Սիրո վերածնունդ 14

89 8 6
                                    

  Ինչպե՞ս կվարվեիք, եթե իմ փոխարեն լինեիք. եթե մի կողմից ցանկանայիք շարունակել շփումը Քեյթի հետ, մյուս կողմից էլ չցանկանայիք ցավ պատճառել Ջոնին։ Այդ նորությունը իսկապես կկոտրի նրա սիրտը։ Նրա սիրելին մտերմացել է այն մարդու հետ, ով սպի է թողել նրա սրտում։ Բայց չեմ կարող այդպես հանկարծակի խզել կապերս Քեյթի հետ։ Գիտեմ, հարկավոր չէր ընկերանալ, բայց չգիտեմ՝ ինչ կատարվեց ինձ հետ։ Նա այնքան անպաշտպան ու միայնակ էր... Աջակցության ու ջերմության կարիք ուներ...

֊Իմ հրեշտա՞կը եկավ,֊անկեղծ ժպիտով խոսեց Ջոնը՝ դուռը բացելուց հետո։֊Ինչու՞ այսքան ուշացար։

֊Ի՞նչ, հրեշտա՞կը...

֊Իհա՛րկե։ Չգիտե՞իր, դու իմ պահապան հրեշտակն ես։

  Ծանոթ խոսքեր են... Այդ 2֊ը կարծես թե ավելի շատ նմանություններ ունեն, քան կարծում էի։

Ներս մտավ Ուիլը և ձեռքս բռնելով՝ խոսեց.

֊Ների՛ր, Ջո՛ն, բայց մի քանի րոպեով պետք է գողանամ հրեշտակիդ,֊այնուհետև՝ քարշ տվեց իր հետևից։

֊Ե՞վ,֊հետաքրքրասեր աչքերն ինձ հառելով՝ ասաց նա,֊ի՞նչ եղավ...

֊Իզուր էիր նրան վհուկ ասում։ Իրականում նա շատ լավն է։

֊Լի՞,֊ձեռքը գլխիս դրեց,֊ոչ, ջերմություն չունես։ Ա՜, հասկացա... Ի վերջո՝ կախարդեց քեզ։

֊Այլևս նրան վհուկ չանվանես։ Նա ուղղակի ցույց է տալիս իրեն այդպիսին։ Այդ դիմակը պատնեշ է նրա համար հանդիսանում... պատնեշ՝ այս անարդար աշխարհից։ Նա ուղղակի վախենում է, որ իր սիրտը բացելու դեպքում կոտրված կգտնի այն։ Նա ուղղակի վախենում է...

֊Գուցե ճիշտ ես... Ես երբեք նրա հետ մտերիմ չեմ եղել և նույնն էլ մնացածը։ Դե... բոլորը բացի Ֆրեդից իհարկե։

֊Կարծում եմ Ֆրեդը նրան իսկապես սիրում է։

֊Ճիշտ ես, միակ մարդը, ում սիրում է Ֆրեդը, Քեյթն է։

֊Քեյթն էլ Ֆրեդին է սիրում։ Չեմ հասկանում՝ ինչը կարող էր նրանց ստիպել, որ կռվեին...

   Դռան թակոց լսվեց.

֊Կարելի՞ է...

֊Ջո՞ն... այո, արի...

֊Դուք չավարտեցի՞ք ձեր զրույցը։

֊Այո, արդեն ավարտեցինք,֊տեղից վեր կենալով ու ինձ նայելով՝ ասաց Ուիլը։֊ Ես ձեզ միայնակ թողնեմ։

֊Լի՛, հիմա շատ կարևոր հարց եմ տալիս, որին անկեղծ պետք է պատասխանես։

《Նրա այս լուրջ դեմքի արտահայտությունը հիմա կխենթացնի ինձ... Միայն թե լսած չլինի մեր խոսակցությունը...》։

Վրեժ 2Where stories live. Discover now