Սիրո վերածնունդ 3

137 15 0
                                    

《Ի՞նչ... Ջո՞ն... Նա հաստատ ասաց Ջոն...》։ Ձեռքս ինքնաբերաբար գնաց դեպի բռնակը և բացեց այն։

֊Դուք...,֊դիմացս հենց ինքը՝ Ջոն Ֆերրելն էր։

  Ինձ տեսնելով՝ այդ երկուսը փոխանակվեցին սարսափահար հայացքներով, ինչից հետո Ջոնը, արագացնելով քայլերը, մոտեցավ ինձ, բռնեց ձեռքս և սեղմելով այն իր ափի մեջ՝ հարվածեց ինձ պատին։ Նրա ահարկու աչքերը իմից ընդամենը միլիմետրեր էին բաժանում։ Ջոնն իր ձեռքի դանակը էլ ավելի ամուր սեղմեց պարանոցիս.

֊Դու ոչինչ չես տեսել,֊հանգիստ ձայնով խոսեց նա,֊հասկացա՞ր ինձ։ Եթե որևէ մեկն իմանա իմ մասին, դանակն ավելի մոտ է լինելու պարանոցիդ, քան հիմա է։

֊Լլլավվ, հասսկացա...

֊Ստում ես,֊խորազննին հայացքը ինձնից չկտրելով՝ արտաբերեց նա։

  Անկասկած՝ ստում էի։ Ի՞նչը կարող է կանգնեցնել լրագրողին այս սենսացիան տարածելուց։

  Այդ պահին ես ի վիճակի չէի արտաբերել ոչ մի ուրիշ սուտ խոսք։ Նա կարդում էր ինձ, և ես ոչինչ չէի կարող թաքցնել իրենից։ Ի պատասխան՝ ուղղակի լռում էի։ Ես խորասուզվել էի նրա խորհուն աչքերում և այլևս ոչինչ չէի նկատում։

֊Այս վայրկյանից դու առևանգված ես...

֊Իի՞նչ...

֊Ուի՛լ,֊շրջվելով դեպի ընկերը՝ խոսեց նա,֊պատրաստի՛ր նրա սենյակը. այս վայրկյանից նա այստեղ կմնա։

֊Ինչի՞ մասին եք... Ի՞նչ եք ցանկանում դրանով ասել...

֊Կխոսենք վաղը։ Առայժմ...

֊Օրիո՛րդ Ջոնս,֊ինձ մոտեցավ Ուիլը,֊խնդրում եմ հետևել ինձ։

֊Ի՞նչ եք ցանկանում ինձ հետ անել։ Իսկապես սպանելու՞ եք ինձ։

֊Քեզ կսպանենք, օրգաններդ էլ թանկ գնով կվաճառենք,֊լսվեց կողքի սենյակից։

֊Կսսպաննե՞ք։

֊Նա կատակում է,֊ծիծաղեց Ուիլը,֊ուղղակի ուշադրություն մի՛ դարձրու։ Դու ապահով ես այստեղ։ Իսկ եթե հանկարծ փախուստի դիմես, ես ոչնչով չեմ կարող քեզ օգնել։

֊Ես կմնամ այստեղ։ Վաղուց արկածների մեջ չէի ընկել։

֊Եթե սա քեզ համար ընդամենը խաղ է, մեզ համար կյանքի և մահվան հարց է։ Հիմարություններ հանկարծ չանես, հակառակ դեպքում...

֊Իհարկե չեմ ցանկանա փախուստի դիմել. չէ՞ որ գտնվում եմ մի տանը երկու հանցագործների հետ, ովքեր առևանգել են ինձ և կյանքիս են սպառնում։ Ճիշտ չե՞մ։

  Նա լուռ և առանց ավելորդ խոսքերի ձեռքը բաճկոնիս գրպանը տարավ, վերցրեց ձայնագրիչ սարքս ու անջատեց.

֊Սա կմնա ինձ մոտ։ Եվ սա՝ նույնպես,֊պայուսակս վերցնելով՝ խոսեց նա։

《Դե ինչ՝ փորձը փորձանք չէ》։ Այդ ահռելի տանը, բնականաբար, շատ սենյակներ կային, որոնցից մեկը դարձավ իմը։

֊Սա քո սենյակն է։

《Առևանգվածի համար լավ էլ շքեղ է》։

֊Եթե պատրաստվում եք ինձ այստեղ փակել, կասեմ՝ ես կլաուստրաֆոբիա ունեմ։

֊Քեզ ոչ ոք այստեղ չի փակելու։

֊Իսկ չե՞ք վախենում, որ կփախչեմ։

֊Պատուհանները բացել կարող է միայն Ջոնը, դռները՝ նույնպես։ Այսպիսով՝ երբեք էլ ուշ չէ փակելու համար։ Տան ամեն մի անկյունը հսկվում է տեսախցիկներով, իսկ որևէ վտանգի դեպքում՝ ազդանշան է տալիս Ջոնին։ Դու բացարձակապես շանսեր չունես։

֊Իսկ ինչո՞վ է նա կառավարում ամենը։

֊Գրպանի վահանակով։

֊Եվ որքա՞ն պետք է ես այստեղ մնամ։

֊Ի՞նչ ես կարծում՝ որքա՞ն։

֊Լավ, հասկացա...

   Ուիլը լքեց սենյակը։ 《Գրպանի վահանակով...》։ Տղաները քնեցին, և արթնացավ մաֆիան) 《Ես պետք է գտնեմ այդ անիծյալ վահանակը և դուրս գամ այս բանտից》։ Չնայած նրան, որ սիրտս հազարի վրա աշխատում էր՝ այս ամենը ինձ ադրենալին էր պատճառում։ Ինձ ֆիլմի հերոս էի զգում։ Բարձրացա երկրորդ հարկ (ընթացքում աղմուկներ ու ճռռոցներ էին լսվում, որոնք ավելի հետաքրքիր էին դարձնում 《առաջադրանքս》) և մտա Ջոնի սենյակ։ Ինչպես և ակնկալում էի՝ նա քնած էր, հագուստն էլ դրված էր աթոռին։ Կամաց ու զգույշ շարժումներով մոտեցա նրա տաբատին և հանեցի վահանակը գրպանից։ 《Ես ազա՜տ եմ》։ Չզգացի էլ , թե ինչպես հայտնվեցի առաջին հարկում։ Մնում էր միայն դուրս գալ այդ դռնից։ 《Բացող սեղմակը երևի թե սա է։ Այո՜, ես հանճա՜ր եմ》։ Պատրաստվում էի մոտենալ դռանը, երբ դուռը միանգամից փակվեց։ Հանկարծակիի եկա և հետևիցս ձայներ լսեցի.

֊Ինչպես և կարծում էի՝ չափազանց համարձակ ես...

Վրեժ 2Donde viven las historias. Descúbrelo ahora