Ինձ տարավ, կանգնեցրեց դահլիճի մեջտեղում ու համբուրեց: Այդ նողկալի պահը, երբ բոլորը նայում են քեզ ու դու կաշկանդվում ես: Ի՜նչ գարշելի է: Ես ետ քաշվեցի, բայց նա բռնեց ձեռքս ու սկսեց խոսել:
-Ես...,-նա այնքան գինովցած էր, որ անգամ ճոճվում էր, ու ինձ թվում էր, որ նա ձեռքս բռնել էր ոչ թե նրա համար, որ չգնամ, այլ նրա՝ որ հանկարծ չընկնի,-ուզում եմ ասել, որ,-նա համարյա ընկնում էր, և ես առիթւց օգտվելով թողեցի ձեռքս ու նա ընկավ՝ չասելով վերջին բառերը, որոնք լսելն ինձ համար հավասար է մահվան: Մենչը տապալվեց գետնին, իսկ ես արագ դուրս եկա ռեստորանից: Կանգնած եմ ռեստորանի դիմաց ու անկանոն այս ու այն կողմ եմ գնում: Ինձ թվում է հիմա կպայթեմ: Տուն վերադառնալու ցանկությունը մեծ էր, բայց ես թույլ չէի տա, որ իմ ետևից բամբասեն, չարախոսեն և այլն: Եկավ Էլիզան:
-Էռնա՛, ի՞նչ եղավ: Ի՞նչ կատարվեց դահլիճում:
-Ես էլ չգիտեմ:
-Արի ներս գնանք, հիմա բոլորը կսկսեն խոսել քո ու Մենչի մասին:
-Ինձ չի հետաքրքրում, թե ուրիշները իմ մասին ինչ կխոսեն:
-Ամեն դեպքում պետք չի, որ դու այստեղ մնաս:
-Ճիշտ ես ասում:
-Դե արի:
-Ես գնամ լվացվեմ ու գամ:
-Լավ: Բայց նայիր չփախնես:
Ես ծիծաղեցի.
-Չեմ փախչի, առանց այդ էլ գիտեմ, որ դու ինձ գետնի տակից էլ կգտնես:
-Այո, ինձ լավ ես ճանաչում:
Նա գնաց, իսկ ես ճանապարհս փոխելով գնացի լվացվելու: Սառը ջուրը շփեցի երեսիս: Մի քանի կաթիլներ արցունքի պես այտերիս քսվելով թափվեցին: Ես նայեցի հայելու մեջ ու հայցքս չկտրելով սրբվեցի: Ես կանգնած շշմեցի: Ոչ նրա համար, որ շպարս աղավաղվեց (շատ քիչ էի շպարվել), այլ նրա համար, որ ես հայելու մեջ բացի ինձնից տեսա նրան: Շրջվեցի ու տեսա, թե ինչպես է Էմման ետևումս կանգնած բարձր քմծիծաղ տալիս:
-Ի՞նչ ես անում այստեղ:
-Ինչ որ դու. Եկել եմ ծննդի:
-Ես նկատի ունեմ այստեղ՝ լվացարանում:
-Ա՜, ես եկա, որ քեզ ասեմ, որ դու գնաս դահլիճ:
-Ինչու՞:
-Որովհետև բոլորը քեզնից են հարցնում:
-Ու ի՞նչ:
-Ու այն, որ դու թույլ չտվեցիր Մենչին մինչև վերջ արտահայտվել: Հիմա նա դահլիճում չի:
-Իր հոբելյանն է ու նա դահլիճում չի՞: Ինչե՞ր ես խոսում:
-Կխնդրեի քեզ մի փոքր ավելի զուսպ ու ուշադիր լինեիր արտահայտություններիդ մեջ: Նախ դու պետք է այսպես ասած վախենաս ինձնից, և երկրորդ՝ ես հիմա գտնվում եմ հետաքրքիր դրության մեջ ու ինձ նյարդայանանալ պետք չի, այնպես չէ՞:
-Դու՞...
-Այո, այո, շատ ճիշտ ես հասկացել:
-Բայց դու դեռ 19 տարեկան ես:
Նա գլուխը թեքեց, թույլ քմծիծաղ տվեց և հետո նորից դարձավ ինձ.
-Դա ինձ ամենևին չի անհանգստացնում: Ես կլինեմ երիտասարդ մայրիկ:
Ես ոչինչ չասացի ու դուրս եկա լվացարանից: Գնացի ու մտա դահլիճ: Միանգամից բոլորի հայացքները սևեռվեցին ինձ վրա: Ի՞նչ է, ես չէի՞ կարող մերժել սիրո առաջարկությունը: Բոլորն ինձ զզվանքով են նայում: Ես այդ հայացքներից ազատվելու համար գնացի Էլիզի մոտ, ով մի խումբ աղջիկների հետ կանգնած շոմպայնի բաժակներն էր "թարմացնում":
-Էլիզ,-նրան մոտենալով սկսեցի խոսել,-հերիք է խմես, ո՞րերորդ բածակն է:
-Մեզ մի շիշ էլ բերեք խնդրում եմ,-կարծես ինձ չնկատելով բացականչեց ընկերուհիս:
-Ի՞նչ ես անում:
-Վայելում եմ կյանքս:
-Ես նրա թևից բռնեցի քարշ տալով տարա ազատ մի սեղանի մոտ:
-Ինչու՞ ես խմում:
-Քեզնի՞ց պետք է հարցնեի:
Ես ոչինչ չասացի, քանի որ պարզ երևում էր, որ նա գինովցած է: Բոլորը ուրախանում էին, պարում ու խմում: Մի քանի տղաներ կանգնած էին DJ-ի կողքին՝ կոնյակի բաժակներն իրենց ձեռքին: Այո՛, խմիչքն անսահմանափակ էր: Հանկարծ մի դղրդոց լսվեց: Ոչ ոք ուշադրություն չդարձրեց դրան ու երևի ոչ ոք էլ չլսեց: Հանկարծ շրջվեցի ու տեսա, որ Էլիզը գրեթե ընկնում էր ափոռից, բայց ես հասցրի նրան բռնել: Այդ պահին ներս մտան տղաներն ու Էլիզը: Մենչը իրենց հետ չէր: Ես շատ զարմացա: Ռաֆոն մոտեցավ մեզ՝ իր ետևից բերելով իր հետ եկած մեծ խմբին:
-Էռնա՛:
-Ու՞ր է Մենչը:
-Հենց նրա մասին էլ ուզում էի խոսել:
-Ասա, ի՞նչ է եղել:
-Մենչը մի փոքր նեղվեց, որ այդպես վարվեցիր,-ես գլուխս կախեցի,-բայց դու մի նեղվիր, ես նրա հետ խոսեցի: Նա հիմա դրսում կանգնած ծխում է, երևի թե 5 րոպեից կմտնի դահլիճ: Ինձ թվում է, որ նա կմոտենա քեզ ու խնդրում եմ, որ դու չմերժես նրա ոչ մի առաջարկ:
-Լավ:
Էմման ընկավ Ռաֆի թևքը ու նրանք գնացին: Մի քանի րոպե անց ներս մտավ Մենչը՝ ձեռքերը մեջքի ետևում պահած:
ВЫ ЧИТАЕТЕ
Վարդերի թագուհին
Fanfiction-Սիրելի ծաղիկդ ո՞րն է: -Վարդը: -Վարդը կյանքի է նման՝ թերթերը պատրանք են, իսկ փշերն իրականություն: Փշերը շա՜տ սուր են: Եթե վախենաս փշերից, ապա չերազես վարդերի մասին...Ուժեղ մարդիկ են վարդերի արժանի, իսկ դու էլ վարդերի թագուհին ես, որովհետև դու՛ էլ մի...