Մաս 1

147 9 1
                                    

"Պա՜պ, իմ պապա՜, վարդերն ի՞նձ համար են...Պապ՜, մի գնա, ո՞ւր ես գնում...Պա՜պ..."
Էլի երազ... Երազ, որ այդպես էլ իրականություն չդարձավ...

***
-Էռնա՜, արի նախաճաշելու՜,-հեռվից լսվեց մորս ձայնը:
-Եկա՜...
Նստեցինք նախաճաշի սեղանի շուրջ: Խմեցինք տաք թեյը և ես գնացի պատրաստվելու համալսարան գնալուն: Չեմ ուզում գնալ: Դասախոսները նորմալ չեն բացատրում, ամբողջ ժամին միայն բարկանում են ետևում նստող Արմենի վրա, ով շատ չար էր: Բացվեց Արմենի թեման: Ասեմ, որ համալսարանի ամենաանկարգ տղաներից է: Մականունը՝ Մենչ: Ինչու՞ հենց Մենչ: Փոքր հասակում նրան ասում էին Արմենչո, հետո Արմենչ և այդտեղից էլ մականունը՝ Մենչ: Աղջիկները շփվում են աղջիկների հետ, տղաները՝ տղաների: Երևի միայն ես եմ, որ շփվում եմ երկու սեռի ներկայացուցիչների հետ էլ: Չեմ հասկանում այդ առանձնացման պատճառը: Կարող է աղջիկները վախենու՞մ են Մենչից: Իսկ այդ դեպքում ե՞ս ինչու չեմ վախենում իրենից: Որովհետև... Նա մինչև ականջների ծայրը սիրահարված է ինձ...Բայց նրա սերը միակողմանի է...

***
Այո, ես Էռնան եմ, մի աղջիկ, ով աշխարհը ընկալում է 40 տարեկան կնոջ  (կամ տղամարդու)  պես: Ես տեսնում եմ իրականությունը և վաղուց դեն եմ նետել վարդագույն ակնոցը: Մարդիկ ունեն երազանք, բայց եա ունեմ նպատակ՝ ապացուցելու բոլոր " լավ հայրիկներին", որ երեխաները, մանավանդ աղջիկ երեխան զգում է հոր կարիքը: Մայրը կարող է երեխային դաս սովորեցնել, հագցնել ու ճանապարհել դպրոց, կարող է դաստիարակել և անգամ ապտակել, բայց հոր խստությունն ու դաստիարակությունը պետք են յուրաքանչյուր ինձ նման փոքրիկին: Երևի հենց սա էր պատճառը, որ ես տեանում եմ իրականությունը և կանգբում իրականութան դիմաց: Եթե անգամ իրականությունը աչքս փայտ կոխի՝ աչքս չեմ ճպի: Երևի հայրս էլ էդպիսին էր եղել: Ի՞նչ իմանամ: Կամ էլ հակառակը՝ վախկոտի մեկը, որ լքել է ինձ ու մորս և խաբնվել կյանքի քմահաճույքին: Մորս ասելով հայրս մահացել է, երբ ես 1 տարեկանս էլ չէի բոլորել: Բայց ես գիտեմ, որ նա ստում է: Մի քանի տարի առաջ դատարանում ես լսում էի հավաքվածների քչփչոցները, թե հայրս չի մահացել, այլ...նա խուսափել է պատասխանատվությունից: Այդ ժամանակ ես 5 տարեկան երեխա էի, երբ դատարանում դատավորն ասում էր հորս ու մորս բաժանման մասին: Անգամ չեմ հիշում հայրս այնտեղ էր, թե ոչ: Բայց ինչպե՞ս հիշեի, նա հեռացել է, երբ ես շատ ձոքր էի ու չէի տեսել նրա դեմքը: Տեսնես օրերից մի օր կհամարձակվի ու գա կանգնի առաջս ու պատմի ճշմարտությունը, դա՜ռը ճշմարտությունը... Ես կսպասեմ այդ օրվան...

***
Համալսարանում

-Բարև բոլորին, անհաջողկներ,-թույլ քմծիծաղ տվեց ու հեռվից ինձ նկատելով՝ մոտեցավ:
-Կարո՞ղ եմ կողքդ նստել,-հետևիցս լսվեց Մենչի ձայնը, ով շնչում էր արագ, կարծես հետևից շուն էր վազում ու վերջապես հանգիստ է թողել իրեն:
-Օ՜,-պտտվեցի ու նայեցի ուղիղ աչքերի մեջ,-այդ ինչպե՞ս է, որ համալսարանի անենաչար տղան ու միենույն ժամանակ մեծ համբավ ունեցողը ուզում է նստել ինձ պես անհաջողակի կողքը,-նորից թեքվեցի:
Նա առանց բառ ասելու եկավ ու տեղավորվեց նստարանին: Ցած գցեց պայուսակս ու մեր միջև մնաց մի արանք: Նա սողալով մոտենում էր ինձ:
-Է՛յ, անշնորհք, հերիք չի եկել նստել ես ուրիշի տեղը, դեռ պայուսակս էլ գցու՞մ ես:
-Պատահական է եղել,-ասաց ու ապուշի հայացք ընդունեց:
Բոլորը մեզ էին նայում:
-Սա քո տեղը չէ՛, վեր կաց հիմա Վիկան գալու է ու նստելու տեղ չունենա:
-Կգնա ու կնստի վերջում, իսկ ինչ վերաբերում է իմ տեղը չլինելուն՝ այստեղ ոչ մի տեղ Վիկա գրված չէ:
-Կգրվի,-ձայնեցի ու ձեռքս վերցրի մի գրիչ:
Բռնեց դաստակիցս, ու գրիչը վեր թռավ, ընկավ ուղիղ երեսիս և կապույտ թանաքի հետքը թողեց այտիս վրա:
-Էռնա՛, այտիդ վրա կապույտ թանաք է:
Ես նայեցի Մենչին:
-Ապրես, որ ասացիր, Լուս ջան:
Ուզում էի դուրս գալ, երբ ներս մտավ ընկեր Գրիգորյանը:
-Բարև երեխաներ:
-Բա՜րև ձեզ, -երգելով ասացինք բոլորս միասին: Մենք միշտ ենք երգելով ողջունում: Նստեցինք ու ես սկսեցի արագ մաքրել թանաքը:
-Հըն, Մենչ, գո՞հ ես, չի մաքրվում քո "կտավը" այտիս վրայից:
-Ավելի լավ, էդպես սպասիր հաջորդ ժամը կերպարվեստ է, ցու՛յց կտաս,-ասաց ու քմծիծաղ տվեց:
-Ընկե՜ր Գրիգորյան, -ասում էի ես ձեռքս օդում թափահարելով:
-Այո՛, Էռնա՛, լսում եմ, դա՞ս ես ուզում պատասխանել:
-Ոչ, կարելի՞ է գնալ լվացարան՝ այտիս թանաքը մաքրել:
-Եթե դաս չես պատմում, ուրեմն հանգիստ նստիր տեղդ:
- Լավ, գալիս եմ...
Մենչը բռնեց դաստակիցս:
-Դու՞ք պետք է թույլ տաք աղջիկը գնա՞, թե՞ չգնա:
Դաստակս բռնած ինձ քարշ էր տալիս: Մենք դուրս գնացինք լսարանից:

Վարդերի թագուհինМесто, где живут истории. Откройте их для себя