4)Բանալիների պահապանը

38 3 0
                                    

ԲՈ՜ՒՄ։ Կրկին թակեցին դառը։ Դադլին ցնցվելով արթնացավ։

- Որտեղի՞ց է թնդանոթի ձայն գալիս, ― ապշահար հարցրեց նա։

Ուժեղ թրխկոց եկավ, և քեռի Վերնոնը մյուս դռնից կողքանց մտավ սենյակ։ Նա երկու ձեռքով մի հրացան էր բռնել։ Հիմա արդեն պարզ էր, թե ինչ կար այն երկար ու բարակ փաթեթի մեջ, որը վերադարձին նա բերել էր իր հետ։

- Ո՞վ կա այդտեղ, - բղավեց նա, - զգուշացնում եմ, ես զինվա՛ծ եմ։ Մի ակնթարթ դադար տիրեց։ Հետո... ԹՐԸ՜ՄՓ։

Դուռը մի այնպիսի ուժգին հարված ստացավ, որ միանգամից դուրս թռավ ծխնիներից և խլացուցիչ դրմփոցով վայրէջք կատարեց հատակին։

Մի հսկա մարդ հայտնվեց դռան բացվածքի մեջ։ Նրա դեմքը գրեթե ամբողջովին թաքնված էր սև մազերի խառնիխուռն բաշի և գզգզված վայրի մորուքի մեջ, բայց աչքերը շատ լավ էին երևում և մազերի դեզի տակից պսպղում էին սև բզեզների պես։

Հսկան հաստատուն քալլերով ներս մտավ խրճիթ և այնպես շեշտակի կանգ առավ, որ նրա գլխի մազերը կարծես ավլեցին առաստաղը։ Նա կռացավ, թեթև շարժումով բարձրացրեց դուռը և աներևակայելի հեշտությամբ դրեց տեղը՝ ծխնիների վրա։ Որսում փոթորկի ձայնը փոքր֊ինչ մեղմացավ։ Հսկան շրջվեց՝ հայացքն ուղղելով սենյակում գտնվողների վրա։

- Գուցե մի բաժակ թեյ սարքեք, հը՞... Մի բաժակ թեյը հիմա սկի վատ չէր լինի... ճանապարհը հեշտ չէր, կարելի է ասել...

Նա լոք֊լոք քայլերով մոտեցավ բազմոցին, որի վրա սարսափից պապանձված նստած էր Դադլին։

- Հո՜յ, դո՛ւ, հաստափո՛ր, չլսեցի՞ր... շարժվի՛ր տեղիցդ, - ասաց անծանոթը։

Դադլին ծվծվաց ու փախավ թաքնվեց մոր ետևում, որն էլ իր հերթին սարսափահար կուչ էր եկել քեռի Վերնոնի ետևում։

- Ա՛յ, թե որտեղ է Հարրին, ― ասաց հսկան։ Հարրին ՝ դեռ հատակին նստած, նայեց վեր, հսկայի վայրի, ստվերապատ դեմքին և տեսավ, որ մազերի տակից բզեզների պես փայլփլող աչքերը ժպիտ էին ճառագայթում։

- Վերջին անգամ տեսել եմ քեզ երբ, ա՛յ, էսպես պստլիկ էիր, - ասաց հսկան։ - Ու՜հ, ինչ նման ես հորդ, հենց ինքն է իր տեղը դրած... Բայց, ա՛յ, աչքերդ, մայրիկի՜նն են...

Քեռի Վերնոնը ատամներով ծիծաղելի կրճտարեց։

- Ես պահանջում եմ, որ անմիջապես հեռանա՛ք այստեղից, սըր, ― հոխորտաց նա։ ― Սա կոտրանքով ներխուժում է կոչվում։

- էէ՜ըըհ, սու՜ս մնա, Դա՚րզլի... ա՛յ, լխկած դամբուլ, - ասաց հսկան։ Նա բազմոցի գլխի վրայով ձեռքը առաջ մեկնեց և թեթև շարժումով դուրս քաշեց հրացանը քեռի Վերնոնի ձեռքից։ Հետո հրացանի փողը արագ ու հեշտությամբ ծալեց ու կապ գցեց, ասես ռետինից լիներ, և դեն նետեց դեպի սենյակի մութ անկյանը։

Հարրի Փոթթերը եւ փիլիսոփայական քարըМесто, где живут истории. Откройте их для себя