Սիրո վերածնունդ 2

159 14 3
                                    

  Մի փոքր իջեցրի բռնակը և զգացի մեկի ձեռքը ուսիս.

֊Ո՞վ ես դու,֊շշնջաց նա։

Ես չէի շրջվում։ Դեռ ներշնչում էի ինձ, թե ամբողջը ինձ միայն թվացել է։ Բայց անհավասար շնչառությունս ու սրտիս արագ աշխատանքը մատնում էին ինձ։

֊Քեզ հետ եմ,֊կրկին խոսեց նա,֊ո՞վ ես դու։

  Այս անգամ արդեն ոչ մի ներշնչանք ի վիճակի չէր ինձ համոզել, որ սա միայն թվում է։ Փորձեցի հավասարեցնել շնչառությունս և դանդաղորեն շրջվեցի նրա կողմ։

Նա ինձ էր ուղղել իր խորաթափանց հայացքը և դողում էր ամբողջ մարմնով, ինչը սարսափահար էր ինձ անում։

֊Ես...,֊դողացող ձայնով խոսեցի և չկարողացա շարունակել։

֊Դեռ երկա՞ր պետք է սպասեմ։ Հարցի՛ս պատասխանիր, գրողը տանի։

  Նա սկսեց վրաս բղավել, ինչը ավելի ցնցեց ինձ։ Ես գիտակցում էի. 《Եթե այս անգամ էլ չխոսեմ, ավելի վատ կլինի》։

֊Լիլի, պարո՛ն, Լիլի Ջոնս... Ես լրագրող եմ։

-Լրագրո՞ղ...,֊սա ասելով նրա ունքերը բարձրացան, իսկ խորհուն հայացքը իջավ ներքև։ Միայն այդ ժամանակ կարողացա ուշքի գալ և տեսնելով նրա մտածկոտ հայացքը՝ միջիս վախը անցավ։ 《Իսկ նա՞ այստեղ ինչ է անում》,֊մտածեցի ես։ 《Ո՞վ է նա, ի՞նչ է անում Ջոն Ֆերելի տանը》։

֊Կներեք, բայց դու՞ք ով եք։ Ի՞նչ եք անում այստեղ։

֊Ես... Ես նրա մտերիմ ընկերն էի։

֊Ջոնի՞։

֊Այո, այս վայրը լցված է մեր հիշողություններով, այդ պատճառով՝ երբեմն այստեղ եմ գալիս, որ լրացնեմ նրա պակասը և մի փոքր կարոտս առնեմ։ Նա իսկապես չափազանց թանկ մարդ էր ինձ համար։

֊Ցավում եմ...

֊Իսկ ի՞նչ է անում լրագրողը ընկերոջս տանը։

֊Ինձ այստեղ են ուղարկել՝ պարզելու համար ձեր ընկերոջ ուրվականի մասին շշուկների ճշմարիտ լինել֊չլինելը։

֊Ցավում եմ, բայց այստեղ հաստատ ոչինչ չեք գտնի։ Չեմ պատկերացնում՝ ինչպե՞ս Ձեզ պես խելացի օրիորդը կարող է այդ հիմար լեգենդներին հավատալ։

֊Իմ կարծիքն այստեղ կապ չունի։ Սա ուղղակի իմ աշխատանքն է։

֊Հասկանում եմ, բայց չեմ ցանկանում, որ զուր այդքան ժամանակ կորցնեք։ Միևնույնն է՝ այստեղ ոչինչ չեք գտնի։

֊Երևի թե ճիշտ եք։ Դե ինչ՝ շնորհակալ եմ, որ օգնեցիք ինձ։

֊Չարժե, հուսով եմ, որ ամեն ինչ լավ կլինի աշխատանքի վայրում։

֊Հուսանք,֊ժպտացի ես։֊Դուք էլ ուժեղ մնացեք։

֊Այո, շնորհակալ եմ։

   Դուրս եկա տանից, բայց լրագրողիս հոտառությունը հուշում էր, որ մի բան այստեղ այն չէ։ Չափազանց կասկածելի էր այդ ամենը։ 《Եթե նա իսկապես ճիշտ էր խոսում, այդ դեպքում՝ ինչու՞ էր սկզբում այդքան նյարդայն ու լարված։ Ամբողջ խոսակցության ընթացքում այնպիսի զգացողություն էր, կարծես նա մի բան թաքցնում է։ Իսկ... ինչու՞ այն սենյակի դուռը փակվեց, երբ ես ներս մտա։ Լավ, ոչինչ չկա։ Գուցե Ջոնի ընկերը պատուհանը բաց էր թողել, դրա պատճառով դուռը փակվեց։ Ախր չի կարող չէ՞ Ջոնի ուրվականը փակել այն》։ Ինքս ինձ մրմնջալով՝ գնում էի և փորձում շեղվել այդ դռան մասին մտքերից, սակայն ոտքերս առաջ չէին գնում։ Ես իսկապես զգում էի, որ այստեղ մի բան այն չէ։ Ինչպես և բոլոր մնացած դեպքերում՝ այստեղ նույնպես չէի կարող ամեն ինչ այսպես թողնել։ Չդիմացա. շրջվեցի և կրկին մոտեցա դռանը։ Ցանկանում էի բացել, սակայն ներսից ձայներ լսեցի։ 《Բայց ինչպե՞ս։ Չէ՞ որ Ջոնի ընկերն այնտեղ միայնակ է։ Ինչպե՞ս կարող է ինքն իր հետ խոսել》։ Ականջս մոտեցրի դռանը և սկսեցի լսել.

֊Նա հաստատ չհասցրեց քեզ տեսնել, այնպես չէ՞,֊խոսեց Ջոնի ընկերը։

֊Ոչ... Կարծում եմ՝ ոչ,֊պատասխանեց մի անծանոթ ձայն։

֊Մնում է միայն հուսանք, որ նա հավատաց ինձ։

֊Հակառակ դեպքում՝ կորած ենք։

֊Ամեն դեպքում՝ հնարավորություն կա պարզելու հավատաց թե ոչ։

֊Ինչպե՞ս։

֊Եթե չի հավատացել, վաղը արդեն բոլոր լուրերը քո մասին են խոսելու։

֊Ժամանակ ես գտել կատակների։

֊Այդ դեպքում՝ ի՞նչ ես առաջարկում։

֊Ես պետք է ազատվեմ ավելորդ վկաներից։

֊Իսկ ի՞նչ, եթե նա ոչինչ չի տեսել։

֊Ռիսկի դիմել հարկավոր չէ։ Մենք պետք է չափազանց զգույշ լինենք։

֊Հասկանում եմ, Ջո՛ն, բայց...

《Ի՞նչ, Ջո՞ն...》։ Ձեռքս ինքնաբերաբար գնաց դեպի բռնակը և բացեց դուռը...

Վրեժ 2Where stories live. Discover now