6)Երկաթուղային կառամատույց թիվ իննը եւ երեք քառորդ

90 3 0
                                    


Դարզլիների հետ ապրած վերջին օգոստոսը Հարրիի համար բավականին տաղտկալի անցավ։ Ճիշտ է, Հագրիդի հետ ծանոթանալուց հետո Դադլին այնքան վախեցած էր, որ առանց ծնողների Հարրիի հետ նույն սենյակում մենակ չէր մնում, իսկ մորաքույր Պետունիան ու քեռի Վերնոնը Հարրիին ո՛չ խորդանոցի մեջ էին փակում, ո՛չ ստիպում էին որևէ գործ անել, ո՛չ էլ բղավում էին նրա վրա, ինչպես միշտ։

Իրականում, նրանք ընդհանրապես չէին էլ խոսում նրա հետ։ Միևնույն ժամանակ և՛ սարսափահար, և՛ կատաղած, նրանք իրենց այնպես էին պահում, ասես Հարրիի զբաղեցրած աթոռը պարզապես դատարկ էր։ Թեև առաջվա համեմատությամբ նման կարգավիճակը բազմաթիվ առումներով հաճելի բարեփոխում էր, սակայն շատ շուտով Հարրիի կյանքը բավականին տխուր ու ձանձրալի դարձավ։

Հարրին օրվա մեծ մասն անց էր կացնում իր ննջասենյակում։ Բարեբախտաբար, նա արդեն մենակ չէր և, թեև ոչ շատախոս, բայց գոնե իրեն լսող զրուցակից ընկեր ուներ, դա բևեռային ձյունաճերմակ բուն էր, որին Հագրիդն էր նրան նվիրել ծննդյան տասնմեկերորդ տարեդարձի առթիվ։ Նա իր բվի անունը դրեց Հեդվիգ։ Այդ անունը կարդացել էր «Հրաշագործության պատմությանը» դասագրքում։

Հարրիի դպրոցական դասագրքերը անչափ հետաքրքիր էին։ Նա մահճակալին պառկած կարդում էր մինչև ուշ գիշեր, մինչ Հեդվիգն ուզածի չափ ներս ու դուրս Էր թռչում բաց պատուհանից։ Բարեբախտաբար, մորաքուր Պետունիան նույնիսկ փոշեկուլով չէր մտնամ Հարրիի սենյակը, որովհետև Հեդվիգը գիշերային որսից շարունակ սատկած մկներ էր նվեր բերում իր տիրոջը։ Ամեն գիշեր քնելաց առաջ, Հարրին ևս մեկ խազ էր գծում պատին փակցված թղթի կտորի վրա՝ նշելով անցած օրերը և հաշվելով, թե քանի օր էր մնացել մինչև սեպտեմբերի 1֊ը։

Օգոստոսի վերջին օրը նա մտածեց, որ ճիշտ կանի, եթե մորաքրոջ ու մորաքրոջ ամուսնու հետ խոսի հաջորդ օրը Քինգզ Քրոս կայարան գնալու մասին, և իր ննջասենյակից իջավ հյուրասենյակ, որտեղ Դարզլիները հեռուստատեսային վիկտորինա էին դիտում։ Նա թեթև հազաց, որ իր ներկայության մասին հայտնի։ Դադլին ծղրտաց ու դուրս փախավ սենյակից։

- Ըհ֊հը՜մ... Քեռի Վերնո՞ն... Քեռի Վերնոնը մռնչաց ի նշան, որ լսում է։

- Ը՜ը... Ես պետք է վաղը ժամը տասն անց կեսին Քինգզ Քրոս կայարանում լինեմ Հոգվարթս գնալու համար։ Քեռի Վերնոնը կրկին մռնչաց։

- Կարո՞ղ եք ինձ մեքենայով այնտեղ հասցնել։ Կրկին մռնչոց, և Հարրին ենթադրեց, որ դա դրական պատասխան էր նշանակում։

- Շնորհակալություն։

Նա արդեն պատրաստվում էր վերադառնալ իր ննջասենյակը, երբ քեռի Վերնոնը վերջապես խոսեց։

Հարրի Փոթթերը եւ փիլիսոփայական քարըМесто, где живут истории. Откройте их для себя