Մաս 16

81 4 6
                                    

Այսօր արթնացա վաղ առավոտյան: Եվ ես ուղղակի չէի կարող վաղ չարթնանալ, քանի որ այսօր իմ կյանքի ամենալավ օրերից մեկն է: Այսօր իմ ծննդյան տարեդարձն է: Ես անչափ ուրախ եմ: Սակայն այս անգամ ծնունդիս ես արթնանում եմ ոչ թե իմ սենյակում, այլ Ռաֆի տանը: Աչքերս մի լավ տրորելուց հետո սկսեցի փնտրել հեռախոսս ու հանկարծ մահաճակալի կողքի դարակի վրա դրված էր փափուկ մի արջուկ, իսկ "ձեռքերում" մի բացիկ: Ես բացեցի ծրարն ու սկսեցի կարդալ գրությունը. 《Ծնունդդ շնորհավոր իմ գեղեցկուհի: Սա դեռ սկիզբն է, խոստանում եմ, որ այսօրը հիշարժան կլինի քո մյուս բոլոր տարեդարձներից: Ուզում եմ, որ այսօր ինձ հետ լինես ու ինձ հետ անցկացնես քո կյանքի այս մի օրը》:

Ռաֆայել

Աստված իմ, Ռաֆոն ուրիշ է, տարբեր է մյուսներից: Իմ իրական սեր, ես համաձայն եմ այսօրն անցկացնել միայն քո հետ: Բացիկը դարակի վրա դնելիս միայն նկատեցի, որ արջուկի որովայնի վրա մեծ ու կարմիր սիրտ է նկարված: Ու կարևորը դա չէ, այլ այդ սրտի վրայի գրվածը՝ Ռ+Է=♡:
Այդ պահին ներս եկավ իմ նվերի հեղինակը՝ Ռաֆոն:

-Ինչպե՞ս քնեցիր:
-Շատ լավ,-անկողնում նստելով ասացի ես:
-Այսօր քո ամենահիշարժան օրն է լինելու:
-Արդեն գիտեմ,-մեղմ ժպտացի:
-Ես քեզ սիրում եմ, Էռնա՛:
-Այսինքն փախեւստի օրը մեր տանը որ ասացիր դա ճի՞շտ էր:
-Այո:
-Ռա՜ֆ,-ես ընկա նրա գիրկը:
-Հա ջան:
-Ես էլ քեզ եմ սիրում:
-Որ ես գնամ բանակ դու կսպասե՞ս ինձ:
-Կսպասեմ, իհարկե կսպասեմ:
Նա մոտ եկավ ու համբուրեց ինձ: Համբույրից հետո շարունակեց.
-Իսկ կկարոտե՞ս:
-Ի՛,-սկսեցի հարվածել նրա մկանոտ որովայնին:
-Իսկ դու Մենչին սիրու՞մ ես:
-Իհարկե ոչ: Էմման մի անգամ ինձ ու Մենչին նկարել էր միջանցքում իրար հետ ու դրանից հետո սպառնում էր, որ այդ նկարները կտարածի: Դե ես էլ ստիպված ժամանակավոր դարձա նրա ընկերուհին: Դե հետո բոլորն արդեն գիտեին մեր մասին, բայց "Հարսիկ"-ից հետո ես որոշեցի վերջ տալ այս ամենին:
-Ի՞նչ պետք է ես անեի առանց քեզ:
-Դե պատկերացրու թե ես չկամ, ի՞նչ կանեիր:

Նա մչ քանի  րոպե մտածեց ու դեմքի արտահայտությունից կարելի էր ենթադրել, որ մաթեմատիկական շատ բարդ հաշվարկ էր կատարում: Երկար մտորելուց հետո խոսեց.

-Առանց քեզ չէի ապրի:
-Իսկ ի՞նչ էիր պատկերացնում:
-Թաղումս էին տեսնում: Եթե դու գնաս, ես կմահանամ:
-Շա՜տ դաժան ես:
-Դե լավ, ես իջնեմ, դու հագնվիր ու արի խոհանոց: Ես քեզ այնտեղ կսպասեմ: Կնախաճաշենք ու միասին կգնանք համալսարան:
-Միասին՞:
-Այո, ես չեմ ցանկանում զգացմունքներս գաղտնի պահել:
-Օ՜, այս տղան զգացմունքներ ունի,-սկսեցի ծիծաղել: Նա ոչինչ չասաց, միայն դուրս եկավ ու իր հետևից փակեց դուռը: Ես սկսեցի հագնվել: Հագա իմ երեկվա նույն հագուսը, որովհետև տանից դուրս գալուց ինձ հետ ես ոչինչ չէի վերցրել: Արագ հագնվեցի ու իջա ներքև: Ռաֆոն կանգնած էր պատուհանագոգի մոտ, երբ լսեց ոտքերիս քստքստոցը միանգամից շրջվեց:

-Այսքան շու՞տ եկար:
-Այո: Իսկ ինչու՞ ես ծխում:
-Որքանով գիտեի, քեզ դուրս են գալիս ծխող տղաները:
-Որքան էլ զարմանալի հնչի, բայց այո՝ դա այդպես է:
-Դե ես էլ քեզ ուզում եմ դուր գալ:
-Դու ինձ հենց այսպիսին էլ դուրս ես գալիս, անգամ առանց ծխելու:
-Իրո՞ք,-ասաց, բայց դեռ ծխախոտը բերանում էր: Հանեց, ծուխը կամաց դուրս եկավ նրա բերանից ու էլի ծխախոտը դրեց բերանը:
-Դե նախաճաշ պատրաստիր, որ միասին ուտենք:
-Ե՞ս պատրաստեմ:
-Չէ՛, հարևանը,-սկսեց ծիծաղել,-իհարկե դու, չէ՞ որ ես քեզ հետ եմ ամուսնանալու:
-Լավ՜: Ի՞նչ կուտես:
-Ինչ էլ պատրաստես կուտեմ: Չգիտեմ, թե խոհանոցում ինչպե՞ս ես պատրաստում, բայց ինչ էլ լինի, քո ձեռքի եփածը կուտեմ:
-Անգամ եթե ձվածեղը վառե՞մ:
-Դե չէ, բայց ամեն դեպքում:
-Դե եթե ձվածեղ ուզես, պանրով ու համեմունքներով ձվածեղ կպատրաստեմ:
-Պանրո՞վ:
-Այո, մի՞թե չես լսել:
-Իրականում ոչ:
-Դե ուրեմն առաջին անգամ իմ պատրաստածը կուտես ու կարծիքդ կասես:
-Լավ:

Ես սկսեցի պատրաստել: Կոտրեցի մի քանի ձու ու լցրեցի ձիթապտղի յուղընկույզ: Լսվում էր ճտճտոց ու այդպիսի ամենը խոհանոցի մթնոլորտի հետ շատ հաճելի էր: Իսկ պանրի բույրը միախառնվել էր ձվի բույրի հետ: Այս ամենն ուղղակի անկրկնելի էր: Ռաֆոն եկավ ու գրկեց իրանս: Ես ժպտացի, բայց շարունակում էի պատրաստել ձվածեղը: Նա ավելի լավ ուժեղ գրկեց ինձ ու գրկած նստացրեց բազմոցին:
-Ռա՜ֆ, ի՞նչ ես անում:
-Գրկում եմ իմ սիրած աղջկան:
Ես ժպտացի ու փարվեցի նրան: Նրա գրկում ես ինձ ապահով էի զգում:
-Բույրից էլ զգացվում է, որ համեղ էլ:
-Այն էլ ինչքա՜ն համեղ: Մատներդ էլ հետը կուտես:
-Դե լավ՜, եղածը ձվածեղ էլ, հինգ տարեկան երեխան էլ կարող էլ պատրաստել:
Ճիշտն ասած ես միս փոքր նեղվեցի ութ նրա խոսքերն ինձ համար վիրավորական թվացին:
-Բայց դու ուրիշ ես ու քո պատրաստածն էլ ուրիշ է:
-Դե թող, որ գամմա ամանների մեջ դնեմ, թե չէ կվառվեն:
-Ես դա էլ կուտեմ:
-Քո հետ վառվածն էլ կուտվի: Այնքան ախորժակով ես խոսում, կարծես սոված ես մնացել երեք ամիս: Կողքից նայողը կասի, թե քո կողքը մեկը չկա, որ քեզ հաց տա:
-Ինձ չի հետաքրքրում, թե կողքից նայողն ի՞նչ կմտածի:
-Լավ, լավ, ես գնամ:
Գնացի ու ամանների մեջ լցրեցի ձվածեղը: Բաժակների մեջ հյութ լցրեցի ու դրեցի սեղանի վրա: Միասին նախաճաշեցինք ու դուրս եկանք տանից:

Вы достигли последнюю опубликованную часть.

⏰ Недавно обновлено: Aug 02, 2020 ⏰

Добавте эту историю в библиотеку и получите уведомление, когда следующия часть будет доступна!

Վարդերի թագուհինМесто, где живут истории. Откройте их для себя