Մաս 9

53 6 0
                                    

Այդ ժամանակ իմ առաջ եկավ Ռաֆոն:
-Բարև:
-Էն քե՞զ էր նեղացնում:
-Չէ՜, բան չկա:
-Ոնց թե բան չկա:
Ասաց ու վազելով գնաց Արմենի կողմը: Մենչը ծիծաղում էր իր ընկերների հետ, երբ Ռաֆոն հետևից խփեց ու Մենչի քթից արյուն հոսեց:

Նա իր սպիտակ սրբիչը սահեցրեց քթի վրայով ու թեթև խոնարհեց գլուխը: Ներքևից նա սառը հայացք գցեց Ռաֆոյի վրա, որից հետո բռունցքով խփեց նրան: Սկսվեց ծեծկռտուք՝ երեքը մեկի դեմ: Անարդար էր իհարկե: Սկսեցին իրար քաշքշել, իսկ ես բղավում էի, մարդկանց էի օգնու...

К сожалению, это изображение не соответствует нашим правилам. Чтобы продолжить публикацию, пожалуйста, удалите изображение или загрузите другое.

Նա իր սպիտակ սրբիչը սահեցրեց քթի վրայով ու թեթև խոնարհեց գլուխը: Ներքևից նա սառը հայացք գցեց Ռաֆոյի վրա, որից հետո բռունցքով խփեց նրան: Սկսվեց ծեծկռտուք՝ երեքը մեկի դեմ: Անարդար էր իհարկե: Սկսեցին իրար քաշքշել, իսկ ես բղավում էի, մարդկանց էի օգնության կանչում:
-Էռնա՞, էս հինգ րոպե գնացի, էս ի՞նչ կռիվ են սարքել: Ի՞նչ էր կատարվել:
-Դե Արմենն ինձ նեղացրեց, եկավ Ռաֆոն ու սկսվեց էս ամեն ինչը:
-Արի մենք գնանք,-բռնեց ձեռքիցս ու մենք գնացինք: Ես հետ նայեցի ու տեսա, թե ինչպես էր Արմենն ընկել գետնին, իսկ "պահարանները" վախից փախան՝ տեսնելով մոտեցող ոստիկաններին: Դեմքիս ժպիտ հայտնվեց: Բայց հետո նորից տխրեցի, որովհետև Ռաֆոն իմ համար կռիվ արեց ու իմ պատճառով այդ օրն ընկավ: Մենք դուրս գնացինք այգուց:
-Էռնա, ինձ թվում է, դու շատ լարված ես վերջին շրջանում:
-Ինձ էլ է այդպես թվում, ես էլ եմ զգացել:
-Իսկ պատճառը՞:
-Էլիզ:
-Հա ջան:
-Ես չգիտեմ, թե ում եմ սիրում:
-Այսի՞նքն:
-Տանը Մենչին եմ կարոտում ու իր դիմանկարն եմ նկարում, իսկ դրսում սիրտս Ռաֆի համար է ցավում:
-Լուրջ է, ամեն ինչ շատ լուրջ է:
-Ըհն: Մի խորհուրդ տուր, խնդրում եմ:
-Դու հիմա տաք գլխով ես, սառը գլխով պետք է դատել: Հիմա պաղպաղակ կուտենք ու ամեն ինչ լավ կլինի: Դու մեկին ես սիրում՝ մյուսին ուղղակի համակրում ես: Սերը համակրանք չէ: Սերը խորը ու նուրբ զգացմունք է, պիտի զգույշ վարվես հետը: Պետք է շոյես, փայփայես ու ամու՜ր գրկես: Սերը խորն է, բայց չպետք է ընկնես փոսը:
-Ճիշտ ես: Ես ընկել եմ այդ խորը փոսը, ու չեմ կարողանում դուրս գալ:
-Քո մասին գիշերը մտածողը կհանի քեզ այդ խորը փոսից:
Ես ժպտացի ու մենք սկսեցինք քայլել: Ուտում էինք պաղպաղակ ու խոսում: Խոսում էինք ու էլի կծում պաղպաղակից: Պաղպաղակը տեղին էր, շոգ էր դրսում:
-Էռնա՛, իսկ Մենչը գիտի՞ որ մի քանի օրից ծնունդդ է:
-Չգիտի ու պետք էլ չի, որ իմանա:
-Ա՜, լավ, իսկ դու գիտե՞իր, որ վաղը...
-Վաղն ի՞նչ:
-Ը՜, ոչինչ: Էռնա, կներես, ես պետք է գնամ տուն, հայրս այսօր ասել էր, որ շուտ գնամ՝ հետս խոսելու բան ունի:
-Խնդիր չկա, գնա:
-Ապրես, որ հասկանում ես:
-Կհանդիպենք վաղը համալսարանում:
-Մինչ վաղը:

***
Մայրի՞կ, ես արդեն տանն եմ:
-...:
-Մայրի՞կ:
Նորից արձագանք չկա: Գնացի իմ սենյակ: Աչքովս ընկավ գրասեղանիս դրված Մենչի նյարը: Վերցրի ու ինքս ինձ սկսեցի խոսել.
Դու չկաս, դու չկաս իմ կյանքում, իմ սրտում, իմ մտքում: Դու չկաս...Գրողը տանի, էլի բազմակետեր: Դու ասես հետևում ես ինձ: Բայց ինչու՞: Ի՞նչ վնաս էի տվել քեզ: Այս երկու տարին վրաս ուշադրություն չէիր դարձնում՝ այդ ի՞նչ փոխվեց: Ի՞նչ է, սիրուհիների պակա՞ս ունեիր: Ես էլ սիրուհիներիցդ մեկն էի: Հերթական խաղալիքը: Ինչպե՞ս չէի հասկացել, որ դու աղջիկներին փոխում ես այնպես, ինչպես փոխում են մարդիկ անձերոցիկը: Դու մեղավոր չես: Այդ ես էի հիմար: Հիմար էի, որ թույլ էի տալիս քեզ ինձ մոտենալ: Սուտ էին բոլոր քո խոսքերը: Մի՞թե ես արժանի է նման վերաբերմունքի: Ես ինձ զգում եմ խաբված: Ինձ ստում են մարդիկ: Ինչու՞ հենց ինձ: Աշխարհում կա յոթ միալիարդ մարդ, ու ինձ է վիճակված ապրել այս կյանքով: Բայց ես իրավունք չունեմ բողոքելու իմ կյանքից: Իրավունք չունե՛մ: Եթե ես հնարավորություն ունենայի նորից վերապրելու ապրածս կյանքը.՝ ես կապրեի նույն կերպ, չէի անի ոչ մի փոփոխություն, չգիտես, թե փոփոխությունից հետո ինչպե՞ս ամեն ինչ կդասավորվի: Կյանքս դրախտ չէր, բայց դժոխք էլ չէր: Տպավորություն է, որ ես ապրել չգիտեմ, սիրել չգիտեմ...Նորից այս անիծյալ բազմակետերը: Ես չգիտեմ թե ի՞նչ է կյանքը, սերը, մարդկային փոխհարաբերությունները: Ես զգում եմ սեր, չիմանալով, թե ի՞նչ է դա, ես ապրում եմ, ու չգիտեմ, թե ինչի՞, ես շփվում եմ մարդկանց հետ, բայց չգիտեմ թե ով է անկեղծ: Եթե անկեղծ, բոլորն են կեղծ: Կեղծ են ու ստոր: Կեղծավոր երեսը կոծկելու համար դիմակ են դնում: Ե՞րբ պետք է հանեն այդ անիծյալ աղբը իրենց երեսից ու ցույց տան իրենց իրսկան դեմքը: Ի՞նչն է ինձ դուր եկել քո մեջ: Սե՞րդ, համբույրնե՞րդ, ժպի՞տդ, նվիրածդ ծաղիկնե՞րը: Ո՜չ: Իմացիր, որ վարդերի բույրի մեջ էլ զգացվում է ստի հոտը: Դու այն չե՛ս, ինչ ցույց ես տալիս: Դու չգիտես, թե ի՞նչ է սերը: Ես էլ չգիտեմ: Ես չգիտեմ, թե ինչ է սերը, բայց կույր սիրով եմ հիվանդ: Ես անբուժելի հիվանդ եմ: Իսկ այդ դեպքում ո՞վ է գիշերներն իմ մասին մտածողը:  Կա այդպիսի մեկը, ես զգում եմ, ես սիրում եմ նրան, ես ճանաչում եմ նրան: Բայց մտքերս թույլ չեն տալիս նրան պատկերացնել ու տեսնել նրան: Ես կույր եմ...》
Ես պատռեցի նրա նկարը, որ մտքերս չկրծոտեն ուղեղս:
-Վե՛րջ: Սեր չկա, գնա ու քնի, Էռնա՛:

Վարդերի թագուհինМесто, где живут истории. Откройте их для себя