսնել դիմացիններդ։Վայր որտեղ մարդիկ արդեն հասկացել էին կյանքի կարճ լինելու մասին,հասկացել էին կյանքում ճիշտ ապրելու մասին։Ոմանք փոշմանում էին քանի որ չապրեցին այնպես ինչպես իրենք էին ուզում,իսկ ով էր մեղավոր?իհարկե հասարակությունը և նրանք,որ լսեցին այլոց կարծիքը։Թեհյոնին այնտեղ համբերատար նրա քույրն էր սպասում,որը պետք է նրանից մեծ լիներ բայց դեռ մանուկ է,նրա մայրը,որը այնպես էլ սեփական երեխաներին մեծացնելու ու դաստիարակելու բերկրանքը չզգաց,և հայրը,որի ամուր թևերը ունակ չեղան պաշտպանել սեփական ընտանիքին։
Թեհյոնը վերջին անգամ նայեց Յունգիին,վերջին անգամ նայեց արևին որին ամպերը արդեն փակել էին ուզում, կարծես պատրաստվում էին անձրևով սգալ նրա մահը,և վերջ...այսքան տարի բաբախող սիրտը կանգնեց,այսքան տարի եռացող արյունը վերածվեց սառը մի նյութի որով շուտով կօգտվեն միջատները։Այսքան տարի արցունքը աչքերին ծնողներին սպասող աչքերը փակվեցին,միևնույնն է մի անհանգստությամբ,որի անունն էր Յունգի,այո այսքանից հետո նա դեռ հիմարաբար շարունակում էր Յունգիին սիրել։
Իսկ Յունգին?
ВЫ ЧИТАЕТЕ
Մարդասպանի Վանդակում
FanfictionPOV-Կորցված ազատություն,որը վերցրեց մարդասպանը։Մարդասպան,որը լի էր գաղտնիքներով։Գաղտնիքներ,որոնք մի ամբողջ կյանքեր արժեն։ Ովքեր էին նրա իրական ընտանիքի անդամները,ինչն էր նրա տանջվելու պատճառը,և ով էր այդ առեղծվածային ստվեր դարձած մարդասպանը ում նա ա...