Մի՞թե մեկ գիշերը ի վիճակի է 180°֊ով փոխել մարդուն, մի՞թե երեկվա Ջոնը իրական չէր, երևակայությու՞ն էր։ Իսկ գուցե քնած էի և միայն երա՞զ էի տեսնում։ Այդ ամբողջը չէր կարող իրական լինել...
֊Ի՞նչ է պատահել, ինչու՞ էիր ինձ փնտրում։
Նրա հայացքը այլ էր։ Այն տարբերվում էր երեկվանից։ Երեկ նրա աչքերը սիրով ու տխրությամբ էին լցված, իսկ այսօր նա կրկին վերածվել էր այն դաժան և անզգա Ջոնին։ Բայց ես միամիտ չեմ։ Ես դեռ հիշում եմ նրա այն մեղավոր հայացքը։ Ես չեմ խաբնվի այս դիմակին։ Երեկ նա անկեղծ էր։ Ես զգում եմ...
֊Ուի՛լ, դու պետք է ինձ օգնես։
Նրա աչքերը... Նա կրկին խուսափում է իմ հայացքից...
֊Կարո՞ղ ես Լիլիին ճանապարհել նրա տուն։
֊Ի՞նչ...,֊ի տարբերություն ինձ՝ Ուիլը չէր սպասում այսպիսի խնդրանքի։
֊Ի՞նչ ես ուզում դրանով ասել, Ջո՛ն,֊բարկացա ես։
֊Ընկե՛րս, ի՞նչ է պատահել...
֊Ուի՛լ, խնդրու՛մ եմ՝ առանց հարցերի։
֊Լավ, հասկացա...
֊Ի՞նչ... Ոչ, Ուի՛լ, սպասի՛ր... Ես դեռ... Ես դեռ չեմ վերջացրել։
Չգիտեմ՝ ինչպես, բայց, հրելով Ուիլին, մոտեցա Ջոնին.
֊Ջո՛ն, անկե՛ղծ պատասխանիր հարցիս. երեկ դու անկե՞ղծ էիր։
֊Ոչ, դա ընդամենը խաղ էր։
《Դե իհա՛րկե իրականությունը չի ասի》։
֊Ստում ես...
֊Դու ընդամենը այն միամիտ աղջիկներից ես, որ հավատում են իմ պես տղաների։ Եվ նույնիսկ զգացմունքներիդ հետ խաղալուց հետո դու դեռ հույս ունես, որ անկեղծ էի։
֊Ինչու՞ ես շարունակում ստել։
֊Ուի՛լ, տա՛ր նրան, խնդրում եմ...
֊Հարկավոր չէ ինձ տանել. ես ինքս կգնամ։ Ուղղակի հիշի՛ր, որ դու հենց նոր ինձ կորցրեցիր և այլևս չես կարող հետ բերել։ Ես հեռանում եմ...
Քսան րոպե անց ես արդեն իմ տան դիմաց էի։ Ճանապարհը չափազանց երկար էր թվում։ Զգացողություն էր, որ այնտեղ եմ թողնում սիրտս ու հեռանում, որ լքելով իրեն՝ լքում եմ նաև սիրտս, որն արդեն իրեն է պատկանում։
֊Հասանք,֊մեքենայի դուռը բացելով՝ ասաց Ուիլը։
֊Այսինքն մենք այլևս միմյանց չե՞նք տեսնի։
Ուիլն ուղղակի ժպտում էր թախծոտ ժպիտով։
֊Ուի՛լ,֊իրեն գրկելով՝ խոսեցի ես,֊չես պատկերացնի՝ որքան քեզ կկարոտեմ։
YOU ARE READING
Վրեժ 2
RomanceՀիմա վերադառնում ենք այն ժամանակներ, երբ Ջոնը դեռ չէր գործել ոչ մի սպանություն։ Ինչպե՞ս կդասավորվի հերոսի ճակատագիրը, եթե վերջինիս դռները թակի սերը...