Դանիելը նստած էր սրճարանում։ Նրան մոտեցավ մատուցողը և հարցրեց.
-Ի՞նչ կցանկանաք։
-Միայն ջուր բերեք։ Հիմա ես մարդ եմ սպասում, երբ այդ մարդը գա խնդրում եմ կրկին մոտենալ մեզ։
-Լավ, սիրով։
Մատուցողը գնաց։ Մոտ 10 րոպե անց դրճարանի դուռը բացվեց և ներս մտավ Իռենը։ Նա մոտեցավ այն սեղանին, որտեղ Դանիելն էր նստած և ասաց.
-Բարև Դանիել։
-Բա՞րև։
-Ես Իզաբելի ընկերուհին եմ։ Զարմացա, երբ քեզ տեսա այստեղ։
-Պարզ է։ Բայց լավ կլինի հետեւ գնաս, որովհետև մարդ եմ սպասում։
-Լավ։ Բայց կներես մի հարց տամ, եթե դեմ չես։
-Ասա, բայց արագ։
-Դանիռլը որտե՞ղ է Իզաբելը։ Ես երկար ժամանակ է նրա հետ չեմ կարողանում կոնտակտի դուրս գամ։
-Աշխատում է։
-Որտե՞ղ։
-Չգիտեմ։
Իռենը մի պահ լռեց, իսկ հետո ասաց.
-Ու դու եղբա՞ր ես համարվում։ Իզաբելը ավելի լավ ընտանիքի էր արժանի։ Դու գոնե պահես ու հոգ տանես քրոջդ մասին ի՞նչ ես անում։ Դու անգամ չգիտես, թե որտեղ է Իզաբելը։
-Հա ճիշտ ես, բայց մի մոռացի, որ Իզաբել իմ հարազատ քույրը չի։
-Լավ էլի։ Էնա այդ եք։ Անուն եք դրել թե Իզաբել հարազատ չի ու այդպես եք վարվում այդ խեղճ աղջկա հետ։ Դանի նա քեզ հետ է մեծացել մանկուց։ Իզաբել հաստատ չէր ցանկանա, որ նրա հետ այդ դժբախտություն լիներ։ Նա չէր ցանկանա, որ մայրը մահանար։ Նա գիտես ինչ ցավով է հիշում այդ տեսարանը։ Դու երբևէ հարցրե՞լ ես քեզ, թե ի՞նչ է նա զգում։ Դու չես հասկանում, որ նա սիրո և ջերմության կարիք ունի։
-Իռեն գնա հա։
-Կգնամ, բայց դու ասածներիս մասին չմոռանաս։ Ես ինքս քեզ պես եղբայր չէի ցանկանա ունենալ։ Երևի քրոջդ քաղաքից տարար գյուղ, որ ուղարկեք աշխատելու։ Ամոթ է, խելքի եկեք։
Իռենը գնաց և նստեց մի քանի սեղան այն կողմ։
Մոտ 30 րոպե անց Դանիելի հեռախոսին հաղորդագրություն եկավ.
-Կներես հիմա չեմ կարող գալ։ Գիշերը հյուրանոցում կհանդիպենք։
Դանիելը ոտքի կանգնեց և դուրս եկավ սրճարանից։ Իռենը նայեց Դանիելին և ասաց.
-Դու էլ ես մեղք։ Դու էլ ունես հրեշ մայր։ Բայց ափսոս, որ թույլ չես տալի ինձ, որ խոստովանեմ իմ զգացմունքները քո հանդեպ Դանիել ջան։
ВЫ ЧИТАЕТЕ
Любовь в объятиях монстра
AcciónЭто красивая, но опасная история любви. Главный герой является представителем мафии. Для него не существует святости. Он любит мучить людей. Главная героиня - скромная деревенская девушка. Будет ли девушка счастлива, когда встретит нашего жестокого...