֊Լրագրո՛ղ Ջոնս,֊մյուս սենյակից լսվեց ղեկավարիս ձայնը,֊լրագրո՛ղ Ջոնս...
֊Այո՞, պարո՛ն։
֊Նոր գործ է բացվել, որից միայն դու գլուխ կհանես։
֊Նոր գո՞րծ,֊այս խոսքերից աչքերս սկսեցին փայլել։
֊Այո, բայց խնդրում եմ՝ առանց ավելորդ խնդիրների, լա՞վ։ Գոնե այս անգամ մի՛ փնտրիր ավելորդ խնդիրներ։
֊Լավ, Պարո՛ն Ուեսթ, հասկացա...
Լրագրողի աշխատանքը, անկասկած, երբեմն կարող է անհետաքրքիր կամ ձանձրալի թվալ, բայց ինձ համար դա բոլորովին էլ այդպես չէ. հենց այս աշխատանքի մասին էի երազում ամբողջ կյանքիս ընթացքում։
֊Պարո՛ն Ուեսթ, իսկ ի՞նչ աշխատանքի մասին էր գնում խոսքը։
֊Հիշու՞մ ես այն երիտասարդին, ով տարիներ առաջ ինքնասպանություն էր գործել։ Անունը կարծեմ Ջոն էր։
֊Ջոն Ֆե՞րելը։ Այո, ինչպե՞ս կարող եմ մոռանալ։ Իհա՛րկե հիշում եմ։ Իսկապես չափազանց կասկածելի դեպք էր։ Այսքան ժամանակ է անցել, իսկ նրա դին դեռ չեն գտել։
֊Այո, կասկծելի դեպք էր։ Իսկ ավելի տարօրինակ է վերջինը։
֊Ինչի՞ մասին եք։
֊Հենց դա է քո առաջադրանքը։ Ի՞նչ ես կարծում՝ կկարողանա՞ս։
֊Ջոնի հետ կապված յուրաքանչյուր առաջադրանք։
֊Շատ լավ...
Դեռ նոր էի աշխատանքի ընդունվում, երբ կատարվեց այդ դեպքը. երիտասարդ Ջոն Ֆերելը, ով չուներ ոչ մի մտերիմ կամ բարեկամ, ուսման հարցում կտրուկ վերելք է ունենում, ինչից որոշ ժամանակ անց որոշում է ինքնասպանության դիմել։ Տղան իրեն կամրջից գետն է նետում՝ չթողնելով հրաժեշտի ոչ մի նամակ։ Ոչ ոքի հայտնի չէ ո՛չ ինքնասպանության պատճառը, ո՛չ էլ դիակի գտնվելու վայրը։
Ջոնի մահից հետո շատ լեգենդներ են տարածվել մարդկանց միջև, որոնք օրեցօր ավելի ու ավելի են կատարելագործվում։ Հիմա էլ շշուկներ են պտտվում, թե նրա տանը բնակվում է վերջինիս հոգին՝ ուրվականը։ Այս լեգենդը մարդիկ, չգիտես ինչու, լուրջ են ընդունել, և իմ առաջադրանքն է՝ ավելին պարզել այդ ամենի մասին։Տունն ահռելի էր և սարսափազդու էր թվում։ Սակայն լրագրողի հետաքրքրության հետ ոչինչ չի համեմատվի։ Այսպիսով՝ ներս մտա.
֊Հե՜յ, այստեղ մարդ կա՞,֊սկսեցի խոսել՝ չնայած, որ չէի սպասում որևէ պատասխանի։
Այդ պահին երկրորդ հարկից լսվեց դռան շրխկոց, ինչը միանգամից գրավեց իմ միջի հետաքրքրասեր լրագրողին։ Ես ես չէի լինի, եթե չհետևեի ձայնի ուղղությանը և չցանկանայի ներս մտնել։ Ահա՛ և ես դռան դիմաց եմ։ Միաժամանակ և՛ ոգևորություն եմ զգում ու ցանկանում բացել այդ դուռը որքան հնարավոր է ավելի շուտ, և՛ անչափ վախենում եմ. չէ՞ որ չգիտեմ, թե ով է գտնվում դռնից այն կողմ կամ ԻՆՉ։ Այնուամենայնիվ՝ ոչինչ ինձ այդ պահին չէր կարող կանգնեցնել։ Ձեռքս տարա դեպի բռնակը և պատրաստվում էի բացել։ Մի փոքր իջեցրի այն և զգացի մեկի ձեռքը ուսիս.
֊Ո՞վ ես դու,֊շշնջաց նա։
YOU ARE READING
Վրեժ 2
RomanceՀիմա վերադառնում ենք այն ժամանակներ, երբ Ջոնը դեռ չէր գործել ոչ մի սպանություն։ Ինչպե՞ս կդասավորվի հերոսի ճակատագիրը, եթե վերջինիս դռները թակի սերը...