POV Լիլի
-Վերջ,֊խոսեց Ուիլը,֊վաղվանից կսկսենք ծրագրի իրականացումը։֊Բայց սկզբի համար ես պետք է փորձեմ խոսքերով կանգնեցնել նրան։
֊Փորձի՛ր, բայց դժվար թե արդյունքի հասնես։
֊Գիտեմ, բայց փորձը փորձանք չէ։
Իսկապես ցանկանում էի խոսել նրա հետ։ Գիտեի, որ դա լավ միտք չէ և բնականաբար չի օգնի, բայց ցանկանում էի տեսնել նրան և հասկանալ նրա ներաշխարհը։ Նրա տան դիմաց կանգնած՝ իրեն էի սպասում։ Հեռվից իրեն տեսնելով՝ երջանկությունից աչքերս փայլեցին, սակայն Երկիր մոլորակ վերադարձա՝ հիշելով մեր ծրագիրը։ Նա մտքերով երկնքում էր։ Կարծես մի կարևոր բանի շուրջ էր խորհում։ Ինձ չէր նկատում և շարունակում էր քայլել ինձ ընդառաջ։ Մեզ ընդամենը երկու քայլ սկսեց բաժանել։ Աչքերը բարձրացնելով՝ նկատեց ինձ, և կարծես մտքերը եռապատկվեցին։ Ես դեռ հիշում եմ նրա այն խոսքերը. նա խճճվել է։ Հասկանում է, որ սխալ ուղղու վրա է, բայց ի վիճակի չէ կանգնել։ Նա ունի մեկի կարիքը։ Նրա, ով դուրս կբերի նրան՝ իր իսկ ստեղծած լաբիրինթոսից։
֊Ջո՛ն...
֊Ինչու՞ ես այստեղ։
֊Եկել եմ, որ մի փոքր զրուցենք և հասկանանք իրար։
֊Ես խոսելու բան չունեմ։ Այն էլ՝ քեզ հետ։
֊Ջո՛ն, ինձ կարող ես վստահել. ես քեզ կհասկանամ և կփորձեմ օգնել։
֊Բավակա՛ն է,֊բղավեց նա։֊Այլևս չհայտնվե՛ս այստեղ։
֊Բայց Ջո՛ն...
Չհասցրի ավարտել խոսքս, երբ դուռը փակվեց, իսկ Ջոնն անհետացավ տեսադաշտիցս։ Դուռը փակ էր, և ես ոչ մի կերպ չէի կարողանում բացել այն։ 《Այդ դեպքում՝ ստիպված ենք անցնել պլան Բ֊ին》։
POV Ջոն
Երբեք ոչ մի բարդություն չեմ ունեցել կյանքումս՝ գործողություններիս հետ կապված։ Նույնիսկ սիրո խոստովանության կամ վրեժիս իրականացման ընթացքում։ Բայց ինչու՞ էր նրա աչքերի մեջ նայելն ու ստելն այդքան բարդ։ Ես՝ ստելու վարպետս, դժվարանում էի այդ հարցում։ Անկասկած՝ խիղճս էր տանջում։ Իսկ սիրտս, ամեն զարկով, ավելի էր ուժեղանում և պատրաստվում դուրս կորել կրծքավանդակիցս՝ գնալ իր նոր տիրոջ մոտ։ Եթե մի փոքր էլ այնտեղ մնայի՝ նրա հետ, հաստատ կխենթանայի. այլևս ի վիճակի չէի լինի ստել և գիրկս կառնեի նրան։ Կսեղմեի կրծքիս, որ սրտիս ցավն անցներ, որ կարողանայի վերջապես շունչ քաշել և չխեղդվել...POV Հեղինակ
Ոստիկանական տեղամասում՝ իր սեղանի դիմաց, նստած էր ոստիկան Ուոգերը։ Ոտքի թաթը հանգիստ չէր մնում և շարունակում էր հարվածել հատակին, իսկ եղունգները կտկտացնում էին սեղանին։ Թվում էր, թե նա արդեն խենթանում է։ Հանկարծակի լսվեց ոստիկաններից մեկի ձայնը, ինչից Սթիվն այնպես վեր թռավ, կարծես ուրվական է տեսել.
ВЫ ЧИТАЕТЕ
Վրեժ 2
Любовные романыՀիմա վերադառնում ենք այն ժամանակներ, երբ Ջոնը դեռ չէր գործել ոչ մի սպանություն։ Ինչպե՞ս կդասավորվի հերոսի ճակատագիրը, եթե վերջինիս դռները թակի սերը...