Մաս 3

67 5 0
                                    

Ընդմիջմանը դուրս եկանք ողջ դասարանով:
-Կերպարվեստ սիրու՞մ եք:
-Հա:
-Չէ:
-Դե նկարում ենք էլի:
Տարբեր կողմերից տարբեր արձագանքներ կային Ռաֆայելի հարցին:
-Ես չեմ հասկանում, թե ի՞նչ ես ակնարկում:
-Դե ասացի հեռվից գամ, չասեք անքաղաքավարի տեղից խոսաց:
-Չէինք ասի, բայց կմտածեինք:
Սկսեցինք ծիծաղել:
-Եկեք էս դասին չնստենք:
-Լավ, իսկ եթե լուրջ լավ միտք էր: Ով համամատիտ է, թող ձեռքը դնի իմ ձեռքի վրա,-աշխուժացավ Արտյոմը:
Տասը և ավելի մարդ ձեռքը մեկնեց Արտյոմի պարզած ձեռքին: Ես էլ որոշեցի չառանձնանալ մնացածից ու ձեռքս թափով խփեցի Արտյոմի աջ ափին:
-Էռնա, գիժ՛, խեղճ տղու ձեռքը կարմրեց,-ասաց Մենչը:
-Ով էլ խոսի կարմրելուց, չէ՞:
-Լավ, եկեք շուտ փախնենք, զանգին 4 րոպե մնաց:
Նա ակնհայտ թեման շեղեց:
-Թռեք էս կողմից, Արմ դու գնա աջ պատուհանը բացի: Էռնան ու Անահիտն էլ թող գնան պայուսակները բերեն:
-Ռաֆո՞, շատ չեղա՞վ, մի հատ էլ չասես սուրճ բեր...
-Էտ դու բանից տեղյա՞կ չես: Ձեր տուն ենք գնում,-խուլիգանի դեմքով նայեց ու դուրս թռավ:
Գնացինք պայուսակները բերենք: Պատուհանի տակ բոլորը հայացքները վերև էին սևեռել ու սպասում էին, թե երբ պետք է նետենք նրա պայուսակը:
-Ան թռի:
-Քեզնից հետո:
Մենք ցատկեցինք ու հենց իմ ցատկի վրա էլ հնչեց զանգը:
-Հիմա պատկերացնում եմ Ընկեր Պողոսյանի դեմքը:
Բոլորը ծիծաղեցին:
-Ռաֆո՞:
-Ի՞նչ էիր ասում սուրճի մասին:
-Հա՛, գնում ենք Էռնայի տուն:
-Համաձայն եմ,-տեղից գոչեց Էլիզան:
-Դե ես չգիտեի, որ առանց հարցնելու կարելի է գնալ ուրիշի տուն:
-Բայց դու ուրիշ չես, Էռնա ջան:
Սկսեցին ծիծաղել: Ես որոշեցի չշարունակել:
-Թեքվեք աջ, հետո ուղիղ գնացեք երկու շենք ու թեքվեք ձախ:
-Թե՞ հակառակը՝ ձախ հետո աջ:
-Ես մեր տան տեղը չգիտե՞մ:
-Չէ՛, չգիտես՛, դե թեքվի աջ, տեսնեմ ո՞նց ես անցնելու պատի միջով:
-Չստացվեց, հա՞:
-Չստացվեց:
Սկսեցին էլի ծիծաղել:
Տպավություն էր, որ ես ինքս ինձ նվաստացնում էի ու հավասարեցնում հատակին: Հասանք:
-Էռնա՞:
-Ասա Մենչ:
-Ես չգիտեի, որ դու առանձնատանն ես ապրում: Ես էլ եմ առանձնատանն ապրում: Թխի՛:
-Կվառեմ:
Սկսեցինք ծիծաղել:
Ռաֆոն վստահ ու իրենից գոհ առաջ գնաց ու փորձեց դուռը բացել, կարծես բանալիներն իր մոտ էին ու ինքն էր ապրում այս տանը, ոչ թե ես:
-Էռնա, խի՞ ես դուռը փակել:
-Բա ի՞նչ անեի:
-Լավ, ներիր, սխալ արտահայտվեցի:
Եկավ ու ձեռքիցս քաշեց բանալիները: Նրանք ներս մտան:
-Ա՜խ, հիմա՛ր: Ձեռքս ո՜նց է ցավում: Արյուն է գալիս:
-Արի օգնեմ ներս գնանք:
-Ապրես Լիլիթ ջան:
-Էտ հիմարը...

*Երբ դեռահասները տեղավորվեցին փափուկ բազմոցին ու սկսեցին չաչանակի պես խոսել, այդ նույն ժամանակ ընկեր Պողոսյանը ու տնօրենն իրենց գլուխներն էին պատեպատ տալիս*

-Այսօր ձեզ ու ընկեր Գրիգորյանին խիստ նկատողություն, որ դուք չեք կարողացել այդ երեխաներին ձեր բռի մեջ պահել:
-Նրանք շատ չար են և...
-Պե՛տք չի արդարանալ: Դուք եք մեղավոր, որ նրան լքել են դպրոցը: Գնացեք ու գտեք նրանց: Թեկուզ լինի դժվար, գտեք նրանց ու կանչեք դպրոց:
-Նրանց հետ վաղը կխոսենք...

Վարդերի թագուհինМесто, где живут истории. Откройте их для себя