Սիրո վերածնունդ 5

142 14 5
                                    

  Ի՞նչ եք կարծում՝ քանի անձնավորություն մարդ իր մեջ կարող է թաքցնել։ Ջոնի դեպքում դրանք անհաշիվ են։ Ինչպե՞ս կարելի է այդքան խճճված լինել։ Նա ընդհանրապես մա՞րդ է։ Նույնիսկ նրա այդ ագրեսիվ հայացքում ես կարողացա տեսնել տխրության նշույլներ։ Նրա աչքերը մատնում էին իրեն։ Միայն այդ հայացքը տեսնելով՝ կարողացա հասկանալ.《Կա մի մեծ ցավ, որը նա բոլորից թաքցնում է իր սրտի խորքում և ոչ ոքի ցույց չի տալիս։ Նա թաքցնում է այն անգթության շվաքում՝ այնտեղ, որտեղ ոչ ոք չի գտնի դա》։
Չգիտեմ՝ ինչով էի այդ պահին մտածում, բայց ցանկություն առաջացավ գնալ նրա հետևից, սակայն Ուիլը կանգնեցրեց ինձ.

֊Դեռ մի՛ գնա։ Հիմա նա զայրացած է, այդ պատճառով՝ եթե գնաս, հնարավոր է այլևս չվերադառնաս։ Նա հիմա միայնակ է ցանկանում մնալ։

  Կատարվածից հետո ոչ ոք այդպես էլ չնախաճաշեց։ Ես էլ այնքան քաղցած էի, որ ստամոքսս արդեն մռնչում էր վրաս։

֊Լավ, լավ, մի՛ դժգոհիր, հիմա կկերակրեմ քեզ,֊ստամոքսիս հետ խոսելով՝ մտա խոհանոց, որտեղ պարզվեց՝ Ջոնն էր. ձեռքը ջրի տակ էր պահել։

  Մի քիչ մոտեցա և միայն այդ ժամանակ նկատեցի ձեռքի այրվածքը.

֊Սա... ե՞ս եմ արել։

   Մի պահ աչքի անկյունով լուռ ինձ նայեց, ինչից հետո կրկին կենտրոնացավ ձեռքի վրա։

֊Հե՛յ, պատասխանի՛ր. այրոցը ստացար, երբ հրեցի՞ քեզ։

֊Կարևոր չէ։

֊Եթե այդպես է, ինչու՞ շուտ չմշակեցիր վերքը։ Բեր տեսնեմ...

֊Հեռու՛ գնա,֊մյուս կողմ շրջվելով՝ խոսեց նա։

֊Ինչու՞ ես այդպես քեզ պահում։ Բեր տեսնեմ։

֊Ասացի՝ հեռու՛ գնա,֊բղավեց նա։

֊Ոչ ոքի թույլ չես տալիս քո մասին հոգ տանել, հետո էլ մտածում ես, թե միայնակ ես։ Երբեմն պետք է վստահես մարդկանց։

֊Ու այս խոսքերը ասում է հենց այն մարդը, ով յուրաքանչյուր վայրկյան մտածում է այստեղից փախչելու մասին։

֊Եվ այդ նույն մարդը հիմա անհանգստանում է քո մասին։

֊Հարկավոր չէ ինձ քո խղճահարությունը...,֊տխուր հայացքն ինձ ուղղելով՝ ասաց նա և հեռացավ։

֊Ինչու՞ է նա այսպիսին... Ա՜, քո մասին մոռացա,֊ստամոքսիս հիշելով՝ մոտեցա սառնարանին։

  Նախաճաշը պատրաստելուց հետո գնացի Ուիլին կանչելու ու նկատեցի նրան աստիճանների մոտ.

֊Ուի՛լ, նախաճաշը պատրաստ է։ Արի՛ ուտելու։

֊Մի քանի րոպեից այդտեղ կլինեմ։

Վրեժ 2Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang