Դեպքից հետո անցել էր 2 ամիս։ Էրիկին այդպես էլ բաց չթողեցին։ Էրիկի հայրը Գերմանիայից վերադարձել էր, սակայն չէր կարողանում որդուն օգնել։Հորեղբայրը դեմ էր Էրիկին օգնելուն։ Իզաբելը շատ էր խնդրում Սոֆիին կամ Դանիելին բողոքը հետ վերցնել, սակայն ապարդյուն էր ամեն ինչ։ Լոռենսը Իզաբելի կողքին էր և փորձում էր ամեն կերպ ազատել Էրիկին բանտից։
Եկավ դատի օրը։ Բոլորը նստել էին դատարանում, իսկ Էրիկը մեղադրյալի աթոռին նստած նայում էր Իզաբելին և մտքում ասում.
-《Որքա՜ն հիմար էի ես, որ իմ կողքին հայտնված գանձին չէի նկատում։ Իզաբել, միայն թե իմանաս, թե որքան եմ քեզ կարոտում》։
Դատավորը ներս մտավ։ Բոլորը ոտքի կանգնեցին։ Սկսեց դատավարությունը։ Դատավարության ժամանակ Էրիկի դեմ խոսացողներից մեկը Ժանն էր։ Երևի հիմա զարմանում եք, որ Ֆիլիպը իր ընկերոջը դեմ է խոսում։ Բայց կյանքում լինում են և՛ լավ ընկերներ, և՛ վատ ընկերներ։
-Պատմեք ինչ գիտեք։
-Հարգելի դատավոր, հարգելի ընկերներ այս տղան' Էրիկը, իսկական մարդասպան է։ Նա մի անգամ սպանել է անծանոթ տղայի,միայն նրա համար, որ այդ տղան ցանկացել էր բռնաբարել իր տան աշխատակցուհիներից մեկին։
Այդ ժամանակ Իզաբելը ոտքի կանգնեց և բացականչեց.
-Ի՞նչ... Էրիկ ուրերմն դու ես ինձ փրկե՞լ։
Էրիկը ձայն չհանեց, իսկ դատավորն ասաց.
-Հարգելի քաղաքացի նստեք ձեր տեղը և ձայն չհանեք, հակառակ դեպքում դուրս կգաք դատարանի սենյակից։
ВЫ ЧИТАЕТЕ
Любовь в объятиях монстра
AksiyonЭто красивая, но опасная история любви. Главный герой является представителем мафии. Для него не существует святости. Он любит мучить людей. Главная героиня - скромная деревенская девушка. Будет ли девушка счастлива, когда встретит нашего жестокого...