Բռնեց դաստակիցս ու մենք դուրս եկանք լսարանից:
-Է՛յ,-ճչացի ես ու դեպի ինձ քաշեցի ձեռքս,-ի՞նչ ես անում:
-Գնա լվացվի: Դու միշտ պետք է կատարյալ տեսք ունենաս, չնայած, որ ես քեզ սիրում եմ էնպիսին՝ ինչպիսին դու կաս:
-Ես քեզ չե՛մ սիրում: Ու ավելի լավ կլինի որ մարես զգացմունքներդ ու ապրես այնպես, կարծես ես գոյություն էլ չունեմ...
-Դու միշտ գոյություն ունես իմ սրտում,-ասաց ու ապուշի դեմք ընդունեց՝ բարակ ժպիտ նկարելով երեսին:
-Հիմար,-ասացի քթի տակ: Ես սուս ու փուս գնացի լվացարան:
"Չի՛ մաքրվում: Այս ի՞նչ է արել: Օճառն էլ չի անցկացնում": Դուրս եկա լվացարանից: Այդ հիմարը կանգնած սպասում էր, հետո աչքը գցեց դաստակի ոսկյա ժամացույցի վրա ու բարձրացրեց գլուխը:
-Էռնա՞:
-Գո՞հ ես:
-Ինչի՞ չմաքրեցիր:
-Գիտե՞ս մեծ հաճույքով կմաքրեի, եթե մաքրվեր...
Սկսեցի ձեռքով տրորել այտս: Արդեն կարմրել էր: Նա բթամատը մոտեցրեց ու սահեցրեց այտովս:
-Մաքրվեց:
Գրպանիցս հանեցի հեռախոսս ու նայեցի արտացոլանքս դրա մեջ:
-Իսկապես: Մաքրվել է:
-Այդ դու լավ չէիր մաքրել:
-Է՛յ, ես շատ լավ էի մաքրել ու գրեթե մաքրվել էր, դու ուղղակի մի անգամ մատդ սահեցրիր ու վերջ: Ամբողջը ես արեցի,-այնպես էի խոսում, կարծես արդարանում էի:
-Քեզ երբևէ համբուրե՞լ են:
-Հարցդ անտեղի էր,-ասացի ու շրջվեցի դեպի լսարանի կողմը: Նա բռնեց դաստակիցս ու ես շրջվեցի: Նայում էի ուղիղ աչքերի մեջ: Նա էլ էր նայում: Մեր աչքերը չէինք թարթում, կարծս խաղ էինք խաղում: Մի ակնթարթ էլ ու նրա շուրթերը դիպան իմ մաքուր ու կարմիր այտին: Նա համբուրեց իմ այտը: Բռնել էր ձեռքս: Բայց ես ձեռս ետ քաշեցի ու ետ գնացի:
-Հիմա՛ր,-ասացի ու գնացի դռան մոտ, ապա շրջվեցի՝ մի ապտակ հասցրի ու բացեցի դուռը:
-Կներեք, կարելի՞ է:
-Ներս արի:
-Շնորհակալ եմ,-միանգամից ցատկոտելով գնացի ու նստեցի տեղս:
-Լավ, երեխանե՛ր, որտե՞ղ էինք հասել:
-Մատյանի 14-րդ համարին,-ասաց դասարանի գերազանցիկը՝ ակնոցը քթից վերև բարձրացնելով:
-Ա՜խ, ճիշտ է,-ասաց ընկեր Գրիգորյանն ու աչքերը ուղղեց մատյանին:
-Հակոբյան Արմեն, արի գրատախտակի մոտ:
Հետո աչքերը վեր բարձրացնելով տեսավ, որ Արմենը (Մենչը) դասարանում չէր:
-Ու՞ր է այդ տղան: Դու՞րս է եկել:
-Այո,-ձայնեցի ես, բայց ինձ ոչ ոք չլսեց:
-Այդ խուլիգանը դեռ պատասխան կտա, դրա՜ն մի տեսեք, իմ դասից փախչում է: Ես 15 տարվա մանկավարժ եմ...
Սկսվեց...Ընկեր Գրիգորյանը սկսեց պատմել իր կարիերայի մասին ու այն մասին, որ դեռ ոչ ոք իր դասն այս կերպ չէր արհամարհել: Նա պատմում էր, թե ինչպես է գնալու ու տնօրենին պատմելու այս փախուստի մասին: Այնպես էր խոսում, կարծես նրա դասից առաջին անգամ են փախչում: Ու ոչ ոք դասարանում չէր լսում նրա փիլիսոփայություններն ու կյանքի պատմությունը: Դասարանի տղանորից երեքը հեռախոսներով խաղ էին խաղում: Վարդգեսը հանրահամվի տնահինն էր արտագրում: Էլիզան ու Սաթենիկը՝ իրար կողք նստաց հեռախոսներով սրտիկներ էին ուղարկում իրար: Ալիկը րոպեներն էր հաշվում, թե երբ պետք է վերջանա դասաժամը: Դասարանում բոլորը զբաղված էին իրենց գործերով ու աչք էլ չէին գցում դասախոսի վրա: Խե՜ղճ ընկեր Գրիգորյան: Հանկարծ հետևիցս ինչ-որ մեկը ուսիցս թմփթմփացրեց: Ես էլ շրջվեցի:
-Բու!
-Ա՜,-ես վախեցել էի, կարծես սիրտս տեղից թռվռում էր ու այս ու այն կողմ ցատկոտում՝ բացի իր տեղից: Ռաֆոն սկսեց բարձր ծիծաղել:
-Վախացրիր:
-Գիտեմ:
-Ի՞նչ ես ուզում ինձնից:
-Կերպարվեստի գործնականը արե՞լ ես: Էն՛, սպասիր հիշեմ, ինչպե՞ս էր էն քիթը տնգածի անունը...Հա՛ Վան Գոգ:
Սկսեցի ծիծաղել:
-Բախտդ բերել է, երկու օրինակ ունեմ: Մեկը կտամ, բայց մի պայմանով:
-Ի՞նչ պայման:
-Ո՞վ էր Վան Գոգը: Եթե պատասխանես հարցին՝ կստանաս գործնականը:
-Ը՜, գրողը տանի, սպասիր: Հա՛, վարորդ էր, հաստա՜տ, գիտե՞ս ինչ հայտնի վարորդ է եղել՝ Երևանի ամեբալավ վարորդը:
-Վան Գոգը երևանցի՞ էր: Մեքենա՞ էր վարում:
Սկսեցի ավելի բարձր ծիծաղել:
-Ը՜, չէ՛, սպասիր: Վան Գոգը...Ը՜, նա հաստատ կոշկակար էր: Հաստա՛տ:
-Վան Գոգը ազգությամբ հոլանդացի է, իսկ մասնագիտությամբ նկարիչ: Վարո՜րդ, Կոշկակա՜ր...Չե՛մ տալու:
-Լավ էլի, Էռնա՛, նորից ցածր ստանա՞մ, բա դու քեզ կներե՞ս, որ թողեցիր երկու ստանամ:
-Վերցրու՛, կյանքակե՜ր: Բայց դու ինձ պարտք ես մնալու:
-Ապրե՜ս...
Երրորդ շարքի վերջից լսվեց Ալիկի ձայնը:
-Երե՜ք...Երկու՜...Մե՜կ...
Նրա խոսքի վրա էլ հնչեց դասմիջոցի ձայնը: Բոլորը վեր թռան իրենց նստարաններից ու դուրս վազեցին:
-Սպասե՜ք, երեխանե՛ր, զանգը ուսուցչի համար է: Հետ եկեք՛, տնային առաջադրանքը չլսեցիք՝ 134-151 էջը պատմել ու լրացնել 47-րդ հարցաթերթիկը...
Նրան ոչ ոք չէր լսում: Նա բռնեց գլուխն ու նստեց ուսուցչի սեղանի առաջ...
-Այս անգամ չհասցրիք, ընկեր Գրիգորյան,-ասաց Ռաֆոն ու իրենից գոհ դուրս եկավ...
ВЫ ЧИТАЕТЕ
Վարդերի թագուհին
Fanfiction-Սիրելի ծաղիկդ ո՞րն է: -Վարդը: -Վարդը կյանքի է նման՝ թերթերը պատրանք են, իսկ փշերն իրականություն: Փշերը շա՜տ սուր են: Եթե վախենաս փշերից, ապա չերազես վարդերի մասին...Ուժեղ մարդիկ են վարդերի արժանի, իսկ դու էլ վարդերի թագուհին ես, որովհետև դու՛ էլ մի...