Գլուխ 3

463 21 0
                                    

Գլուխ 3

Մաս 1

Արդեն լուսաբաց էր։Գյուղում մարդիկ արթնանում են վաղ առավոտյան։ Իզաբելի ծնողները վաղ առավոտյան արթնացան և անցան իրենց գործերով։ Դանիելը նույնպես արթնցավ վաղ առավոտյան։ Մայրը զարմացած հարցրեց.

-Ինչու՞ ես այսքան շուտ արթնացել տղաս։ 

-Մամ ջան ուզում եմ այսօր ես նախաճաշ պատրաստեմ։

Մայրը զարմացավ։ Նա ձեռքը դրեց որդու ճակատին և ասաց.

-Ջերմություն չունես։ Ինչու՞ ես ուզում դու նախաճաշը պատրաստես։ 

-Մամ ջան պարզապես ցանկանում եմ, որ Իզաբելը իմ պատրաստած նախաճաշը ուտի։

-Բայց Իզաբելը քաղաքում է։ 

-Չէ մամ ջան։ Իզաբելը այստեղ է և հիմա իր ննջասենհակում քնած է։

-Այդ ինչպե՞ս է եկել, որ մենք տեղյակ չենք եղել։

-Գիշերն է եկել։ Չցանկացանք քեզ ու պապային արթնացնենք։ 

-Ժամը քանիսի՞ն է եկել, որ մենք քնած ենք եղել։

-Գիշերը ժամը 2-ին։

-Ու այդ ժամին մենակ եկե՞լ է։ Արթնանա, ես նրա հետ շատ լուրջ կխոսեմ։ Քաղաքը փոխելա նրան,-զայրացած ասաց մայրը' Սոֆի Դելոնեն։

Դանիելը արագ ասաց.

-Ես եմ գնացել և քրոջս բերել։ Մենակ չի եկել։ 

Դանիելին դուր չէր գալիս, որ քրոջը նախատում էին։ 

Դանիելը մորն օգնեց և նախաճաշ պատրաստեց։ Հետո գնաց քրոջ ննջասենյակ, որպեսզի արթնացնի Իզաբելին։ Մոտենալով քրեջ մահճակալին նկատեց քրոջ ձեռքի կապտուկները։ 

-Չհասկացա՞։ Այս ի՞նչ է։  Իզաբել աչքերդ բացի։ 

Իզաբելը կամաց աչքերը բացեց և ասաց.

-Բարի լույս Դենի։

-Չգիտեմ օրը բարի է թե չէ։ Ի՞նչ կապտուկ է բիլակիդ վրա։ Ո՞վ է արել։ Հաստատ ընկել չես։

Իզաբելը լռեց և վապեցած հայացքով նայեց եղբորը։ Հետո ասաց.

-Դե...

-Ճիշտը կասես,-քրոջ խոսքը կտրելով ասաց Դանիելը։

Իզաբելը հիշեց Էրիկի խոսքերը, որ ոչ մեկ պետք է չիմանա նրանց հանդիպման մասին։Հետո ասաց.

-Դանի ընկել էի մի քանի ժամանակ առաջ։ Ցավեցրել էի ձեռքս։ Հիմա էլ չի ցավում, միայն կապտուկներն է մնացել։ Դա էլ շուտ կանցնի։

-Ձեռք ես առնու՞մ։

-Չէ։ Ինչի՞ չես հավատում։

-Պարզ երևում է,որ նոր են կապտուկները։

Любовь в объятиях монстраМесто, где живут истории. Откройте их для себя