Յ։Կգա ժամանակ երբ դու ինձ մի շնորհակալություն կասես,բայց մինչ դա անելը դու ուղղակի պետք է ատես ինձ,ես քեզ կօգնեմ անցնել դժողքի 9 շրջաններով, որովհետև ինչքան էլ քեզ սիրեմ հենց քո պատճառով եմ այդպիսինը դարձել։
Թ։Ե...ես...ես քեզ նոր...եմ ճանաչում...ինչ կյանք փչացնելու մասին ես խոսում?
Թեհյոնի բառերը գնալով ավելի ցածր էին դառնում,նա գնալով ուզում էր խորտակվել դեպի անանց մթությունը աչքերի մեջ,ուզում էր այլևս աչքերը չբացել,Յունգիի ձայները ուղղակի ծանր բեռ էին թվում նրա ականջներին։
Յ։Մենք քեզ հետ հանդիպել ենք երբ ես 11 էի իսկ դու 5 տարեկան էիր,այդ ժամանակվանից ի վեր ես քո ստվերն եմ դարձել։
Թեհյոնը այլևս չէր լսում,նա արդեն ունակ չէր լսելու,նրա ուղեղում զնգալով մի տող էր պտտվում,այն էլ մահացած մոր մղձավանջից "նա քեզ սիրում է այնպես ինչպես ես,բայց նրա սերը քեզ ինձ մոտ կբերի"։Թեհյոնը այլևս Յունգիին չէր լսում։Յունգին վեր կացավ նրա մարմնի վրայից,նայեց տղայի արդեն նկատելի դարձած ոսկորներին,իսկ հետո անտարբեր հայացքով վերցրեց նրա մարմինը ու տարավ լոգարան։Այսքան ժամանակ անց վերջապես Թեհյոնին լողացրին։Ջուրը շատ տաք չէր,բայց սառն էլ չէր,չնայած ինչ տարբերություն միևնույնն է Թեհյոնը ուշագնաց վիճակով էր,չնայած դա դժվար էր ուշագնացություն անվանելը,դա ավելի շատ տենդի էր նման։Թեհյոնը երբեմն բացում էր աչքերը,մարմնում դող կար,ճակատին սառը քրտինք,մարմինը դեռևս կտրվածքների ու վերքերի մեջ էր,այտին կապտած ապտակի հետքը,իսկ հոգու վրա մի անդարձելի հետք։
Յունգին լոգարանում գործերը ավարտելուց հետո սկսեց վիրակապել Թեհյոնի մարմինը,չէի ասի որ նա դա անում էր արտասովոր զգուշությամբ,բայց ամեն դեպքում ուշադիր էր այդ գործի ժամանակ,որը ավարտելուց հետո մի նոր սպիտակ երկար վերնաշապիկ վերցրեց պահարանից և հագցրեց տղայի մարմնին այն վանդակը դնելով։
Արդեն ուշ գիշեր էր,Յունգին նկուղային հարկում զբաղված էր իր "դատավարությամբ",այս անգամ նրա մեղադրյալը մի 65-67 տարեկան կին էր։Տականքի տպավորություն է թողնում Յունգին?կարող է պատահել,բայց ինչի մենակ մարդասիրական կողմից նայենք խնդրին?Այս կինը երկու երիտասարդ աղջիկների բռնաբարության ու սպանության պատճառ էր դարձել,ու իհարկե էլի կանաչ գույնի պատճառով,որի մասին մենք արդեն խոսել ենք։Յունգին վաղուց էր ծրագրել այս կնոջ "դատավարությունը" բայց Թեհյոնը նրա պլանները հետաձգեց,չնայած հիմա արդեն դրանք կատարելու ժամանակն է։
Յ։Սա քո կյանքի վերջին րոպեներն են,դու գոնե գիտակցում ես ինչի համար էս այստեղ?
Կ(կին)։Խնդրում եմ...ես երեխա ունեմ..խնդրում եմ...ես ձեզ գումար կտամ ինչքան ուզեք!
կինը խոսում էր տանջված բազմաթիվ ապտակներից հետո,բայց մեկ է վերջում անգամ բղավեց։
Յ։Դու էտքան ժամանակ չհասկացար,որ ես թքած ունեմ ձեր զզվելի փողերի վրա ,որոնց համար դու ու քո նմանները պատրաստ են դիմացինի հետևը լպստել?թքած ունեմ երեխա ունես,թոռ,ծոռ թե մի ամբողջական թռչնաբուծարան,իսկ քո պատճառով մահացած աղջիկները չունեին?
Կ։խնդրում եմ,ես շատ եմ փոշմանել իմ արարքի համար,աղաչում եմ բաց թողեք ինձ։
Յ։Քո փոշմանելուց իրանք կենդանացան?հն?
Իրականում Յունգին երկար չէր զրուցում զոհերի հետ,երբեմն նաև ուղղակի սպանում էր,բայց այս մեկը մի քիչ այլ դեպք էր։Նա ուզում էր ասել թե ինչու էր սպանում այդ կնոջը,բայց պատահում է երբեմն երբ սրտումդ մի ամբողջ ցավ ես ունենում,մի ամբողջ խոսք,բայց ասելու ժամանակ ամեն ինչ հոդս է ցնդում,էլ բառեր չկան դա ասելու համար,դու այլևս այդ մասին խոսել չես կարողանում։Բայց անգամ այդ դեպքում այդ ցավը մնում է։Այդպես էր նաև Յունգիի արդեն դատարկված հոգու դեպքում,չգիտես ինչու այդ դատարկությունը ներսում ցավում էր....
ВЫ ЧИТАЕТЕ
Մարդասպանի Վանդակում
FanfictionPOV-Կորցված ազատություն,որը վերցրեց մարդասպանը։Մարդասպան,որը լի էր գաղտնիքներով։Գաղտնիքներ,որոնք մի ամբողջ կյանքեր արժեն։ Ովքեր էին նրա իրական ընտանիքի անդամները,ինչն էր նրա տանջվելու պատճառը,և ով էր այդ առեղծվածային ստվեր դարձած մարդասպանը ում նա ա...