POV Հեղինակ
Ինչպիսի՞ն է իրական սերը, անկեղծ սերը... Արդյո՞ք այն հավերժ է... Անկասկա՛ծ, հակառակ դեպքում չի կարող իրական սեր կոչվել։ Դա այն ջինջ ու մաքուր սերն է, որը չի ճանաչում ոչ մի խոչընդոտ, և նույնիսկ ժամանակն ու հեռավորությունը անկարող են նրա դեմ...֊Ջո՛ն...
֊Հ՞մ...,֊տղան աչքերը իջեցրեց և հառեց իր գրկում պառկած աղջկան։
֊Ես վախենում եմ...
֊Վախենու՞մ... Ինչի՞ց...
֊Այս ամենն այնքան անսպասելի էր... Հիմա վերջապես երջանիկ եմ, բայց սկսել եմ վախենալ... Ինձ ուղղակի սարսափահար է անում այն միտքը, որ այս երջանկությունը ժամանակավոր է, որ...
֊Շշշ՜,֊Ջոնն ամուր իր կրծքին սեղմեց աղջկան և շոյեց գլուխը։֊Ամեն ինչ լավ է և միշտ այսպես կլինի։ Մի՛ վախեցիր ապագայից, Լի՛...
Ջոնը ձեռքերի մեջ առավ աղջկա նրբիկ թշիկներն ու նայեց աղջկա թախծոտ աչքերին։ Մատները մոտեցրեց նրա անկեղծ աչուկներին ու մաքրեց գլորվող արցունքները։
֊Լի՛, ուզու՞մ ես քեզ մի գաղտնիք պատմեմ,֊լայն ժպիտով հարցրեց Ջոնն ու հարմարվեց անկողնում։
֊Գաղտնի՞ք...
֊Չնայած՝ լավ, չեմ ասի։
֊Հե՛յ, ասա՛...,֊Լիի հետաքրքրասեր աչքերը փայլեցին և դարձան դեպի Ջոնը՝ ակնկալելով պատասխանի։
֊Լավ, թող այդպես լինի, կասեմ...,֊Ջոնը կրկին դեպի աղջիկը շրջվեց և սիրող հայացքը նրան դարձրեց։֊Երկրագնդի վրա այսքան մարդ է ապրում, բայց քչերը գիտեն այս գաղտնիքը։ Քեզ նույնպես կարժանացնեմ այդ պատվին։
֊Ջո՛ն, եթե որևէ հիմարություն ես պատրաստվում ասել, նախապես զգուշացնեմ, որ շատ ուժեղ եմ...
֊Դու լավ կանես ուշադիր լսես, քանի որ միայն մեկ անգամ եմ սա ասելու։
֊Այդ դեպքում՝ լսում եմ...
֊Լի՛, հաստատ լսած կլինես մեծն 《Ճակատագրի》 մասին։ Այն ինձ մի մեծ գաղտնիք է պատմել և կարգադրել, որ քո հետ նույնպես կիսվեմ։ Անխտիր բոլոր մարդիկ էլ իրենց կյանքի ընթացքում վայրէջքներ շատ են ապրում, և մենք՝ նույնպես։ Բայց Լի՛, ոչինչ էլ կյանքում անպատճառ չի լինում։ Ամեն ինչ իր ծրագիրն ունի։ Մենք հաստատ ապագայում դեռ շատ վայրէջքներ կապրենք, բայց մի՛ կարծիր, թե դրանք կկոտրեն մեզ։ Ամեն մի բացասական իրադարձություն իր հետևից երջանիկն է բերում, որն էլ, իր հերթին, այնքան ահռելի է լինում, որ իրանով է ծածկում վատը և երջանկացնում տրված մարդուն։ Այսպիսով, Լի՛, եթե հանկարծ կրկին խոչընդոտի հանդիպես, պայքարի՛ր և մի՛ մոռացիր, որ երջանկությունը մոտ է։ Այն քթներիս տակ է և սպասում է հարմար պահի, որ հայտնվի։ Խոստացի՛ր, որ կսպասես նրան։
YOU ARE READING
Վրեժ 2
RomanceՀիմա վերադառնում ենք այն ժամանակներ, երբ Ջոնը դեռ չէր գործել ոչ մի սպանություն։ Ինչպե՞ս կդասավորվի հերոսի ճակատագիրը, եթե վերջինիս դռները թակի սերը...