Սիրո վերածնունդ 15

84 8 8
                                    

   Լռության մեջ լսվում էր սրտիս արագ աշխատանքը։ Արդեն շնչակտուր էի լինում։ Իրականությունը պետք է ջրի երես դուրս գար։

֊Դե՞...

֊Ջո՛ն, իրականում...

《Դե՛, Լի՛, շարունակիր, ասա՛ նրան իրականությունը...》։

֊Իրականում... Ես...

《Ոչ, ես չեմ կարող... Դա իմ ուժերից վեր է》։

֊Իրականում ես որոշել եմ, որ վաղը միասին մի տեղ գնանք։

֊Դա իսկապե՞ս այն է, ինչ ցանկանում էիր ասել։ Մի՞թե դրա պատճառով էիր այդքան լարվել։

֊Ջո՛ն, ների՛ր...,֊սկսեցի այնքան հանկարծակի արտասվել, որ ես էլ չհասկացա, թե ինչպես այդ ամբողջը կատարվեց,֊ ների՛ր, Ջո՛ն, ես շատ վատն եմ։ Գիտակցելով, որ դա քեզ ցավ կպատճառի, մտերմացա նրա հետ։

  Ես շարունակում էի լացել և հեկեկալով խոսել.

֊Բայց ես իսկապես չէի ուզում քեզ թիկունքից հարված հասցնել։ Ես չէի ցանկանում քեզ ցավ պատճառել։

   Նա սկսեց ծիծաղել.

֊Ի՞նչ, ինչու՞ ես ծիծաղում,֊փորձելով ձայնս կարգավորել՝ ասացի ես։

֊Գիտեմ, որ չէիր ցանկանում ինձ ցավ պատճառել,֊ժպտաց և գրկեց ինձ։֊Մի՛ մտածիր, թե դու թիկունքից հարված հասցրիր։ Ես գիտեմ, որ ինչ արել ես, ինձ համար ես արել։

֊Ի՞նչ գիտես... Ես դեռ չեմ ասել, թե ինչ գարշելի արարք եմ գործել։

֊Ես գիտեմ, որ աշխատանքդ կապված է Քեյթի հետ և այն 《աշխատակիցդ》, ով քիչ առաջ քեզ զանգում էր, նա էր։

֊Որտեղի՞ց,֊դա իսկապես անսպասելի էր ինձ համար։

֊Ես ասում էի, չէ՞, որ ինձնից ոչինչ չես կարող թաքցնել,֊ժպտաց և խառնեց մազերս։

֊Հե՜յ,֊վարսերս ուղղելով բացականչեցի ես։

֊Բայց ի՜նչ հիմարիկն ես,֊նա ծիծաղում էր, իսկ ես ժպտացի։

֊Այդ ե՞րբ հասկացար դա...

֊Ուիլի հետ երկու անգամ նրանից եք խոսել։

֊Պարզ է... Իսկ դու տխու՞ր չես...

֊Իհա՛րկե ոչ։

֊Բայց չէ՞ որ դա...

֊Դա արդեն անցյալում է։

֊Չեմ հասկանում քեզ...

֊Հարկավոր է անցյալը թողնել անցյալում և ապրել ներկայով։ Հենց դու ես այն մարդը, ով սովորեցրեց ինձ դա։

  Կրկին ինձ իր գիրկն առավ և գլուխս շոյելով՝ շշնջաց.

֊Շնորհակալ եմ...

Վրեժ 2Where stories live. Discover now