Գլուխ 25

243 19 2
                                    

Գլուխ 25

-Արա ոնց չեք հասկանում։ Ես հիմա պետք է Իզաբելի կողքին լինեմ։ Դու իրավունք չունեք ինձ էստեղ բերելու։ Էդքան արդար ոստիկաններ եք մեղավորին բռնեք, այլ ոչ թե ինձ։

-Լսի տղա ջան, հիմա խելոք նստում ես տեղդ ու պատասխանում ես հարցերիս,- զայրացած ասաց քնիչը։

-Ես ոչ մի հարցի չեմ պատասխանի մինչև որևէ լուր չիմանամ Իզաբելից։

-Եթե չպատասխանես հարցերիս, քեզ համար վատ կլինի։ Դու ոնց չես հասկանում, որ քեզ հանցանքի վայրում են բռնել։ Դու մարդ ես ծեծել։ Մենք կասկածում ենք, որ դու ես այն աղջկան այն օրը գցել։

-Արա վատ ես։

-Նորմալ խոսի՛ քաղացի։

-Արա ես ո՞նց կարամ իմ հավանած աղջկան այդ վիճակին հասցնեմ։ Գոնե մտածեք խոսելուց առաջ։ Բայց այ չեմ զղջում, որ այն անասունին սատկացրել եմ։ Հիմա ինձ բաց թողեք, ես պետք է գնամ և տեսնեմ Իզաբելին։

-Դու ոչ մի տեղ չես գնալու։ Դու դեռ պատասխան ես տալու մարդ ծեծելու համար։ Մինիմումը 2 տարի այատեղ ես։ Կարաս չշտապես որևէ տեղ գնալու հարցում։

-Ի՞նչ։ Ի՞նչ 2 տարի։ Արա ես մեղավոր չեմ։

Այդտեղ քննիչը հեռախոսով զանգհարեց և ասաց.

-Եկեք սրան տարեք։

Երկու րոպե չանցած երկու ոստիկան մտան և բռնեցից Էրիկի ձեռքերից։

-Բաց թողե՛ք,- գոռաց Էրիկը։

-Սրան տարեք խուց ու եթե պետք լինի մի երկու հարվածներ հասցրեք, մինչև սկսի նորմալ խոսել ու խոստովանի, թե ինչ է արել։

Ոստիկանները Էրիկին տարան բանտախուց։ Այնտեղ ոստիկաններիղ մեկն հարցրեց.

-Պատմի, թե ինչպե՞ս է եղել դեպքը։

-Ես ոչ մի բան չեմ ասելու։ Արա հադկացեք ինձ։ Սուք էլ սիրած աղջիկ կունենաք, ես ուզում եմ սիրածս աղջկա մոտ գնամ։ Ես հիմա նրան պետք եմ։

Ոստիկաններից մեկը մոտեցավ Էրիկին և բռուցքով հարված հասցրեց նրա ստամոքսի հատվածին։ Էրիկը ձեռքով բռնեց այդ հատբածը և ասաց.

-Արա լուր ասեք Իզաբելից։ Գոնե ասեք, որ ողջ է։

Հետո ոստիկաններից մեկը հետևից  բռնեց Էրիկի ձեռքերը, իսկ մյուսը սկսեց ագահորեն հարվածներ հասցնել Էրիկի մարմի տարբեր հատվածներին։ Իսկ Էրիկը միայն կրկնում էր.

-Իզաբել խնդրում եմ ողջ կմնաս։ Ես ուզում եմ կրկին անգամ բռնել քո ձեռքը և ասել, որ դու աշխարհի ամենաչքնաղ փերին ես։

Մի քանի հարվածներ հասցնելուց հետո ոստիկանները դուրս եկան բանտախցից, իսկ Էրիկը պառկեց բետոնե հատակին և կամաց ասաց.

-Իզաբել, խնդրում եմ ուժեղ կլինես։ Ես քեզ եիբեք չեմ աղոթել, բայց հիմա Աստված խնդրում եմ փրկես Իզաբելին։ Խնդրում եմ փրկիր նրան։ Մի թող կրկին զգամ այն ցավը, որը զգացի 3 տարի առաջ։

Հիվանդանոցում'

Բժիշկը զննում էր Իզաբելին։ Բուժքույրը հարցրեց.

-Ի՞նչ վիճակում է։

-Հարվածները ուժգին են եղել։ Շանսերը շատ քիչ են, որ կփրկվի։ Այն տղան մահացել է, իսկ ակս աղջկա դեմքին երևում է, որ բռունցոքով հարվածել են։ Նա գլխի հատվածում  նույն ունի հարվածների հետքեր։ Պետք է տեղյակ պահենք հարազատներին։

-Ես կփորձեմ կամ հաստատել նրա հարաատների հետ։

-Լավ։ Կտեղեկացնես, որ իրենց աղջիկը կոմայի մեջ է։ Նրա վիճակը կայուն ծանր է։

Բուժքույրը դուրս եկավ հիվանդասենյակից։ Նա տեղեկացրեց այդ ամենի մասին հիվանդասենյակի դիմաց կանգնած երկու ոստիկաններին։ Ոստիկանները աղջկա հեռախոս տվեցին բուժքրոջը։ Բուժքույրը զանգահարեց Դանիելին։

Այդ ժամանակ Դանիելը և Լոռենսը միասին էին։ Նրանք միասին տարբեր վայրերոում փնտրում էին Իզաբելին և Էրիկին։ Լոռենսը մի քանի անգամ զանգահարել էր Էրիկին, սակայն նա չէր պատասխանում։

Հանկարծ Դանիելի հեռախոսին զանգ եկավ։ Դանիելը գրպանից հանեց հեռախոսը և ասաց.

-Իզաբելն է։

Նա միացրեց զանգը և խոսեց.

-Իզաբել որտե՞ղ ես։

-Բարև ձեզ։ Իզաբելը հիվանդանոցում է։ Եթե կարող եք եկեք։

-Ի՞նչ։ Ի՞նչ է եղել քրոջս։

-Մենք հիմա ոչինչ չենք կարող ասել։ Միայն կասեմ, որ ձեր քույրը հիմա կոմայի մեջ է։ Եկեք հիվանդանոց։ Մանրամասներին կծանոթանաք տեղում։

Դանիելը անջատեղ հեռախոսը և ասաց.

-Պետք է շտապ գնամ հիվանդանոց։

-Ի՞նչ է եղել։

-Չգիտեմ։ Միայն ասացին, որ Իզաբելը կոմայի մեջ է։

Էրիկի գնալուց հետո Լոռենսը զանգահարել էր իր թիկնապահներից մեկին և ասել էր, որ իր մեքենան գյուղ բերի։

Լոռենսը և Դանիելը նստեցին մեքենան և գնացին հիվանդանոց։

Любовь в объятиях монстраМесто, где живут истории. Откройте их для себя