Հերթական առավոտը: Նորից երգում է զարթուցիչը ու նորից ժամը յոթին...Առավոտներս իրար նման են, բայց օրերս՝ ոչ...Պետք է ամեն օրը տարբերվող լինի, որ հիշվի: Կյանքը մեր ապրած տարիները չեն, այլ այն օրերը՝ որոնք հիշվել են: Պետք է ապրել...Քայլերս ինձ տարան լոգարան: Քնաթաաթախ ու գրեթե կիսափակ աչքերով բացեցի ծորակը: Մի ակնթարթ էլ ու ես արդեն ավելի թարմ էի ու այտիս վրայով գլորվում էին ջինջ ջրի կաթիլները: Սրբվեցի ու դուրս եկա: լոգարանից: Գնացի նախաճաշ պատրաստելու: Մայրս այսօր աշխատանքի չէ, դրա համար էլ նախաճաշը կպատրաստեմ ես: Հարեցի ձուն ու ավելացրի համեմունքներ ու նրբերշիկ: Սև հացի վրա քսեցի թթվասեր ու դրեցի ամանների մեջ: "Մայրս կարող է այսօր կեսօրին արթնանալ" մտածում էի ես: Դրա համար էլ արագ նախաճաշեցի ու դուրս եկա տանից: Համալսարանի դիմաց տեսա Էլիզային ու Էմմային: Էմման մի քանի աղջկա հետ էր ու կարծես ուզում էր հարվածել: Ես վազելով հասա նրանց: Էմմայի ձեռքը օդում խաղում էր ու մոտեցավ...
-Երբե՛ք, լսու՞մ ես, երբե՛ք չփորձես հարվածել ընկերուհուս: Ինչ ասում ես՝ ի՛նձ ասա, նա ոչ մի բանում մեղավոր չէ:
-Մեղավո՞ր չէ: Այդ դեպքում ո՞վ է մեղավոր, որ իմ հեռախոսից ջնջվել են քո ու Մենչի նկարները, եթե ոչ ընկերուհիդ:
-Ես՛, այո՛, ես եմ մեղավոր:
-Դու՞,-ձեռքը բարձրացրեց ու ուզեց ինձ խփել:
--Իմ ընկերուհու վրա ոչ ոք իրավունք չունի՛ ձեռք բարձրացնել:
Մենչը փրկեց ինձ այս սատանայի ճանկերից: Ես մտա Մենչի թևի տակ:
-Աղջիկները մեղք չունե՛ն, քո հեռախոսից նկարները ջնջելու գաղափարն ամբողջությամբ ի՛մն է եղել: Դե՛, ինձ վրա էլ ձեռք բարձրացրու:
-Նկարները ջնջելուց առաջ մտածեիր, որ ես այդքան հիմար չեմ: Ես այդ նկարներն ունեմ և՛ պատճենահանած, և՛...չեմ ասի, թե էլ որտեղ, բայց իմացիր, որ ունեմ:
-Ես բոլորը կոչնչացնեմ:
-Տեսնենք:
Նրանք գնացին, իսկ Արմենը սառը հայացքով նրանց ետևից էր նայում:
-Սպանելու եմ նրան:
-Չես հասցնի:
-Ինչու՞:
-Ես քեզնից շուտ դա կանեմ:
Մենք ծիծաղելով գնացինք ներս: Զանգը դեռ չէր հնչել: Նստեցինք մեր տեղերը: Արմենը միացավ տղաների խմբին: Դեպի ինձ մոտեցավ Հայկը:
-Էռնա՛, կարո՞ղ եմ նստել կողքիդ:
-Ո՛չ, չես կարող:
-Դե՞մ ես:
-Այո՛, այն էլ որքան:
-Իսկ ինչու՞:
-Որովհետև սա քո տեղը չէ՛:
-Վրա անուն գրված չէ:
-Գրվա՛ծ է:
-Եվ որտե՞ղ է գրված:
-Որ ասեմ ճակատիդ, կհավատա՞ս:
-Հումորդ սպանում է, գիտե՞ս:
-Գիտեմ,-ցույց տվեցի գրվածքը՝ 《Մենչ》:
-Լավ, ես էլ ուզում էի օգնել քեզ Էմմայից վրեժ լուծել, բայց եթե չես ուզում...
-Ավելի մանրամա՞սն:
-Մեզ քեզնից օգնություն պե՛տք չի, հիմար, ճանապարհիցս այն կողմ քաշվիր: Հայկը հեռացավ, իսկ Մենչը նստեց կողքիս:
-Մե՞նչ:
-Հա ջան:
-Ինչի՞ եկար, ես իմ տեղը կարող էի խոսել:
-Գիտեմ, որ կարող էիր, բայց ես թույլ չէի տա, որ ընկերուհուս մեկը մի բան ասեր, տեղում մռութը կջարդեմ:
-Բայց քեզ ո՞վ է ասել, որ ես քո ընկերուհին եմ:
-Պետք չի, որ մեկը ինձ անպայման ասի, ես գիտեմ՝ հերիք է:
-Իսկ դու քո ընկերուհու մասին ի՞նչ գիտես:
-Անունը:
-Ուրի՞շ:
-Դե ուրեմն արի ծանոթանանք:
-Բայց մենք անծանո՞թ ենք:
-Դե այդպես է դուրս գալիս:
-Դե սկսիր, պատմի՛ր քո մասին:
-Ինչի՞ հենց ես սկսեմ:
-Լավ այդ դեպքում իրար հարցեր կտանք:
-Քեզ ինչիպիսի՞ աղջիկներ են դուր գալիս:
-Համեստ աղջիկները ամենալավն են: Աղջիկը պետք է լինի միշտ խնամված, բայց խնամված լինելու համար պետք չէ շպարվել: Աղջիկը պետք է իրեն թույլ չտա օգտագործել փողոցային բառապաշար: Քո նման աղջիկներն են ինձ դուր գալիս:
-Դե ուրեմն գնա ու իմ նմանին գտի:
-Դու աննման ես:
-Ի՞նչս է աննման:
-Դու ամբողջովին ես այպիսին:
-Շնորհակալ եմ:
-Իսկ քե՞զ ի՞նչն է դուր գալիս տղաների մեջ:
-Սիրում եմ, երբ տղան ծխում է...
-Իսկ գիտե՞ս, թե քո ասածը ուրիշ կերպ ինչ է նշանակում:
-Ի՞նչ:
-Սիչում եմ, երբ տղան վնասում է իր առողջությունը:
-Ո՜ւֆ, չես ուզում չեմ ասի:
-Ո՜չ, ուզու՛մ եմ, իհարկե՛ ուզում եմ:
-Լավ, սիրում եմ, երբ տղան ծխում է, երբ այդպես է անում՝ ավելի առնական է դառնում: Ինձ դուր է գալիս, երբ տղան աղջկան գեղեցիկ խոսքեր է ասում, վարդեր է նվիրում և այլն:
-Իսկ դու գիտե՞իր, որ ես ծխում եմ:
-Իրո՞ք:
-Այո:
-Հոյակապ է,-քթի տակ փսփսացի ես:
-Ի՞նչ ասացիր:
-Ը՜, ոչինչ էլ չասացի:
-Լավ:
-Արի շարունակենք:
Այդ պահին ներս եկավ ակնոցակիր թմբլիկ մի տիկին:Իջացրեց ակնոցն ու ողջունեց: Մենք էլ մեր երգեցիկ բարևի խոսքն ասելուց հետո նստեցինք մեր տեղերը: Թմբլիկ տիկինը՝ Ընկեր Մամիկոնյանը՝ մեր ֆիզիկայի ու քիմիայի ուսուցչուհին է: Սկսեցինք դասը: Դասն ընթանում էր միապաղաղ, գրեթե ոչ ոք չէր լսում նրան (միայն առաջին նստարանին նստած Ալիկը): Եվ այսպես ամբողջ դասաժամը: Զանգը հնչեց ու մենք մեզ գցեցինք դռնից դուրս ու դուրս եկանք միջանցք:
-Գնում եմ բուֆետ, բան պետք՞ա գնամ առնեմ:
-Ես սոված չեմ:
-Ինձ խաչապուրի կբերես էլի:
Մինչ նրանք քննարկում էին, թե ինչ են ուզում ուտոլ, ես գնացի գրադարան ու ինձ կարծես թե ոչ ոք չտեսավ: Այս դասամիջոցը երկար է՝ երեսուն րոպե և մենք անգամ կարող ենք դուրս գալ դպրոցի բակ, բայց դպրոցը չլքելու պայմանով: Գնացի գրադարան ու այժմ գլուխս եմ կոտրում, թե ի՞նչ կարելի է կարդալ: Աչքերս փակեցի ու մի պատահական գիրք վերցրի: "Սերո Խանզադյան, ուղղակի հոյակապ է:"Հասել էի երևի թե 35-րդ էջին, երբ մեկը ետևիցս փակեց աչքերս: Ես այնքան կլանված էի կարդում ու այնքան էի արդեն մխրճվել այդ գրքի մեջ, որ ես պատրաստ էի խեղդել այն մարդուն, ով խանգարեց իմ ընթերցմանը: Շրջվեցի.
-Մե՞նչ, դու ի՞նչ գործ ունես այստեղ: Դու ե՞րբ ես գրադարան մտել, որ հիմա ես մտնում:
-Ճիշտ ես, գիրք կարդալն իմը չէ, բայց եթե դու այստեղ ես, ես էլ պետք է այստեղ լինեմ:
-Լավ, այդ դեպքում ինչու՞ փակեցիր աչքերս:
-Որ ռոմանտիկ երևամ,-սկսեց ծիծաղել: Ես գիրքը փակեցի ու խփեցի նրա գլխին: Բայց որքան էլ զարմանալի թվա՝ նա ոչինչ չասաց, անգամ աչքը չճպեց ու չթարթեց:
-Մե՞նչ, հաստա՞տ դու ես:
-Հաստատ ես եմ,-ասաց ու մեչքի ետևից հանեց վարդերի մի փունջ,-սա քեզ:
-Ս...սա ի՞նչ է:
-Չե՞ս տեսնում, ծաղիկներ են, ծաղիկներ Ծաղիկի համար:
-Մ...Մենչ...,-աչքերս արցունքներով պատվեցին ու դրա համար էլ փակեցի աչքերս: Ես գրկեցի նրան...
ВЫ ЧИТАЕТЕ
Վարդերի թագուհին
Fanfiction-Սիրելի ծաղիկդ ո՞րն է: -Վարդը: -Վարդը կյանքի է նման՝ թերթերը պատրանք են, իսկ փշերն իրականություն: Փշերը շա՜տ սուր են: Եթե վախենաս փշերից, ապա չերազես վարդերի մասին...Ուժեղ մարդիկ են վարդերի արժանի, իսկ դու էլ վարդերի թագուհին ես, որովհետև դու՛ էլ մի...