~ՄԱՍ 13~

214 9 0
                                    

"Գիշերը"
Թեհյոնը էլի ջերմության մեջ մղձավանջներ էր տեսնում,բայց այս անգամ նրա հյուրը իր հայրն էր։
Հ։Թեհյոնա~~ա
Թեհյոնը աչքերը վեր բարձրացրեց ու տեսավ հոր դիմագծերը,որը պարզել էր ձեռքը արյան մեջ ընկած տղային։Թեհյոնը երազում սրտի հատվածից կարծես հրազենային վնասվածք ուներ։
Թ։Հայրիկ?
Հ։Ես եմ տղաս,ես հպարտ եմ քեզնով։Դու շատ մի նեղվիր,սա շուտով կավարտվի,ես քեզ խոստանում եմ։
Թեհյոնի հայրը սկսեց սարսափելի ժպտալ ու նրա գլուխը պոկվելով ընկավ Թեհյոնի ոտքերի տակ,իսկ երբ նա գլուխը թեքեց տեսավ նաև իր կողքին քրոջ գլխատված դին ու մոր գլխատված դին։Նրա մայրը դեռևս արյունոտ դեմքի թարթիչները շարժում էր ու նորից կրկնում "նա քեզ սիրում է այնպես ինչպես ես,բայց նրա սերը քեզ ինձ մոտ կբերի"։Թեհյոնը լսում էր դա արդեն ընտանիքի բոլոր անդամներից,որոնք միաժամանակ նաև սկսեցին ծիծաղել։Զզվելի տեսարան էր, անկեղծ,հետո այդ տեսարանին ավելացավ մի տղամարդ ևս, ում դեմքը տեսնել չէր հաջողվում,բայց նա մի պարզ տող ասեց "այդ ես էի այնտեղ Թեհյոն~ա,բայց նա փչացրեց ամեն ինչ,ես քեզ էի սպասում"։
Յունգին արթնացավ տղայի անհանգիստ շարժումներից ու նկատելով որ նա մղձավանջների մեջ է սկսեց թափահարել նրան։Ու երբ Թեհյոնը ուշքի եկավ ուղղակի սկսեց զառանցել իր երազում լսված բառերը,որոնք սակայն Յունգին լսել չէր ցանկանա։Այդ ամենից հետո Թեհյոնը առանց գիտակցելու գրկեց Յունգիին։
Յ։Սուս...հանգստացի,դա երազ էր,ես բայց քեզ վաղը ասելու բան կունենամ,ինչքան շուտ ավարտվի սա այնքան լավ.....
Առավոտյան Թեհյոնը ի զարմանս իրեն արթնացավ տաք անկողնում,վերքերը մշակված ու նորից այդ գրողի տարած սպիտակ վերնաշապիկով։Կողքին քնած էր Յունգին,հրաշալի տեսարան էր,նա ուղղակի նորից գլուխը դրեց բարձին ու պտտվելով դեպի Յունգին սկսեց ուշադիր զննել նրա դեմքը,դիմագծերը,մարմինը,այդքան ժամանակ չնկատված կոպիտ ու տղամարդկային կառուցվածքը,արդեն ներկվելու կարիք զգացող կանաչավուն մազերը....
Յունգին զգում էր տղայի ծակող հայացքը,բայց որոշեց մի քիչ ժամանակ տալ նրան իրեն ուսումնասիրելու համար,մինչ այդ նա էլ կպատրաստվեր տղային նորություններ ասելու,նորություններ որոնք նա իր մեջ էր թաքցնում 11 տարեկանից։
Յ։Երկար ես պատրաստվում ինձ վրա ամբողջ կյանքում կույս մնացած և վերջապես մերկ կին տեսած  տղամարդու պես նայես?Երևի պետքա արդեն քեզանից զգուշանամ,հանկարծ չբռնաբարես։
Յունգին անլուրջ տոնով էր խոսում,այդքան տարբերվող,այդքան անիրական,այդքան ոչ ճիշտ ուղղակի։Ոչ ճիշտ մարդասպանի համար,ով սպանում էր 11 տարի,ու եթե նրան հարցնեն նա կասեր "ես սպանել եմ 18 մարդ,դանդաղ ու առանց փոշմանելու"։Թեհյոնը նրա այդքան անսովոր տոնից անգամ շփոթվեց ու կարմրեց,ի վերջո հիշում ենք որ այս աննոռմալին հաջողվեց սիրահարվել մարդասպանի։
Թ։Չ...չէ,ես ուղղակի....
Յ։Հանգստացի,չեմ ասում որ առաջին անգամ ծխախոտ տեսած դպրոցականի պես խառնվես։

Մարդասպանի ՎանդակումМесто, где живут истории. Откройте их для себя