Մաս 14

43 3 4
                                    

Ճանապարհին ձեռքս հպեցի այտիս ու նկատեցի, որ առաջին արցունքի կաթիլներն այտերիս վրա են...Այնպիսի տպավորություն էր, որ աշխարհը, ինձ շրջապատող ամեն ինչը կորցրել է իր գույնը՝ միայն սև...սպիտակ...Այնքան կուզեի իմ հոգու ներկապնակով ներկել աշխարհը վառ գույներով՝ դեղին, կապույտ, նարնջագույն, կանաչ...Բայց...Չեմ կարող...Մեկը գողացել է ներկապնակս ու հոգումս միայն վրձինն է թողել: Այդ վրձինը թաթախվում է արյանս մեջ ու էլի չի կարողանում ներկել...Գուցե մենք՝ մարդիկս պետք է աշխարհին գունավոր հայացքով նայենք, բայց ախր ինչպե՞ս: Անհնար է նայել սև առարկային ու այն տեսնել վարդագույն...Անհնարին ոչինչ չկա՛: Այդ ամենը մեր ներշնչանքի ու չարության արդյունքն է: Բայց մեզնից ոչ ոք էլ չար չէ, ուղղակի կյանքում լինում են այնպիսի պահեր, իրադարձություններ, որ մարդ կորցնում է ապրելու ցանկությունը, հավատը...Բայց երբե՛ք պետք չէ կոտրվել: Ես չեմ վախենում երբեք բառից, թե "Երբեք մի ասա երբեք": (((((:Որքան երբեք օգտագործեցի մի նախադասության մեջ:)))))
Հասա մեր տան մոտ ու ձեռքս դրեցի բռնակին: Չի բացվում: Ինչպե՞ս թե: Բայց մայրս հիմա պետք է որ տանը լիներ: Մի խոսքով իմ բանալիով բացեցի դուռն ու ներս մտա: Կոշիկներս հանելու ընթացքում մի տղամարդու ձայն լսեցի:
-Ես պետք է տեսնեմ նրան:
-Նա հիմա պատրաստ չէ ձեր այդ խոսակցությանը: Ես նրա հետ կխոսեմ ու կասեմ ամեն բան:
-Միայն ճշմարտությունն ու ուրիշ ոչ մի բա՛ն:
-Լավ:
-Իսկ ինչպե՞ս է անցնում նրա օրը համալսարանում:
-Դե...
Ես այլևս ոչինչ չէի կարողանում լսել: Ականջներումս միայն աղմկոտ խշշոց էր լցվել: Հանելով մյուս բարձրակրունկ կոշիկս լարեցի լսողությունս:
-Ես չեմ ուզում, որ Էռնան քեզ այստեղ տեսնի, Հե՛նրիխ:
-Ես կգնամ, բայց էլւ եմ գալու...
Ո՞վ է այս մարդը: Ես քայլեր լսեցի դեպի միջանցք ու արագ թաքնվեցի
դռան ետևում: Այդ մարդը եկավ, բացեց դուռն ու հեռացավ: Նա բարձրահասակ էր, մի փոքր ճերմակած մազերով ու դեմքին թրաշով: Մայրս նրա ետևից դուռը փակեց ու անհանգիստ դեմքի արտահայտությամբ գբաց հյուրասենյակ: Կարծես թե ինձ չտեսան ու երևի թե մայրս չգիտի, որ արդեն տանն եմ: Ես նայեցի հոռախոսիս ժամը: Էկրանին թավ գրված էր՝ 10:45: Ուզում էի դուրս գալ դռան ետևից ու գաղտագողի գնալ իմ սենհակ, երբ հանկարծ մի սարդ իջավ ու կանգնեց ուղիղ երեսիս առաջ: Իմ երեսի ու այդ սարդի միջև հեռավորությունը 3 սանտիմետր հազիվ թե լիներ: Ես այդ սարդին այնքան մոտ էի, որ իմ աչքին տեսանելի էին նրա ոտքերի ու մեջքի բարակ ու փոքր մազիկները: Եվս մի ակնթարփ էլ ու նա կամա՜ց-կամաց մոտենում էր ինձ: Մեկ...երկու...
-Ա՜,-ես միանգամից գոռացի, քանի որ սարդն իր ոտքը դրել էր քթիս, իսկ եթե չգիտեք, ապա ասեմ, որ  ես ուղղակի իմ բոլոր բջիջներով սարսափում եմ սարդերից: Հեռախոսը ձեռքիս ես ընկա գետնին: Լսվեցին հողաթափերի քստքստոցներ դեպի իմ կողմը:
-Էռնա՞: Դու տա՞նն ես:
-Ը՜, այո,-վրայիս փոշին շորերիցս մաքրելով ու ոտքի կանգնելով պատասխանեցի ես:
-Այդ դեպքում ինչու՞ առաջ չէիր գալիս:
-Դե ես...,-չգիտեի, թե ինչ ասել մորս ու դրա պատճառով էլ ոտքերս առաջ գցելով փախա: Վերջինն ինչ հադցրեցի տեսնել դա այն էր, որ սարդը սպիտակ ու բարակ թելով բարձրացավ դեպի առաստաղը...
Ես գնացի իմ սենյակ: Նստեցի մահճակալին ու հիշելով այդ սարդին մարմինս փշաքաղվեց: Բայց սարդ այդ պահին ամենաքիչն էր ինձ հետաքրքրում: Ո՞վ էր այդ մարդը, ում անունն էլ արդեն գիտեի՝ Հենրիխ: Նրա անունը անընդհատ մտքումս պտտվում էր: Հենրիխ, Հենրիխ: Գրողը տանի: Հանկարծ աչքովս ընկավ հեռախոսս: Այն ամբողջովին ճաքերով ու քերծվածքներով էր պատված: Բայց որքան էլ տարօրինակ լինի՝ ես դրա համար այդքան չմտահոգվեցի, որքան այդ մարդու, որ գլխիցս դուրս չէր գալիս: Զգեստս հանեցի ու հագա   իմ մշտական տաբատն ու շապիկը: Նորից նստեցի մահճակալին ու հանկարծ գլուխս արագ վեր բարձրացրի, երբ զգացի, որ սենյակ մեկը մտավ: Այո՛, զգացի, քանի որ հայացքս դեպի ներքև էր ուղղված, իսկ դռան ձայն ընդհանրապես չլսվեց:
-Կարո՞ղ եմ ներս գալ:
-Արդեն եկել ես:
Մայրս փակեց սենյակիս դուռն ու եկավ, տեղավորվեց իմ դիմաց՝ վերցնելով մի աթոռակ:
-Էռնա՛:
-Ասա:
-Դու ե՞րբ ես եկել:
-Մայրի՛կ, ես տեսել եմ այդ մարդուն՝ Հենրիխին,- նա գլուխը խոնարհեց,-ո՞վ էր նա ու ի՞նչ էր պահանջում քեզնից:
-Նա քո հայրն էր...

Վարդերի թագուհինМесто, где живут истории. Откройте их для себя