Գիշեր էր։ Սև մեքենան կանգնած էր Նիկոլաս Վիառդոյի տան բակում։ Մեքենայի մեջ նստած էին 4 առնակամ տղաներ, որոնց դեմքները փակված էր հատուկ դիմակներով։ Նրանց մեջ էին Ֆիլիպը և Ժանը։Մոտ մեկ ժամ տևեց դաժան լռությունը։ Այդ լռությունը խախտեց Ֆիլիպը.
-Այսպես արդեն անհնար է։ Մեկս պետք է այդ Դանիելին դուրս բերենք։
-Հա բայց ո՞նց,- հարցրեց տղաներից մեկը։
-Չգիտեմ։ Ժան դու ի՞նչ կասես։
-Ես միայն այն կասեմ, որ սա իմ վերջին վատ գործն է։ Ես լվանալու եմ ձեռքերս և հեռու մնամ մարդկանց առևանգելուց և սպանելուց։
-Հասկանում եմ քեզ։ Ես էլ եմ այդպես անելու։ Բայց դե կրվել ենք գռազը, ուրեմն պետք է կատարենք թագավոր Էրիկի ցանկությունը։
-Ինչի՞ ես հեգնանքով խոսում։ Ֆիլիպ ես միշտ էլ զգացել եմ, որ դու Էրիկին քո ընկերը չես համարում։ Դու միայն ձևացնում ես թե մեր ընկերն ես, բայց իրականում դու քեզ մեզանից հեռու ես պահում։
-Թեման փակի էլի։ Ես Էրիկին իմ ընկերն եմ համարում։
-Դե ավելի լավ։
-Տղեք նայեք դարպասների մոտ։ Մի տղա է դուրս գալիս։ Ինքնա՞։
Ֆիլիպը և Ժանը նայեցին դարպասի կողմը և միասին ասացին.
-Հա՛, ինքնա։ Վերջ պատրաստվեք, պետք է բռնենք զոհին։
Տղաները դուրս եկան և շրջապատեցին Դանիելին։ Դանիելը այդ ժամանակ հետախոսով էր խոսում։ Նա զրուցում էր Իռենի հետ։
-Իռեն ես քեզ հիմա կզանգեմ,- ասաց Դանիելը և հեռախոսը զանգը չանջատած դրեց գրպանը։
-Դանի՞.... ։
ВЫ ЧИТАЕТЕ
Любовь в объятиях монстра
AksiЭто красивая, но опасная история любви. Главный герой является представителем мафии. Для него не существует святости. Он любит мучить людей. Главная героиня - скромная деревенская девушка. Будет ли девушка счастлива, когда встретит нашего жестокого...