Սիրո վերածնունդ 6

113 16 9
                                    

  Յուրաքանչյուրիս մոտ էլ պահեր են գալիս, երբ ընտրության դիմաց ենք կանգնում և ուղղակի խճճվում։ Հաճախ էլ պատասխանն ակնհայտ է լինում, սակայն մենք ինքներս ենք խճճում այն։

  Ես կանգնած էի երկմտանքի առջև. ձեռք բերել ազատությու՞ն, թե՞ լսել սրտիս թելադրանքին։ Վերջապես հնարավորություն էր ընձեռվել փախչելու։ Բայց ի՞նչն էր արդյոք ինձ հետ պահում այդ մտքից։ Մի՞թե պատճառն այդ հանցագործներն էին։

֊Եկել են իմ հետևի՞ց...

֊Տիկնայք և պարոնա՛յք, կապեք ձեր ամրագոտիները. հիմա կսկսվի շոուն։

  Էկրանին նայեցի և ծանոթ դեմք տեսա.

֊Մի՞ա...

֊Ընկերուհուդ մասին հետո կմտածես։ Հիմա ժամանակը չէ,֊զայրացավ Ջոնը։

֊Դու... որտեղի՞ց գիտես...

  Ի պատասխան՝ նա ուղղակի խորամանկ ժպտաց։ 《Ա՛խ, կրկին այս ցինիկ ժպիտը》։

  Ներս էր մտել Միան՝ մի ոստիկանի հետ։ Այդ սարքից լսվում էին նրանց ձայները.

֊Օրիո՛րդ, համոզվեցի՞ք, որ այստեղ ոչինչ չկա։

֊Ես համոզված եմ, որ նա անհետացել է այստեղ գալուց հետո։

֊Օրիո՛րդ, կարող եք շրջել այստեղով և ինքներդ համոզվել դրանում։

֊Ես այդպես էլ կանեմ։

֊Ախր... օրիորդ...

   Մինչ ոստիկանը կհասցներ ավարտել խոսքը, Միան արդեն ներսում էր։

֊Ընկերուհիներով միմյանց գտել եք,֊քմծիծաղեց Ջոնը.֊երկուսդ էլ նույն համառն եք։

֊Ինչպես և դու,֊խոսեցի ես։

֊Դե մինչ իմ մակարդակին հասնելը, երկար ճանապարհ ունեք։

֊Ու՜ր եմ ընկել,֊երկար լռությունից հետո խոսեց Ուիլը.֊հիմա էլ վիճում են, թե ով է ավելի համառ... Ջո՛ն, դու ներկա պահին ավելի կարևոր գործեր ունես։

  Ոստիկանը դեռ չէր հանձնվում և փորձում էր համոզել ընկերուհուս.

֊Օրիո՛րդ, լսե՛ք ինձ, խնդրու՛մ եմ. ձեր ընկերուհին հաստատ այստեղ չի կարող լինել։ Այստեղ բացի փոշուց ոչինչ չկա։ Հասկացե՛ք վերջապես։

֊Ուի՛լ,֊խոսեց Ջոնը,֊ի՞նչ ես կարծում՝ արժե՞...

֊Ոչ... դեռ ոչ։ Նա կարծես թե արդեն գնում է։

   Ընկերուհիս վերջիվերջո գնաց։

֊Ի՞նչ էիք ցանկանում անել, եթե չգնար։

֊Դա արդեն կարևոր չէ,֊ասաց Ջոնը՝ շարունակելով նայել էկրանին։

֊Սպասի՛ր...,֊էկրանի վրա մի հետաքրքիր հատված տեսնելով՝ խոսեցի ես,֊սա իմ սենյակը չէ՞... Այսինքն... այնտեղ նու՞յնպես տեսախցիկներ կան։

Վրեժ 2Where stories live. Discover now