Սարսափելի զգացողություն է... նստել և աղոթել, որ ամենը միայն մղձավանջ լինի... Ամբողջն այնքա՜ն արագ կատարվեց, բայց հիմա ժամանակն ուղղակի կանգնել է և չի պատրաստվում առաջ շարժվել։ Ցանկանում եմ մի տեղ կորել։ Միայն թե հիմա՝ այս ժամանակահատվածը արագ անցնի և չապրեմ այս ամբողջը, մի վահանակ ունենամ և առաջ տամ ժամանակը կամ... հետ գնամ... Այն ժամանակներ, որտեղ երջանիկ էի... նրա հետ... Կանգ առնեմ այն ժամանակներում և այլևս չգամ այստեղ...
Ներս մտավ Ուիլը՝ ձեռքերում երկու բաժակ.
֊Եթե հենց հիմա չբացատրես ինձ ամեն ինչ, ես հաստատ կխենթանամ...
֊Ուղղակի պատկերացրու, թե նա չկա։ Այդքան դժվա՞ր է նրան մոռանալը...
֊Ինչի՞ մասին ես, Ուի՛լ, մի աշխարհում, որտեղ չկա նա, չկամ նաև ես... Ինչու՞ չթողեցիր, որ նրա մոտ գնամ։
֊Եթե գնայինք, մեզ նույնպես կբռնեին՝ հանցագործությանը համագործակցելու համար։
֊Այդ պատճառով պետք է միայնա՞կ թողնեիր ընկերոջդ...
֊Լի՛, ավել ոչինչ չեմ կարող ասել։ Միայն կասեմ, որ դա նրա որոշումն էր։ Մի՛, խառնվիր նրա գործերի մեջ։ Վստահի՛ր նրան։
֊Չխառնվե՞մ... հա՛հ... Այդքան հե՞շտ ես հանձնվում։ Արդեն մոռացե՞լ ես, որ ամենամտերիմ ընկերդ է, թե՞ ամենը միայն ձևականություն էր։ Եվ ինչու՞ են նրան ձերբակալել...
֊Ինքնությունը թաքցնելու պատճառով...
֊Իսկ ինչպե՞ս են իմացել ամենի մասին։ Միայն թե չասես, թե ինքնուրույն։
֊Լի՛...
֊Երբ նրան տանում էին, որտեղի՞ց գիտեիր, որ հենց այդ պահին են նրանք գալու։ Նման չէր նրա, թե այդ ամենը նորություն էր քեզ համար։ Ճիշտ չե՞մ, Ուի՛լ...
Նրա այտով սահեց առաջին արցունքը։ Նա լուռ շրջվեց և հեռացավ։ Ծնկներիս ընկա և ազատություն տվեցի արցունքներիս։ Դա միակ բանն էր, ինչ կարող էի անել այդ պահին։ Անզորությունս ներսիցս սպանում էր ինձ։ Պատրաստ էի մեղադրել ամբողջ աշխարհին, գոռալ, բղավել, ատել, բայց ոչինչ ի վիճակի չէր հանգստացնել ինձ։
Դուռը բացվեց և շուտով մեկի տաքուկ ձեռքերը ամուր գրկեցին ինձ։ Լավ գիտեի, որ Ուիլն է, բայց ամբողջ սրտովս ցանկանում էի հավատալ, որ Ջոնն է։ Ես նույնպես գրկեցի նրան՝ չդադարելով լացել։
֊Ների՛ր ինձ, Լի՛...
֊Ինչու՞, Ուի՛լ, ինչու՞ հենց դու...
POV Հեղինակ
Կասկածյալի հանդերձանքով նստած էր Ջոնը՝ մի փակ և չափից դուրս անշուք սենյակում, իսկ նրա դիմաց՝ ապակուց այն կողմ, նստած էր Ուիլը և չէի համարձակվում նրա աչքերի մեջ նայել։
YOU ARE READING
Վրեժ 2
RomanceՀիմա վերադառնում ենք այն ժամանակներ, երբ Ջոնը դեռ չէր գործել ոչ մի սպանություն։ Ինչպե՞ս կդասավորվի հերոսի ճակատագիրը, եթե վերջինիս դռները թակի սերը...