10)Բոլոր Սրբերի օրը

34 2 1
                                    


Մալֆոյն աչքերին չէր հավատում, երբ հաջորդ առավոտյան դպրոցի միջանցքներում տեսավ Ռոնին ու Հարրիին։ Տղաները, թեև հոգնած էին անցած գիշերվա դեպքերից հետո և չէին հասցրել մի կուշտ քնել, բայց շատ բարձր տրամադրություն ունեին։ Իսկապես, արկածախնդիր գիշերվա հաջորդ առավոտյան եռագլուխ շան հետ հանդիպումը տղաներին պարզապես մի կատարյալ արկած էր թվում, և նրանք արդեն պատրաստ էին բազում նոր արկածների։

Առավոտյան Հարրին առաջին հերթին Ռոնին պատմեց այն փոքրիկ փաթեթի մասին, որն իր կարծիքով Գրինգոթսից տեղափոխվել էր Հոգվորթս և թաքցվել արգելված միջանցքում՝ եռագլուխ գազանի պահպանած գաղտնադռան տակ, և նրանք միասին գլուխ էին ջարդում մտածելով, թե ինչ կարող էր լինել այդ փաթեթում, որ նման հզոր պաշտպանության կարիք ուներ։

- ...Կամ իսկապես շատ արժեքավոր մի բան է, կամ շատ վտանգավոր, - ասաց Ռոնը։

- ...Կամ էլ երկուսը միասին, - ավելացրեց Հարրին։ Սակայն, քանի որ այդ խորհրդավոր առարկայի մասին նրանք ընդամենը գիտեին, որ այն տեղավորվում էր հազիվ հինգ մատնաչափ երկարություն ունեցող փաթեթի մեջ՝ առանց լրացուցիչ տեղեկությունների անհնար էր կռահել, թե ինչ կարող էր թաքցված լինել գաղտնադռան տակ։

Ո՛չ Նեվիլին, ո՛չ էլ Հերմիոնային բացարձակապես չէին հետաքրքրում ո՛չ գաղտնադուռը, ո՛չ էլ շան պահպանիչ առաքելաթյունը։ Նեվիլի միակ ցանկությունը այդ գազանին այլևս երբեք չհանդիպելն էր։ Իսկ Հերմիոնան հրաժարվում էր խոսել Հարրիի ու Ռոնի հետ, բայց քանի որ նա բոլոր բծախնդիր գիտանիկների պես միշտ խրատներ էր կարդում տղաների գլխին, նրանք միայն ուրախ էին այդ ցուցադրական լռության համար։ Նրանց ուշթն ու միտքը Մալֆոյի հետ հաշիվները մաքրելն էր, և, ի մեծագույն ուրախություն տղաների, մեկ շաբաթ անց նման հնարավորություն ինքն իրեն ժամանեց առավոտյան փոստի հետ։

Մինչ բվերը սովորականի պես փետրավոր հեղեղի նման լցվեցին դահլիճ, բոլորի ուշադրությունն անմիջապես գրավեց մի բարակ, երկար փաթեթ, որը բերում էին միանգամից վեց հյասիսամերիկյան բարձրականչ բվեր, այդ տեսակին յուրահատուկ են ոչ այնքան մեծ մարմինն ու գլխի կոզքերից ականջների պես ցցված փետրավոր պոզիկները։

Հարրին, անշուշտ, բոլորի պես անչափ հետաքրքրվեց, թե ինչ կարող էր լինել այդ բարակ, երկար փաթեթի մեջ և պատկերացրեք թե ինչքան զվարճացավ, երբ բվերի վեցյակը վայրէջք կատարեց մեծ սեղանի վրա ուղիղ իր դիմաց ու փաթեթը գցեց նրա առաջ ՝ ամբողջ նախաճաշը ցաքուցրիվ թափելով հատակին։ Հազիվ էր փետրավոր վեցյակը հեռացել, երբ մեկ ուրիշ բու մի նամակ գցեց փաթեթի վրա։

Բարեբախտաբար, Հարրին աոաջին հերթին բացեց նամակը, որովհետև այնտեղ գրված էր․

Փաթեթը սեղանի վրա չբացե՛ս։ Փաթեթի մեջ քո նոր «Նիմբուս երկու հազարն» է, սակայան ես չեմ ուզում, որ ուրիշներն իմանան, թե դու ցախավել ունես, այլախես բոլոր առաջին դասարանցիները նույնպես կցանկական ցախավել ունենալ։ Դասերից հետո, ժամը յոթին Օլիվեր Վուդը քեզ կսպասի քվիդիչի մարզադաշտում։ Այսօրվանից կսկսես մարզումները։ Պրոֆեսոր՝ Մըք Գոնագալ։

Հարրի Փոթթերը եւ փիլիսոփայական քարըМесто, где живут истории. Откройте их для себя