Գլուխ 2
Մաս 1
-Մեքենան կանգնեցրու։ Չես հասկանու՞մ, ասում եմ մեքենան կանգնեցրու,-ասաց Իզաբելը։
Էրիկը միանգամից արգելակեց մեքենան։ Նա զայրացած դուրս եկավ մեքենայից և բացելով Իզաբելի կողմի դուռը գոռալով ասաց․
-Դու՛րս իմ մեքենայից։
Իզաբելը դուրս եկավ և ասաց․
-Դուք նման եք հրեշի։
Էրիկը սկսեց բարձր ծիծաղել, հետո ասաց․
-Դե եթե ես հրեշ եմ, ուրեմն դու էլ գիժ ես։ Միայն գիժը հրեշի մեքենան կնստի։ Գոնե շնորհակալություն հայտնես, որ չեմ սպանել, որ ողջ ես, հակառակը վիրավորում ես։ Գիտես ես քեզ հիմա ինչ կանեի ինձ վիրավորելու համար։ Ես քեզ կսպանեի ու այնպես կանեի, որ դիակդ ոչ մեկ չգտնի։ Դու կգնաս ձեր գյուղի մատուռում մոմ կվառես և շնորհակալ կլինես Աստծուց, որ ողջ ես, որ հանդիպել ես ինձ և չես մեռել։ Ծնողներդ պետք է իմ ոտքերն ընկնեն և շնորհակալություն հայտնեն, որ քո նման մանրապճեղին ոտքիս տակ չեմ տրորել։ Գնա և Աստծուն շնորհակալ եղի։
-Դու ինչպիսի մարդ ես։ Դու իսկական դաժան ու նենգ մարդ ես։
-Ինձ դուր է գալիս, երբ մարդիկ ոտքիս տակ մեռնում են։
Հետո Էրիկը մոտենալով Իզաբվելին, բռնեց նրա բիլակից և գոռալով ասաց․
-Մեր հանդիպման մասին պետք է մարդ չիմանա, հասկացա՞ր։
-Բաց թող ցավեցնում ես։
-Ես ասացի՝ հասկացա՞ր։
-Հասկացա, միայն թե բաց թող, շատ է ցավում։
Էրիկը բաց թողեց Իզաբելի ձեռքը։ Հետո ձեռքը խբեց մեքենային և գոռալով ասաց․
-Այ աննորմալ հեռախոսդ է, վերցրու։
Իզաբելը հեռախոսը վերցրեց և ասաց․
-Ալո։
-Քուրս ո՞նց ես։
-Լավ եմ եղբայրս։ Գալիս եմ գյուղ։
-Այս ժամի՞ն։ Քուրս բանա եղե՞լ։
-Չէ ապեր, ես գալիս եմ։ Կգամ կխոսենք։
-Քուրս ձայնդ դուրս չի գալիս։
Իզաբելը արագ անջատեց հեռախոսը և վախեցած նայեց Էրիկին։ Էրիկը ասաց․
-Նստի ես կտանեմ քեզ քո գյուղը։
-Ես ինքս կգնամ։
-Ասացի նստի՛։
-Չէ, ես քո նման հրեշի մեքենան չեմ նստի։
Էրիկը բռնեց Իզաբելի ձեռքը և ցավեցնելով նստեցրեց մեքենան։ Հետո քշեց դեպի գյուղ։
Մտնելով գյուղ Էրիկն ասաց․
ВЫ ЧИТАЕТЕ
Любовь в объятиях монстра
AksiЭто красивая, но опасная история любви. Главный герой является представителем мафии. Для него не существует святости. Он любит мучить людей. Главная героиня - скромная деревенская девушка. Будет ли девушка счастлива, когда встретит нашего жестокого...