Գլուխ 15
Արդեն առավոտ էր։ Ժամը 7-ն էր։ Էրիկը աչքերը կիսաբաց արեց և նայեց ժամին։ Հետո միանգամից նստեց և ասաց․
-Այսօր ուշացա։ Այսօր երկար քնեցի։ Երևի Իզաբելը չի էլ արթնացել։
Էրիկը արագ հագնվեց և նայեց լուսամուտից դուրս։
Դրսում անձրև էր գալիս։
-Անձրև է գալիս։ Նաև ուժեղ քամի է։ Գնամ Իզաբելին ասեմ, որ այսօր չգնա դաշտ։ Պատիժը ուրիշ կերպ կմարի։
Էրիկը եկավ Իզաբելի ննջասենյակի մոտ և թակեց դուռը։ Հետո ասաց․
-Կարո՞ղ եմ ներս գալ։ Արթնացե՞լ ես։
Սակայն ձայն չլսվեց ներսից։ Էրիկն ասաց․
-Երևի քնած է։ Չեմ խանգարի, թող քնի։ Ես այնքան էլ հրեշ չեմ, ինչպես ինքն է կարծում։
Էրիկը եկավ խոհանոց։
-Բարև ձեզ։
-Բարև Էրիկ ջան,-ասացին տան աշխատողները։
-Տիկին Նոնա, որ Իզաբելը արթնանա, կասես, որ ինձ զանգահարի։ Ես հիմա քաղաք եմ գնում։
-Բայց Իզաբելը վաղուց է արթնացել,-ասաց տիկին Նոնան։
-Բա որտե՞ղ է։
-Դուրս է եկել։ Ես ասացի, որ անձրև է դրսում, որ դուրս չգա, բայց ինքը ասաց, որ դու ես ասել, որ գնա դաշտ և աշխատի մինչև ուշ գիշեր։
-Գժվե՞լ է այդ աղջիկը։ Այս ուժեղ քամուն և անձրևին ինչի՞ է դուրս եկել։
Տիկին Նոնան ուսերը շարժեց։ Էրիկը արագ դուրս եկավ տանից։ Նա գնաց դաշտը։ Մտնելլով դաշտ սկսեց բացականչել․
-Իզաբե՜լ։
Ուժեղ քամուց ամբողջ օդը թոզով էր լցվել։
Էրիկը այս ու այն կողմ էր վազում և բացականչում․
-Իզաբե՜լ։
Հանկարծ լսվեց Իզաբելի լացի ձայնը։ Էրիկը վազեց դեպի Իզաբելը և նրան սեղմեց իր կրծքին։ Հետո ասաց․
-Ինչի՞ ես լաց լինում։ Ի՞նչ է եղել։ Ինչի՞ ես այս եղանակին տանից դուևս եկել։
-Ես ուղղակի ուզում էի անեի քո հրամանը, որ ինձ ներես։
-Դու իսկական հիմար ես։ Ես քեզ ներել եմ, ես չեմ նեղվում քո վիրավորական խոսքերից։ Արի ինձ հետ։ Արի գնանք տուն։
Էրիկը Իզաբելին բերեց տուն։ Մտնելով տուն ասաց․
-Գնա և լոգանք ընդունի։
-Շնորհակալ եմ,-ասաց Իզաբելը։
Հետո Իզաբելը գնաց լոգասենյակ։
Էրիկը մտավ խոհանոց և ասաց․
-Տիկին Նոնա օգնիր ինձ թեյ պատրաստեմ Իզաբելի համար։ Նա ամբողջությամբ թրջվել էր։ Ես չեմ ուզում, որ այդ աղջիկը հիվանդանա։
-Հիմա տղաս, արի բացատրեմ, իսկ դու պատրաստիր։
Մինչ Իզաբելը լոգանք էր ընդունում, Էրիկը թեյ էր պատրաստում։
Իզաբելը լոգանք ընդունեց և գնաց իր ննջսենյակ։ Հագնվեց և սկսեց մազերը չորացնել։ Այդ պահին ներս մտավ Էրիկը՝ ձեռքին սկուտեղը։ Էրիկը սկուտեղը դրեց փոքրիկ սեղանին և ասաց․
-Քեզ համար թեյ եմ պատրաստել։ Հուսով եմ կհավանես։
-Շնորհակալ եմ, բայց դրա կարիքը չկար։
-Ես ճիշտ գտա, որ դու պետքէ թեյ խմես։ Ուրեմն ընդունի իմ կատարած աշխատանքը։ Ես առաջին անգամ եմ թեյ պատրաստում։
-Շնորհակալ եմ։
Հետո Էրիկը մոտեցավ Իզաբելին և ձեռքից վերցրեց ֆենը։
-Ի՞նչ ես անում։
-Դու հանգիստ նստի։ Իմ պատճառով ես դու թրջվել։ Ես չեմ ուզում, որ հիվանդանաս։
Նա սկսեց ֆենով չորացնել Իզաբելի մազերը։ Իզաբելը ժպտում էր և մտքում ասում․
-Որքա՜ն լավն ես հիմա։ Հուսով եմ, այսպիսին կմնաս, էլի չես դառնա այն հրեշը։
Էրիկը մի փոքր չորացրեց, հետո անջատեց ֆենը։ Նա թեյով լի բաժակը տվեց Իզաբելին և ասաց․
-Մինչև ես չորացնեմ մազերդ, դու խմի թեյդ։
Իզաբելը ժպտաց և ասաց․
-Շնորհակալ եմ։ Ես անկեղծ քեզ չեմ ճանաչում։
Էրիկն ասաց․
-Շնորհակալության կարիք չկա։ Ինձ դուր է գալիս օգնել մարդկանց։
Հետո շարունակեց Իզաբելի մազեր ֆենով չորացնել։ Իզաբելը մի կում արեց թեյից և ասաց․
-Շատ համեղ է ստացվել։ Ես սիրում եմ, երբ թեյի մեջ կաթ է լցրած լինում։
Էրիկը ձայն չհանեց։ Նա միայն գեղեցիկ ժպտաց, որի ժպիտից կարելի էր ուղղակի խելքահան լինել։
ВЫ ЧИТАЕТЕ
Любовь в объятиях монстра
AcciónЭто красивая, но опасная история любви. Главный герой является представителем мафии. Для него не существует святости. Он любит мучить людей. Главная героиня - скромная деревенская девушка. Будет ли девушка счастлива, когда встретит нашего жестокого...