Սիրո վերածնունդ 4

120 11 0
                                    

  Հանկարծակիի եկա և հետևիցս լսեցի Ջոնի ձայնը.

֊Ինչպես և կարծում էի՝ չափազանց համարձակ ես։ Ի՞նչ, իսկապե՞ս հավատում էիր, թե այդքան միամիտ եմ,֊խորամանկ ժպտաց Ջոնը։

֊Ես նույնպես հիմար չեմ,֊իր սենյակից դուրս գալով և պատին հենվելով՝ խոսեց Ուիլը։

《Հիմա պարզ է, թե ինչու էր ամբողջն այդքան հեշտ։ Ես ընկա նրանց լարած թակարդը》։ Շրջվեցի դեպի դուռը և սկսեցի սեղմել վահանակի կոճակները, սակայն ոչինչ էլ չէր կատարվում։ Սկսեցի փորձել ձեռքերովս բացել դուռը, բայց կրկին նույն արդյունքն էր։

֊Միայն քո ուղեղին կարող է փչել պահեստիս լույսի անջատիչով բացել դուռը,֊ծիծաղեց Ջոնը։
֊Անջատիչո՞վ...

Ինձ շտապ հարկավոր էր ուշքի գալ։ Սթափվելով՝ խոսեցի.

֊Իսկ ո՞վ էր ցանկանում բացել դուռը։ Ես ընդամենը ցանկանում էի ուտելու մի բան գտնել։ Տունդ էլ այնքան ահռելի է, որ անհնար է չմոլորվելը։

  Սա ասելով՝ գնացի խոհանոցի ուղղությամբ, հետևիցս էլ իրենց քմծիծաղները լսեցի, ինչից հետո Ուիլը եկավ իմ հետևից.

֊Օգնություն հարկավո՞ր է,֊ժպտաց նա։

֊Դե... միգուցե մի փոքր...

   Եվս մի քնքուշ ժպիտ նվիրեց և խոհանոց մտնելով՝ ցանկացավ բացել սառնարանը, սակայն ես կրկին փակեցի.

֊Լավ, հարկավոր չէ։ Ես արդեն սոված չեմ։

  Ասեցի և քայլեցի դեպի իմ սենյակ։
《Փախուստիս առաջին փորձը ձախողվեց։ Հիանալի՛ է...》։

֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊

֊Ուի՛լ, ուշադիր կլինես, որ կրկին մի հիմարություն չանի։ Համոզված եմ՝ նա սրա վրա կանգ չի առնի։

֊Այդ աղջկան մեկին նմանեցնում եմ։

֊Մի՛ ժպտա, հիմա՛ր, լուրջ բան եմ ասում։ Չնայած՝ նմանություններ իսկապես ունենք...

֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊

                   "Առավոտյան"

《Պատկերացում էլ չունեմ, թե ինչպես այսքան հանգիստ քնեցի մեկ տանը այս հանցագործների հետ։ Ա՛հ, Լի՛լի, քեզ այստեղից փախչել է հարկավոր》։
Բացեցի սենյակիս դուռը, իսկ դռանս դիմաց բազմաթիվ ճամպրուկներ ու պայուսակներ էին, որոնց մեջ իրերս էին։ 《Լավ, պարզ է... Նրանք իսկապես լուրջ էին, երբ ասում էին, որ սա իմ նոր տունն է... Միայն մի բան չեմ հասկանում՝ ինչպես են մտել իմ տուն։ Չնայած՝ Ջոնի խելքի հետ ոչինչ չի համեմատվի...》։ Ներս բերեցի այդ ամենը և դրեցի մի անկյունում։ 《Ոչինչ չեմ դասավորելու. հաստատ ծրագրերիս մեջ չկա այստեղ մնալը》։ Հագնվեցի և դուրս եկա։ Խոհանոց մտնելով՝ բռնեցրի նրանց սպասողական հայացքները (նրանք կարծես արդեն նախօրոք իմանային, որ հենց այդ վայրկյանին եմ ներս մտնելու)։

֊Բարի լույս,֊ժպտաց Ուիլը։

֊Տեսնում եմ՝ չես պատրաստվում համակերպվել այստեղ մնալու մտքի հետ,֊քմծիծաղեց Ջոնը։

֊Ինչի՞ մասին ես...

֊Իրերդ այդպես էլ չդասավորեցիր։

֊Ի՞նչ, իմ սենյակում է՞լ ես տեսախցիկներ դրել։ Ախ դու լկտի՛, հիմա՛ր...

֊Իսկ ո՞վ ասաց, որ դրել եմ։

֊Այդ դեպքում՝ ինչպես հասկացար, որ չեմ դասավորել։

֊Այս կարճ ժամանակահատվածում հաստատ չէիր հասցնի։ Բացի այդ՝ քո այդ պատասխանը միանգամայն հաստատեց դա։

֊Խորամանկ աղվես...,֊մրմնջացի ես։

  Այդ ինքնագոհ և խորամանկ ժպիտը ոչ մի վայրկյանով չէր պակասում նրա դեմքից։ Այն նույնիսկ երազումս էր ինձ հետապնդում։

  Անկեղծանամ՝ ես չէի սպասում Ջոն Ֆերրելին այսպիսին տեսնել։ Դե... ընդհանրապես գաղափար չունեի, որ մի օր կտեսնեմ նրան ու այլևս ի վիճալի չեմ լինելու չտեսնել։ Նա իմ ակնկալիքների հակապատկերն էր. սառը, դաժան, անզգա և ինքնահավան։ Երևի թե սպասումներիս հետ համեմատած՝ նրա միակ առավելությունն այն էր, որ իրական կյանքում Ջոնն ավելի գեղեցիկ ու հմայիչ էր, քան նկարներում։ Ինձ միայն մի բան էր հետաքրքրում. 《Ինչու՞ է նա թաքցնում այն փաստը, որ ողջ է...》։
Հանկարծակի մի հրաշալի միտք փայլատակեց. 《Ես կհասցնեմ նրանց այն վիճակին, որ իրենց ձեռքերով ինձ դուրս կշպրտեն այս տանից》։

  Մինչ տղաները նախաճաշն էին պատրաստում, ես զբաղված էի սեղանի նախապատրաստմամբ։ 《Հիմա իսկական ժամանակն է》,֊մտածեցի ես և անցա գործի։ Վերցնելով ափսեները՝ դիտմամբ գցեցի.

֊Օ՛յ, կներեք, միամիտ ստացվեց...,֊հրեշտակի հայացքով՝ խոսեցի ես։

֊Ոչինչ, պատահում է,֊խորամանկ ժպտաց Ջոնը։

  Վերցրի ևս երեք ափսե և մի քանի քայլ դնելով՝ կոտրեցի.

֊Կներեք... Չգիտեմ՝ ինչ է ինձ հետ կատարվում...

֊Երևի մի փոքր հոգնած ես,֊ժպտաց Ուիլը։֊Ոչինչ, դու նստի՛ր, մենք ամբողջը կանենք։

  Բռնելով թևիցս՝ տարավ դեպի աթոռը և նստեցրեց։

֊Բայց ես ցանկանում եմ օգնել,֊տեղիցս վեր կենալով՝ բացականչեցի ես։֊Դուք սեղանը պատրաստեք,իսկ ես՝ նախաճաշը։

֊Իմ պես չես կարող պատրաստել,֊ինձ անցնելու տեղ չտալով՝ խոսեց Ջոնը։

֊Իսկ ես կփորձեմ։

֊Չես փորձի։

   Երկուսս, իրար հրելով, փորձում էինք գազօջախի մոտ կանգնել։ Վերջիվերջո՝ միամիտ նրան այնպես հրեցի, որ նա ընկավ, համեմունքներն էլ դարակից թափվեցին նախաճաշի մեջ։

֊Ներիր... Ես...

   Վեր կենալով՝ մի ագրեսիվ հայացք նետեց վրաս, որից լեզուս քարկապ ընկավ, շրջվեց և անհետացավ իմ տեսադաշտից։

  Մինչ այդ՝ հենց դրան էի ձգտում հասնել. որ այսքան զայրանար։ Հասնելով այդ ամենի՝ սիրտս կտոր֊կտոր էր լինում։ Բայց ինչու՞, ինչու՞ եմ ինձ այսչափ մեղավոր զգում։ Ի՞նչը փոխվեց այս կարճ ժամանակահատվածում...

Վրեժ 2Where stories live. Discover now