Սենյակը լարվածությամբ էր լցված։ Ջոնի հայացքը հանդիպել էր ծանոթ ու չափից դուրս կարևոր աչքերի։ Լիլին չէր վախենում, չէր դողում, ինչպես իրենց հանդիպման առաջին օրը։
֊... ինչու՞ ես այստեղ...,֊հազիվ բառերն իրար կապելով՝ խոսեց Ջոնը։
Ոտքի թաթերի վրա կանգնելով՝ աղջիկը ձեռքերը դեպի նրա խարտյաշ վարսերը տարավ և գլուխը իրեն մոտեցնելով՝ համբուրեց։ Ջոնը չէր ակնկալում գործողությունների այդպիսի ընթացքի։ Նա վաղուց հասցրել էր կարոտել աղջկա փարթամ ու հյութեղ շուրթերի համը։ Աչքերը փակելով՝ խորացրեց համբույրը ու մի պահ կարծես կտրվեց իր բոլոր խնդիրներից, մոռացավ ավելորդ ամեն մի բան և սկսեց վայելել այն։ Սակայն ամբողջը լավ մտածված էր. լսելով կողքի սենյակի դռան շրխկոցը՝ կարծես մի բան կասկածելով՝ նա բաց թողեց աղջկան և դուրս վազեց սենյակից։ Սթիվն այնտեղ չէր, սենյակը դատարկ էր։ Գլուխը բռնելով ու մազերը ձեռքերի մեջ սեղմելով՝ սկսեց շրջել սենյակներով, բայց ոչ ոք այնտեղ չէր։
[Լիլի]_ 《Այո, Ուիլը հասցրեց...》։
Չգտնելով նրան՝ Ջոնը շրջվեց, կրկին հրեց նրան դեպի պատը և երկրորդ անգամ ատրճանակը վրան պահելով՝ բղավեց.
֊Ինչու՞ ես այդպես ինձ հետ վարվում։ Անիծվի՛ այն օրը, երբ ոտքդ տանս սահմանը հատեց, և սկսեցիր կյանքս գլխիվայր շուռ տալ։ Ինչու՞ ես ավելի շատ խճճում ինձ։ Չե՞ս հասկանում, որ քո ներկայությամբ միայն ավելի մեծ շփոթմունքի մեջ ես ինձ գցում։
Ջոնի աչքերը կարմիր ու թաց էին, իսկ երակները պարզ նշմարվում էին պարանոցի վրա։ Նա ջղաձգվել էր ամբողջ մարմնով և շարունակում էր թրջել աչքերը։ Լիլին հանգիստ էր։ Լսում էր նրա ասած ամեն մի բառը՝ առանց միմիկաների որևէ շարժի։ Իսկ Ջոնը շարունակում էր բղավել ու արցունքներ թափել։
POV Լիլի
Այս անգամ նա նման չէր մարդասպանի կամ այն հանցագործ Ջոնին։ Այս անգամ նա ուրիշ էր։ Չնայած նրան, որ բղավում էր՝ իմ աչքերում նա այն փոքրիկ Ջոնն էր, ում նեղացնում էին, և ում զգացմունքները վերջապես ազատվել էին իր իսկ ստեղծած շղթաներից։֊Ինչու՞ ես խառնաշփոթի վերածում սկզբնական ծրագիրս...
֊Ջո՛ն, դու ինքդ ես լավ գիտակցում, որ վրեժն այն չէ, ինչով պետք է զբաղվես։
֊Սխալվում ես։ Դու չես զգացել այն, ինչ ես։ Նրանք իսկական հրեշներ էին։ Ամեն ինչ անում էին, որ կյանքս դժոխքի վերածեին։ Իրենց համար ես խաղալիք էի, որով սիրում էին խաղալ, որ չձանձրանային։ Նրանցով նախանձն էր առաջնորդում։ Նրանք չափազանց դաժան էին...
֊Իսկ դու՞, Ջո՛ն, ինչո՞վ ես դու տարբերվում նրանցից։ Նրանցով նախա՞նձն էր առաջնորդում։ Իսկ մի՞թե քեզնով վրեժը չէ առաջնորդում։ Համոզվա՞ծ ես...
ESTÁS LEYENDO
Վրեժ 2
RomanceՀիմա վերադառնում ենք այն ժամանակներ, երբ Ջոնը դեռ չէր գործել ոչ մի սպանություն։ Ինչպե՞ս կդասավորվի հերոսի ճակատագիրը, եթե վերջինիս դռները թակի սերը...