~ՄԱՍ 11~

230 8 0
                                    

Յունգին վերցրեց սեղանի վրա դրված գործիքներից վիրահատական դանակը,մոտեցավ կնոջը ու բռնելով նրա մազերից գլուխը հետ քաշեց դանակը վզին հարմարեցնելով։Կինը արդեն շարժվել չէր կարողանում,նրա աչքերից թափվում էին վերջին կաթիլները։Յունգին սեղմեց ու դեպի իրեն քաշեց դանակը կտրելով կնոջ վիզը,որի մարմինը ձայնով ընկավ գետնին շարունակելով արյունահոսել(իսկ ապագայում կփտի անտառի մի հատվածում) իսկ ձեռքում մնացած գլուխը նա վերցրեց դնելով սեղանին։Դանակներից մեկը վերցնելով հանեց աչքերը գցելով տարաներից մեկում,իսկ գլուխը ուղղակի գցեց գազին դրված կաթսայի մեջ,որպեսզի այդ գանգն էլ զարդարել նրա պատը։
Այսպես անցավ Յունգիին գիշերը,բայց Թեհյոնի մոտ նույնպես հանգիստ չէր։
Թեհյոնը տարօրինակ երազներ ու մղձավանջներ էր տեսնում,ու մեծ մասամբ նրա ընտանիքի մասնակցությամբ։
Այս անգամ նրա քույրն էր,երազում նրա քույրը խաղում էր այն այգում որտեղ մանկության տարիներին նրանք միասին էին խաղում,Թեհյոնը լացելով մոտեցավ աղջնակին։
Թ։Օննի?այդ դու ես չէ?ես քեզ կարոտել եմ,ես քո ժպիտն եմ կարոտել,ինչի ինձ թողեցիր մենակ?իմ համար էնքան բարդա առանց ձեզ,էնքան դժվար է էս գրողի տարած աշխարհում,խնդրում եմ ինձ էլ քո հետ տար,տար մեր մոր ու հոր մոտ,տար ընդեղ որտեղ դուք էք,խնդրում եմ քեզ։
Թեհյոնը դա ասում էր լացելով,նայելով քրոջ մեջքին,քանի որ նա մեջքով շրջված ճոճվում էր,ու կարծես չէր էլ լսում եղբոր լացը ու աղերսանքը ։Աղջիկը դադարեց ճոճվել եղբոր խոսքերի ավարտից հետո,մոտեցավ Թեհյոնին,անսովոր տիկնիկային աչքերով նայեց Թեհյոնի հայացքին ու ժպտաց։Թեհյոնը նկատեց քրոջ վզի երկայնքով ձգվող կարմիր արյունոտ գիծը։Էլի...էլի մղձավանջ...երբ դրանք կավարտվեն?նա անգամ երազներում ուրախ չի,էլ ում էր պետք նրա ապրելը?Աղջիկը երկար ու լայն ժպտում էր Թեհյոնին,անկեղծ դա ամենասարսափելի ժպիտներից էր,միայն պատկերացրեք կտրված գլխով աղջիկը նայում է ձեզ ու աննոռմալի պես ժպտում։Բայց այդ քարե լռությունը խաթարեց հենց աղջիկը։
Ք(քույր)։Թեհյոն~ա,դու գիտես որ մենք սիրում ենք քեզ?Մի քիչ էլ դիմացի,շուտով մենք բոլորս միասին կլինենք,շատ շուտով իմ օպպա~
Թեհյոն։Դու ինչ նկատի ունես շուտով ասելով?
Ք։Քեզ իր մոտ պահող հյոնը քեզ նույնպես սիրում է...
Թեհյոնի աչքերից սառը արցունքներ են հոսում,աղջիկը ընդհամենը սրբեց արցունքները ու մի թեթև համբույր տվեց նրա այտին։Թեհյոնը արթնացավ ամբողջությամբ թաց,սեփական արցունքների ու քրտինքի մեջ,իսկ վիրակապերից երևում էին արյան հետքերը։
Լսվում էին Յունգիի տարբերվող ոտնաձայնները,նա բարձրանում էր Թեհյոնի մոտ։Թեհյոնը նստած կեծվածք ընդունեց ու սկսեց սպասելը,բայց նրա աչքից բաց չմնաց երեք մետր այն կողմ դրված բժշկական դանակի առկայությունը։Թեհյոնը նայում էր դրան որպես վերջին հույսի,վերջին սփոփանքի։Նա էլ չէր ուզում պայքարել,նա հոգնել էր,շատերի համար նրա զենքերը վայր դնելը թուլություն կնշանակեր,բայց նա խորապես թքած ուներ այդ փաստի վրա։Մանկուց ի վեր Թեհյոնը պայքարում էր,ինչու այդ մարտերը վերջ չէին գտնում?դեռ ինչքան էր մնում?երբ էր վերջին անգամ նա անկեղծ ժպտացել?եթե միայն Թեհյոնին այս հարցերը տան ապա նա ուղղակի աչքերը կախ կլռեր,իսկ ինչու?քանի որ ինքը անգամ այդ հարցերի պատասխանը չգիտեր։
Լսվեց բացվող դռան ձայնը,Յունգին մտավ ներս ձեռքին ամանով կերակուր։
Յ։Հեյ,փոքրիկ քած քեզ համար ուտելու մի բան եմ բերել։Ինձ իմ դիակները հերիք են,չեմ ուզում մի հատ էլ քո համար անտառում շրջեմ։Բարի եղիր ուտես թե չէ կփոշմանես ինձնից։
Թեհյոնը լուռ ու ոչինչ չասող հայացք նետեց Յունգիին,հետո ձեռքի տարային,հետո ուղղակի պատին։
Յ։Ինչ էս բռնաբարված շան տեսք ընդունել?
Յունգին լռությունից հետո մոտեցավ վանդակին ու սկսեց այն բացել։
Յ։Խելոք տղա եղիր,հիմարություններ չանես թե չէ չեմ ափսոսա նոր գնած դանակներս կփորձարկեմ։
Թեհյոնը էլի լուռ էր,նրա աչքերի առաջ էր այն օրվա տեսարանը,նա վիրավորվել էր,շատ խորը։Վիրավորվել էր ոչ միայն ֆիզիկապես այլ ավելի ցավոտ'հոգեպես։Տղայի հոգեկան աշխարհը այդքան ցավ էր տեսել,ու թե ոնց մինչև հիմա նա չէր խելագարվել?
Յունգիին արդեն նյարդայնացնում էր տղայի առհամարանքը,բայց նա որոշեց մի քիչ համբերել մինչև Թեհյոնը կսնվի, իսկ հետո անել այն ինչի համար եկել էր։
Յունգին բռնեց Թեհյոնի ձեռքերից ու հանեց դուրս,տղան շատ էր հյուծվել,ու չնայած նրա ֆիզիկապես թուլացած լինելուն Յունգին ձեռնաշղթաներ հագցրեց տղայի ձեռքերին։

Մարդասպանի ՎանդակումМесто, где живут истории. Откройте их для себя