Գլուխ 6
Մաս 1
Իզաբելը եկավ տուն։ Մտնելով տուն բացականչեց․
-Իռե՞ն։
-Մենք հյուրասենյակում ենք, արի այստեղ,-ասաց Իռենը։
-Մե՞նք,-զարմացած կամաց ինքն իրեն ասա Իզաբելը։
Նա կոշիկները հանեց։ Հագնելով իր հողաթափերը եկավ հյուրասենյակ և զարմացած ասաց․
-Դենի՞։
Դանիելը ոտքի կանգնեց և ասաց․
-Կարևոր խոսելու բան կա։
-Արի իմ ննջասենյակ,-ասաց Իզաբելը։
-Դուք կարող եք այստեղ խոսել, ես գնում եմ դուրս մի փոքր քայլելու,-ասաց Իռենը։
-Լավ,-պատասխանեց Դանիելը,-զգույշ կլինես։
Իռենը ժպտաց և դուրս եկավ տանից։
-Նստիր,-ասաց Իզաբելը,-Ի՞նչ կուզես, որ բերեմ։
-Ոչ մի բան։ Իզաբել, դու ի՞նչ գործ ունես Մեխիկոյի հետ։
Իզաբելը վախեցած հայացքով նայեց եղբորը, հետո նայելով հատակին ասաց․
-Դենի, ես չեմ հասկանում, թե ինչ նկատի ունես։ Ես ի՞նչ գործ պետք է ունենամ Մեխիկոյի հետ։
-Իզաբել նայի աչքերիս մեջ ու ճիշտն ասա։
-Եղբայր, ես ոչինչ չգիտեմ։
-Ուրե՞ս եղել առավոտյան։
-Գյուղում քայլում էի։
-Գետի ափ գնացե՞լ ես։
-գնացել եմ, բայց ինչի՞ ես նման հարցեր տալիս։
-Դու ետի ափին տեսե՞լ ես Մեխիկոյին։
-Տեսել եմ,բայց հետո ես եկել եմ տուն։
-Իզաբել, դու ի՞նչ եք միասին խոսել։
-Դենի հերիք է անիմաստ հարցեր տաս։
-Իզաբե՛լ, հարցիս պատասխանի՛,-բղավեց Դանիելը։
Իզաբելը աչքերը լցրեց և ասաց․
-Ես չէի ուզում, որ ամեն ինչ այդպես լիներ։ Նա ինձ շատ էր անհագստացնում, դրա համար անծանոթ տղան եկավ և սկսեց նրան ծեծել։
-Իզաբել, ի՞նչ ես խոսում։ Նորմալ բացատրի, թե ի՞նչ եք խոսել դու ու Մեխիկոն։
-Դենի, ես քայլում էի, իսկ նա անդադար դիմացս կտրում էր և ասում էր, որ ցանկանում է, որ ես նրան ուրախացնեմ։
-Այսինքն ուրախացնե՞ս։ Ի՞նչ նկատի ունես այդ բառը ասելով,-զայրացած ասաց Դանիելը։
Իզաբելը սկսեց լաց լինել։
-Իզաբել խոսի՛ր, սիրտս տեղից արդեն դուրս է գալիս։
-Նա ցանկանում էր, որ ես նրա հետ քնեմ։ Նա ցանկանում էր, որ ես կատարեմ նրա ցանկությունները։ Նա ձեռքիցս քաշում էր։ Այդ ժամանակ անծանոթ տղա մոտեցավ և ասաց, որ ձեռքս բաց թողնի։ Բայց նա չէր լսում։ Դրա համար էլ, այդ տղան ծեծեց Մեխիկոյին։
-Ո՞վ է այդ տղան եղել։
-Ես չեմ ճանաչում։ Նրան առաջին անգամ էի տեսնում։
-Դրա համար ես հապշտապ եկել քաղաք։
-Հա։
-Ես կսպանեմ այդ անասունին։ Ինքը համարձակվել է քեզ նման բան ասի։ Ես կսպանեմ դրան։
-Դանի պետք չի խնդրում եմ։ Ես չեմ ուզում խնդիրների մեջ հայտնվես։
-Խնդիրն այն է, որ այդ անասունը մոռացել է, թե ում քուրն ես դու։ Մոռացել է, թե ով եմ ես։ Մոռացել է, որ առանց ախ ասելու վիզը կկտրեմ ու արունը կլցնեմ մոր երեսին։ Ես դա կանեմ յուրաքանչյուրի հետ, ով կհամրձակվի իմ քրոջ հասցեին նման կեր արտահայտվի։
-Խնդրում եմ մի ասա նման սարսափելի բաներ։ Ապեր ես նեղվում եմ, որ դու այդպես ես արտահայտվում։ Ես ուզում եմ, որ մոռանաս այն ամենի մասին ինչ ես քեզ քիչ առաջ ասացի։
-Պատրաստվի գյուղ ենք գնում։
-Չէ՛, ես գյուղ չեմ գալիս,-կտրուկ պատասխանեց Իզաբելը։
-Ասացի պատրաստվի, որ գյուղ ենք գնում։ Իրերդ էլ կհավաքես ու կմոռանաս քաղաքի մասին մինչև դասերի սկսելը։
-Ես չեմ կարող մեկ ամսից ավել մնալ գյուղում։
-Ես իմ խոսքն ասացի։ Քեզ եմ սպասում դրսում։ Շատ կփոշմանես, եթե չգաս։
-Լավ, հիմա հավաքեմ իրերս։ Կզանգեմ Իռենին կասեմ, որ գյուղ եմ գնում։
-Դա արդեն ինձ չի հետաքրքրում։ Ինձ միայն հիմա հետաքրքրում է այն փաստը, որ դու րոպե շուտ լինես գյուղում։
Դանիելը դուրս եկավ տանից։ Նա շենքի դիմաց ծխում էր և զայրացած այս ու այն կողմ գնում։ Մեկ-մեկ բարձրաձայն գոռում էր.
-Կսպանեմ Մոխիտո տղա, եթե արոջիցս ներողություն չխնդրես։
Իզաբելը իրերն էր հավաքում։ Նա զանգահարեց Իռենին և ասաց, որ գյուղ է վերադառնում։ Հետո հիշեց այսօրվա դեպքը և ինքն իրեն ասաց.
-Երանի չհանդիպեի քեզ։ Ամեն ինչ քո պատճառով է, որ ես հետ եմ գնում գյուղ։ Դու իսկական հրեշ ես։ Բայց նաև շնորհակալ եմ, որ 3 անգամ ինձ փրկել ես։
Իզաբելը իրերը վերցրեց և դուրս եկավ տանից։ Շենքի դիմաց հանդիպեց Իռենին։ Հրաժեշտ տվեցին միմյանց։ Դանիելը և Իզաբելը նստեցին տաքսի և վերադարձան գյուղ։
ВЫ ЧИТАЕТЕ
Любовь в объятиях монстра
AçãoЭто красивая, но опасная история любви. Главный герой является представителем мафии. Для него не существует святости. Он любит мучить людей. Главная героиня - скромная деревенская девушка. Будет ли девушка счастлива, когда встретит нашего жестокого...