Գլուխ 48

230 15 6
                                    

-Աղջիկ ջան լսու՞մ ես ինձ։

Իզաբելը կամաց աչքերը բացեց և վախեցած հայացքով նայեց բժշկին։ Բժիշկը ուշադիր նայեց Իզաբելին և ասաց.

-Դու պետք է քեզ հանգիստ պահես։ Դու անգամ մի փոքր վախից  ուշագնաց ես լինում։ Փորձի հաղթահարես վախերդ։

Իզաբելը ձայն չհանեց։ Նա միայն վախեցած հայացքով նայում էր բժշկին։

Բժիշկը ժպտաց և ասաց.

-Քո այս կարգավիճակում պետք չի ամեն փոքր բանի համար նյարդայնանաս կամ նեղվես։

-Այսի՞նքն,- դողոցող ձայնով հարցրեց Իզաբելը։

-Այսինքն այն, որ դու հղի ես։

-Ի՞նչ։ Դա հնարավոր չի,-արցունքներն աչքերին ասաց Իզաբելը։

-Ձեր ամուսինը միջանցքում է։ Ես պետք է այդ լուրի մասին իրեն էլ ասեմ։

-Խնդրում իրան չասեք, որ ես հղի եմ։

-Բայց...։

-Բժիշկ ջան ես ինքս հետո կասեմ։ Դուք հիմա իրան ոչինչ չասեք։

-Լավ։

Բժիշկը դուրս եկավ հիվանդասենյակից և Էրիկին մոտենալով ասաց.

-Կարող եք հանգիստ լինել։ Ձեր կնոջ մոտ ամեն ինչ կարգին է։

-Կարո՞ղ եմ կնոջս տեսնեմ։

-Իհարկե։

Էրիկը մտավ հիվանդասենյակ։ Իզաբելը հենց տեսավ Էրիկին վախից կուչ եկավ և լացելով ասաց.

-Մոտս չգաս։

-Իզաբել լսի ինձ։

-Չեմ ուզում լսեմ քեզ, գնա այստեղից։

-Իզաբել մի րոպե լռի և արի նորմալ խոսենք։

-Դու սպանել ես իմ եղբորը։ Ես չեմ ուզում քեզ հետ խոսեմ։

-Մի վախեցի, ես եղբորդ չեմ սպանել։

-Դու կրակել ես իմ եղբոր վրա։

-Հա կրակել եմ։ Ես չեմ զղջում, որ կրակել եմ, միայն զղջում եմ, որ չսպանեցի։ Ու միան քեզ  համար է, որ նա հիմա ողջ է։

-Ձայնդ կտրի հրեշի մեկը,-գոռալով ասաց Իզաբելը։

Այդ պահին հիվանդասենյակի դուռը բացվեց և ներս մտան Սոֆին և Նիկոլասը։

-Մա՞մ,պապա՞։

-Դու դեռ համարձակություն ունես մեզ քո ծնողները համարես,- զայրացած ասաց Սոֆին։

-Մամ ինչի՞ ես այդպես խոսում ինձ հետ։

-Ձայնդ կտրի հիմար աղջիկ։

-Էյ....էյ չհամարձակվեք կնոջս վիրավորեք։

-Դու ընդհանրապես սուս մնա այ մարդասպան։ Հիմա ոստիկանությունը կգա և ես քեզ դատի եմ տալու, որ իմ տղայի վրա կրակել ես։

Любовь в объятиях монстраМесто, где живут истории. Откройте их для себя