Գլուխ 5
Մաս 1
Իզաբելի եղբայրը տուն եկավ և բղավեց․
-Իզաբե՜լ։
Սակայն արձագանք չկար։
-Իզաբել հենց հիմա արի հյուրասենյակ, թե չէ, որ ես եմ եկել քո հետևից շատ ես փոշամենելու։
Սակայն կրկին արձագանք չկար։ Դանեիլը մտավ Իզաբելի ննջասենյակ և ասաց․
-Չհասկացա, այս ու՞ր է գնացել։
Երբ ցանկանում էր դուռը փակել, այդ պահին նկատեց մահճակալի վրա դրված ծրարը։ Դանիելը մոտեցավ մահճակալին և վերցնելով ծրարը սկսեց բարձրաձայն կարդալ։
- Կներես ինձ իմ մամ ջան, իմ պապա ջան, իմ սիրելի եղբայր։ Ես գնում եմ քաղաք։ կներեք, որ այսքան հապճեպ որոշեցի գնամ, բայց պետք է ես արագ գնամ քաղաք։ Սիրում եմ ձեզ շատ։
Հետո ծրարը ձեռքով ճմռթեց և ասաց․
-Ինչի՞ մեջ ես ընկել Իզաբել։ Ինչու՞ ես այնպես անում, որ քո պատճառով ես իմ գլուխ կախեմ։
Դանիելը հիշեց․
« -Մոխիտո, տղաս, աչքերդ բացի,-լաց լինելով ասաց Մոխիտոյի մայրը։
Գյուղի բժիշը ուշքի բերեց Մոխիտոյին։ Նրան տարան տուն։ Տանը երեսի վերքեր մշակեցին։ Հետո մայրն ու հայրը հարցրեցին որդուն․
-Ո՞վ է քեզ այս օրը գցել։
-Հիմա ոչինչ չեմ կարող ասել, բայց շատ կցանկանայի Իզաբելի եղբոր՝ Դանիելի հետ խոսեի։
-Դանիելն է քեզ այս օրը գցե՞լ։
-Չէ։
-Իզաբելի պատճառո՞վ է այս ամենը։
-Մամ դժվար է Դանիելին կանչե՞լը։
Մոխիտոյի մայրը զանգահարեց Դանիելին և ասաց․
-Բարև տղա ջան, որդիս քեզ ցանկանում է տեսնի։ Եթե կարող ես արի մեր տուն։
-Հիմա կգամ,-պատասխանեց Դանիելը։
10 րոպե հետո Դանիելը Մոխիտոյի ննջասենյակում էր։
-Բարև, մայրդ ասաց, որ ցանկանում ես ինձ տեսնել,-նստելով մահճակալի մոտ դրված աթոռին ասաց Դանիելը։
-Հա, ցանկանում էի քեզ հետ խոսել։
-Ասա լսում եմ։
- Դու հիշու՞մ ես, որ մենք ժամանակին ընկերներ ենք եղել։
-Ժամանակին, բայց ոչ հիմա։ Ես երբեք հարբեցողների և թմրամոլների հետ ընկերություն չեմ անում։
-Այդպիսի մարդկանց հետ ընկերություն չես անում, բայց քրոջդ էլ չես կարում դաստիրակես։ Եթե ես քույր ունենայի, ես նրան կդաստիրակեի, ոչ թե կասեի, ինչ ուզում ես արա։
ВЫ ЧИТАЕТЕ
Любовь в объятиях монстра
ActionЭто красивая, но опасная история любви. Главный герой является представителем мафии. Для него не существует святости. Он любит мучить людей. Главная героиня - скромная деревенская девушка. Будет ли девушка счастлива, когда встретит нашего жестокого...