Գլուխ 16
Մաս 1
-Դանիել կարո՞ղ եմ ներս գալ,-հարցրեց Սոֆին։
-Ներս արի մամ ջան,-ասացԴանիելը իր ննջասենյակից։
Սոֆին ներս մտավ և հարցրեց․
-Ինչի՞ չես գալիս իմ ու հորդ հետ ճաշելու։
-Ախորժակ չունեմ,-պատասխանեց Դանիելը։
-Ես գիտեմ, թե ինչի ախորժակ չունես։ Տղաս․․․։
-Մամ վերջ, չեմ ուզում էլ լսեմ քեզ։ Ձեր պատճառով է, որ քույրս հիմա տանջվում է։ Ես գիտես քաննի անգամ եմ զանգել, բայց չի պատասխանել։ Կամ հեռախոսն անջատած է, կամ էլ ուղղակի չի պատասխանում։ Ես անգամ չգիտեմ թե որտեղ է։ Եթե չլիներ անցյալիս սխալները, ես հիմա աշխատանք կարող էի գտնել, այլ ոչ թե տանը նստեի։
-Տղաս դու մեղավոր չես։ Քեզ մի մեղադրի։ Ես կարող եմ վստահ ասել, որ դու ոչնչով մեղավոր չես։
-Լավ էլի մամ, ես արդեն 27 տարեկան եմ ու չեմ կարողանում աշխատանք գտնեմ։ Անգամ այս գյուղում ինձ մատով են ցույց տալիս։
-Տղաս դու մեղավոր չէիր, որ այդպես ստացվեց։
-Է՜․․Է՜․․․որքան հեշտ ես խոսում մամ։ Խնդրում եմ սենյակիցս դուրս արի և ինձ մենակ թող։
-Տղաս քեզ այսպես մի պահի,-ասաց մայրը։
-Մամ դուրս արի՛,-գոռաց Դանիելը։
Սոֆին դուրս եկավ Դանիելի ննջասենյակից։ Դանիելը նայեց լուսամուտից դուրս և ասաց․
-Ես ինչի՞ եմ ապրում։ Եթե ես այդ օրը շուտ գայի, ես կարող էի քեզ փրկել։ Միայն թե իմանամ, որ ներել ես ինձ։
-Խոսեցի՞ր հետը,-հարցրեց Նիկոլասը։
-Հա, բայց չի ուզում լսի։ Տանջվում է մեր տղան,-ասաց Սոֆին։
Նիկոլասը ձեռքերով բռնեց գլուխը և ծանր հոգոց հանեց։ Հետո ասաց․
-Մեր երկու երեխաներն էլ տանջվում են։
-Մենք միայն մի երեխա ունենք, մի մոռացի։
-Այդպես մի ասա, երկուսն էլ մերն են։
-Դու կարող է 2 երեխա ունես, բայց ես միայն 1 երեխա ունեմ և վերջ,-ասաց Սոֆին և նստեց բազմոցին։
Նա սկսեց սեմչկա չրթել։
-Դու այդպես էլ չկարողացար այդ անմեղ երեխուն ներես և ընդունես նրան։ Այդ երեխան ոչնչում մեղավոր չէր։
-Ինձ համար մեկ է, հերիք է դրա մասին խոսենք։ Արի արևածաղիկ կեր։
Մաս 2
Արդեն երեկո էր։ Անձրևը կտրվել էր։ Էրիկը նայեց լուսամուտից դուրս և ասաց․
-Վերջապես կտրվեց անձրևը։
Էրիկը գնաց Իզաբելի ննջասենյակ և մտնելով ներս ասաց․
-Արի ինձ հետ։
-Ու՞ր։
-Արի կիմանաս։
Իզաբելը և Էրիկը միասին դուրս եկան տանից։ Էրիկը պարզեց ձեռքը դեպի Իզաբելը և ասաց․
-Բռնիր ձեռք, եթե իհարլե չես վախենում ինձանից։
Իզաբելը բռնեց Էրիկի ձեռքը։ Նրանք միասին սկսեցին քայլել։ Մոտ 15 րոպե քայլելուց հետո Էրիկն ասաց․
-Հասանք։
-Ու՞ր հասանք։
-Նայիր աջ կողմ։
Իզաբելը նայեց Էրիկի ցույց տված կողմ և զարմացած ասաց․
-Այս ի՜նչ գեղեցիկ է։
-Ես հաճախ եմ գալիս այստեղ անձրևից հետո, որովհետև գեղեցիկ է այս վայրը, երբ ծիածան է դուրս գալիս։
Դա մի գեղեցիկ տեսարան էր։ Դիմացը սարեր էին միամյանց շուրջպար բռնած։ Նրանց մեջտեղում գեղեցիկ ջրվեժ էր։ Ծիածանը փաթաթվել էր սարին և ավելի գեղեցկացրել այն։ Ջրվեժի զուլալ ջրերում արտացոլվում էր ծիածանի գույները։
-Էրիկ շատ գեղեցիկ է այստեղ։ Ես չգիտեի, որ Ֆրանսիայում այսպիսի գեղեցիկ տեսարաններ կան։ Սա իսկական բնության հրաշք է։ Ես ուղղակի չեմ կարողանում աչքերիս հավատալ, որ ես տեսնում եմ նման հրաշք։
Էրիկը մոտեցավ և բռնելով Իզաբելի երկու ձեռքերը ասաց․
-Այս տեսարանը ոչինչ է քո գեղեցկության դիմաց։
-Էրիկ ի՞նչ ես խոսում։
-Դու նման ես երկնքից իջած հրեշտակի, ով եկել է ինձ փրկի։ Ես ուզում եմ քեզ ամեն օր տեսնեմ։ Իմ երազների թագուհին միայն դու ես։ Դու բոլորի նման չես, դու տարբերվում ես բոլորից։
Իզաբելը զարմացած նայում էր Էրիկին։ Էրիկը սկսեց մեղմ շոյել Իզաբելի մազերը, հետո ձեռքը դրեց Իզաբելի այյտին և ասաց․
-Ես չեմ հավատում, որ դու հիմա այստեղ ես ինձ հետ։ Ինձ թվում է, որ հրեշտակի հետ եմ այստեղ կանգնած։ Քո խոշոր ու սև աչքերը ինձ ուղղակի գերում են։ Քո կարմիր այտերը, կարմիր շրթունքները ցւյց են տալիս քո կանացի գեղեցկությունը։ Իսկ մարմնիդ կազմվածքը ուղղակի շատ տղաների կարող է գերի։
-Էրիկ մի չափազանցրու,-կամաց ձայնով ասաց Իզաբելը։
Էրիկը ցուցամատը դրեց Իզաբելի շրթունքներին և ասաց․
-Սու՜ս․․․մի խոսիր։ Ես ուզում եմ վայելեմ քո ներկայությունը այս հիասքանչ բնության գրկում։
Էրիկը կամաց գլուխը մոտեցրեց Իզաբելի գլխին և կամաց ասաց․
-Դու իմ դուրը շատ ես գալիս։
Հետո Էրիկը շրթունքները մոտեցրեց Իզաբելի շրթունքներին և սկսեց մեղմ համբուրել նրան։ Հետո նայեց Իզաբելի աչքերի մեջ և կամաց ասաց․
-Շնորհակալ եմ։
Էրիկը սկսեց ավելի ագահորեն համբուրել Իզաբելին, իսկ Իզաբելը փակել էր աչքերը և վայելում էր իր առաջին համբյուրը։
ВЫ ЧИТАЕТЕ
Любовь в объятиях монстра
ActionЭто красивая, но опасная история любви. Главный герой является представителем мафии. Для него не существует святости. Он любит мучить людей. Главная героиня - скромная деревенская девушка. Будет ли девушка счастлива, когда встретит нашего жестокого...