Գլուխ 14

284 19 4
                                    

Գլուխ 14

-Այդ տղան քո ընկե՞րն է,-հարցրեց բժիշկը Իզաբելին։

Սակայն Իզաբելը լուռ էր։ Նա նայում էր մեքենայի լուսամուտից դուրս և լաց էր լինում։ Բժիշկը նորից կրկնես հարցը․

-Այդ տղան քո ընկե՞րն է։

Իզաբելը նայեց բժշկին և ասաց․

-Կներես, ի՞նչ ասացիր։ Մտքերով էր, լսեցի։

-Հարցնում էի, այդ տղան քո ընկե՞րն է։

-Չէ, ուղղակի ծանոթ է։

-Պարզ է, բայց ինձ թվաց, որ այդ տղան քեզ սիրում է։ Համենայն դեպքս նա այնպես էր իրեն պահում, որ միայն սիրող մարդը իր սիրած էակի համար այդպես կպահեր իրեն։

Իզաբելը լուռ էր։ Մոտ 40 րոպե տևեց այդ չարաբաստիկ լռությունը։ Այդ լռությունը ընդհատեց բժիշկը ասելով․

-Սա էլ քո ասաց հասցեն։

Իզաբելը ասաց․

-Շնորհակալ եմ։

Իզաբելը դուրս եկավ մեքենայից, իսկ բժիշկը գնաց այդտեղից։ Իզաբելը մտավ տուն և հարցեց․

-Տիկին Նոնա, Էրիկը եկե՞լ է։

-Չէ, այսօր ես Էրիկին չեմ տեսել։ Արագ բարձրացի և հագիր աղախնի հագուստը և արի ինձ օգնելու։

-Լավ,-ասաց Իզաբելը և բարձրացավ ննջասենյակ։

Նա հագավ փոխեց հագուստը։ Հետո մոտեցավ լուսամուտին և ասաց․

-Խնդրում եմ անփորձանք տուն վերադարձի։

Հանկարծ նրա հեռախոսին զանգ եկավ։ Միշելն էր։ Իզաբելը վերցրեց հեռախոսը և ասաց․

-Ինչի՞ ես զանգել։

-Իզաբել դու ո՞նց կարող էիր։ Ես  կարծում էի, որ դու լավ աղջիկ ես, բայց լավ է, որ եղբայրս քեզանից հրաժարվեց։ Ամոթ քեզ, դու անամոթ աղջիկ ես։ Ես երբեք քեզ չեմ ների, եթե եղբորս  հետ ինչ որ վատ բան լինի,-ասաց Միլան՝ Միշելի քույրը,-ես քեզ իմ ընկերուհին էի համարում։ Ես քեզ ծանոթացրի իմ եղբոր հետ, որ դու այսպես վարվես նրա հետ։

-Միլա ես քեզ չեմ հասկանում։

-Միայն չասես, որ դու չես ուղարկել մարդիկ, որ ծեծեն եղբորս։

-Ես դրա հետ կապ չունեմ։

-Եթե կապ չունես, այդ դեպքում ինչու՞ այդ հաստավիզները գնալուց առաջ ասացին, որ Միշելը հեռու մնա քեզանից։ Հեռու մնա եղբորիցս ու մեր ընտանիքից։

-Միլա։

Իզաբելը ցանկանում էր բացատրել, որ ինքը կապ չունի այդ ամենի հետ, սակայն Միլան արդեն անջատել էր հեռախոսը։ Իզաբելը հեռախոսը դրեց գոգնոցի գրպանը և ասաց․

-Էրիկ ինչի՞ համար այդպես արեցիր։ Հիվանդանոցի դիմաց ուրիշ բան էիր ասում, իսկ քայլերդ ուրիշ բաներ են ցույց տալիս։

Իզաբելը դուրս եկավ ննջասենյակից։ Նա սկսեց օգնել տիկին Նոնային։ Մի քանի գործ անելուց հետո Նոնան ասաց․

-Իզաբել, ես շատ զբաղված եմ, խնդրում եմ բարձրացիր Էրիկի ննջասենյակ և հավաքիր կեղտոտ հագուստները և տար լվացքասենյակ։ Քանի դեռ Էրիկը չի եկել, պետք է  հասցնենք սենյակն էլ կարգի բերենք։

-Լավ, ես հիմա ամեն ինչ կանեմ։

Իզաբելը բարձրացավ Էրիկի ննջասենյակ։ Նա սկսեց հավաքել Էրիկի կեղտոտ հագուստները։ Էրիկի վերնաշապիկը վերցնելուց գրպանից ընկավ մի նկար։ Իզաբելը վերնաշապիկը դրեց մահճակալին և հատակից վեցրեց նկարը։ Նա նայեց նկարը և ասաց․

-Ինչ գեղեցիկ աղջիկ է։ Բայց ինձ թվում է, որ ես տեսել եմ այս աղձկան, բայց որտե՞ղ և ե՞րբ։

Այդ պահին լսվեց Էրիկի ձայնը․

-Ի՞նչ ես անում իմ ննջասենյակում։

Իզաբելը վախեցած նայեց Էրիկին։ Էրիկը մոտեցավ Իզաբելին և նրա ձեռքից վերցրեց նկարը։ Հետո նայեց Իզաբելին և ասաց․

-Դուրս արի իմ ննջասենյակից։

Իզաբելը ասաց․

-Կներես, ես պատահական տեսա այս լուսանկարը։

Էրիկը նայեց Իզաբելին և ասաց․

-Լավ չես հասկանու՞մ, թե ինչ եմ ասում։ Դու՛րս,-բղավեց Էրիկը։

Իզաբելը շատ վախեցավ  Էրիկի բղավոցից և փակեց ականջները։

Էրիկը մոտեցավ Իզաբելին, բռնեց նրա ձեռքերից և իջարեց ներքև։ Հետո հանգիստ ասաց․

-Մի վախեցի, բայց դու խախտել ես իմ պայմաններից մեկը։ Դու պետք է դրա համար պատիժ կրես։ Վաղը առավոտյան կգնաս դաշտը և ամբողջ օրը խաղող կհավաքես։ ժամը 4ին կգնաս և կվերադառնաս միայն երեկոյան ժամը 21․00։ Ինձ հասկացա՞ր։

Իզաբելը գլուխը առաջ-հետ տարավ, դա համաձայնության նշան էր։

-Հիմա դուս գնա իմ ննջասենյակից և մյուս անգամ առանց ինձ հարցնելու չմտնես այստեղ։

Իզաբելը նայեց Էրիկին և ասաց․

-Կներես ինձ։ Ես այսօր հիվանդանոցի դիմաց ինձ շատ վատ պահեցի։ Կներես, որ քեզ վիրավորեցի։ Կներես, որ մտել եմ քո ննջասենյակ։ Եվ շնորհակալ եմ, որ ինձ օգնել ես, տարել ես հիվանդանոց, երբ ես դրա կարիքն ունեի։

-Դու՛րս։

Իզաբելը դուրս եկավ Էրիկի ննջասենյակից։ Տան աշխատողները մոտեցան Իզաբելին և ասացին․

-Մեզ թվաց, որ Էրիկը քեզ կսպանի։

Իզաբելը ասաց․

-Եկեք անցնենք տան գործերին։

Էրիկը նստեց մահճակալին և նկաևը դրեց սրտի վրա։ Հետո ասաց․

-Կներես ինձ։ 

Любовь в объятиях монстраМесто, где живут истории. Откройте их для себя