-Կլինի՞ մի օր ինձ հանգիստ թողնես քնեմ, հը՞ն, լսու՞մ ես: Մի սրա՜ն տեսեք, հիմա՞ր ես:
Ես կռիվ էի տալիս զարթուցիչի հետ, երբ սենյակ մտավ մայրս:
-Ձայնդ մինչև ու՞ր է հասնում:
-Այս անտեր սարքը իմ սենյակից տար էլի:
-Վեր կաց, դասից ես ուշանում:
-Կլինի՞ այսօր չգնամ:
-Ինչու՞:
-Որովհետև սիրտս վատ բան է վկայում:
-Եվ ի՞նչ է վկայում քո սիրտը:
-Վատ բան, մի վատ արկած է լինելու այսօր:
-Հերիք է շատախոսես, վեր կաց ու իջի խոհանոց, նախաճաշը պատրաստ է:
-Լավ էլի...Եվս հինգ րոպե ու վերջ:
-Վե՛ր կաց:
-Ու՜ֆ:
-Քեզ ներքևում սպասում եմ: Ասաց ու գնաց:
-Դե լավ է, խոսքով չես քնի ախր: Վեր կացա անկողնուցս ու կանգնեցի պահարանի առաջ:
-Նորից նույնը: Ես հագնելու ոչինչ չունեմ: Պահարանումս ասեղ գցելու տեղ չկա, բայց ես ասում եմ, որ հագուստ չունեմ: Փակեցի աչքերս ու ձեռքս տարա մի կախիչի:
-Սա էլ կհագնեմ: Ասեմ, որ լավ մեթոդ է ինձ նման աղջիկների համար:Դ
Հագա ու իջա ներքև: Մայրս խոհանոցում ինձ էր սպասում:
-Ի՜նչ համեղ բույր է տարածվել:
-Ահա, արի նստի սեղանի մոտ միասին նախաճաշենք:
Գնացի ու նստեցի: Ամեն ինչ շատ համեղ էր, մանավանդ մայրիկիս ձեռքերով թխած փքաբլիթները:
-Մամ՛, ես քեզ մի բան եմ ուզում պատմել:
-Ի՞նչ:
-Մայրի՛կ, ես չգիտեմ, թե ում եմ սիրում:
-Այսի՞նքն:
-Տանը մտածում եմ Մենչի մասին, իսկ դրսում Ռաֆին տեսնելիս սիրտս տեղից փախչում է:
-Ու՞մ կողքին ես քեզ պաշտպանված զգում:
-Ը՜, Ռաֆոյի:
-Դու սիրահարված ես Ռաֆոյին:
-Ի՞նչ: Էմման ինձ կսպանի:
-Էմման ո՞վ է:
-Մա՛մ, հիմա ուշանում եմ, մի ուրիշ անգամ անպայման կպատմեմ:
Ես վերցրի պայուսակս ու գնացի դասի: Քայլում եմ ու կարծես անծանոթ լինի այս ճանապարհը: Ի՞նչ է անում սերը մարդու հետ: Ես կխելագարվեմ: Ուշքն ու միտքս Ռաֆոն է: Աստված իմ, ինձ թվում է, թե հիմա պետք է գնամ ու նրան խոստովանեմ զգացմունքներիս մասին: Չէ՛, ես հաստա՛տ խելագարվել եմ: Ավելի լավ է ոչինչի մասին էլ չմտածեմ: 1, 2...Չի՛ ստացվում: Էլի Ռաֆի պատկերն է գալիս աչքերիս առաջ: Հասա համալսարանի առաջ ու ի՞նչ տեսնեմ: Այսօր Մենչի ծնու՞նդն է: Մենչը կանգնած էր կենտրոնում ու բոլորը նրան շնորհավորում էին: Ես կուլ տվեցի կոկորդումս կուտակված թուքը: Խորը շունչ քաշեցի ու վճռեցի. "Այսօր ես համալսարան ոտք չեմ դնի": Երբ ուզում էի շրջվել ու գնալ, Էմման ետևիցս ձայն տվեց:
-Ահա տեսեք, Էռնան էլ եկավ:
-Ը՜,-շրջվեցի ու կարմիր այտերով նայեցի նրանց:
-Արի՛, քո կուրսեցիներբ ենք, քեզ ոչինչ չենք անի:
Ես մոտեցա նրանց:
-Այսօր Մենչի ծննդյան օրն է: Մի՞թե չես ուզում շնորհավորել:
-Սրտանց շնորհավորում եմ, Արմեն ջան:
-Վե՞րջ:
-Հա, էլ ի՞նչ էիք ուզում:
-Դե օրինակ գրկեիր:
-Արտյոմ ջան, իմ փոխարեն մի որոշի, լա՞վ, թե ես ի՞նչ անեմ ու ինչպե՞ս անեմ դա:
-Լավ, բան չեմ ասում:
-Չես էլ կարող:
-Կոպիտ ես, Էռնա, կոպիտ:
-Անվանս նշանակությանը հակառակ բնավորություն չունեմ: Էռնա նշանակում է խիստ ու կոպիտ, Արտյոմ ջան:
-Լավ, վերջ, հասկացա:
-Դե լավ, հերիք է վիճեք: Ես բոլորիդ այսօր հրավիրում եմ ռեստորան՝ ծնունդս նշելու: Մենք ենք միայն լինելու:
-Կգանք:
-Ես չեմ կարող, ես ուրիշ տեղ պետք է գնամ:
-Քո գալը պարտադիր է,-ասաց Էմման ու չար ժպիտով հեռախոսը ցույց տվել:
-Կգամ,-ասացի ես ու նույն չար ժպիտով փորձեցի պատասխանել:
-Դե լավ է, ուրեմն ժամը 4:50 կլինեք Ծաղկունյաց հրապարակում, որ միասին գնանք ռեստորան:
-Լավ:
-Եկեք բոլորով գնանք լսարան:
Գնացինք: Ես քայլում էի բոլորի ետևում, թվում էր, թե իմ մասին մոռացել էին ու ես արդեն ուզում էի գնալ այդտեղից, երբ ինձ մոտեցավ հոբելյարը:
-Էռնա՞, քեզ վա՞տ ես զգում:
-...:
-Այսօր թարս ոտքից ես արթնացել:
-Կլինի՞ սուս մնաս:
-Իսկ ինձ ի՞նչ ես ուզում նվիրել:
-Ապտակ,-ասացի ու ապտակեցի այդ տխմարին:
-Ծյոմիկը ճիշտ էր էլի, կոպիտ ես:
-Որ գիտես, ուրեմն հետո մնա ինձնից:
-Կոպիտ ես, բայց ես քեզ հե՛նց այդպես եմ սիրում,-ասաց ու փակեց ճանապարհս:
-Այն կողմ քաշվի՛ր, տխմա՛ր:
-Դու այսօր կհամակերպվես այն մտքի հետ, որ իմն ես լինելու:
-Ես Ռաֆին եմ սիրում, իսկ դո՛ւ, գնա գրողի ծոցը:
-Իսկ չե՞ս հիշում մեր համբույրները:
-Քո՛:
Ես նրան հրեցի ու մտա համալսարան: Ես այսօր առավոտյան մի բան գիտեի, որ չէի ուզում գալ դասի: Գնացի լսարան:
Բոլորն աղմկում էին, իսկ իմ գլուխն առանց այդ էլ պայթում էր: Պայուսակս գցեցի նստարանին ու գնացի միջանցք: Միջանցքում էլ բոլորը աղմկքւմ էին ու հրում միմյանց, այդ իսկ պատճառով գնացի ու նստեցի աստիճաններին:
Սկսեցի մտորել: Մտածում էի ամեն ինչի ու ամեն բանի մասին: Ես այլ կերպ էի պատկերացնում կյանքս: Միտքը միակ վայրն է, որտեղ ամեն ինչ կատարյալ է և քո պատկերացրածի պես, բայց երբ գալիս ես իրականություն, հասկանում ես, որ դրանք ուղղակի մտորումներ էին:
Մտքերս կռիվ էին տալիս: Հանկարծ վզիս ետևում զգացի ինչ-որ մեկի ծանր շնչառությունը: Շրջվեցի: Էռնա՛, շնչի, Էռնա՛, ուղղակի ձեր կուրսեցի Ռաֆոնա, մի խառնվի: Բայց ինքը մեր կուրսեցի Ռաֆոն չի, ինքն իմ սիրած տղան է:
-Էռնա՞:
-Հա Ռաֆ,-արդեն սթափվեցի:
-Ամեն ինչ կարգի՞ն է:
-Այո, շնորհակալ եմ:
-Էռնա՛, իսկ կարո՞ղ եմ քեզ մի հարց տալ:
-Իհարկե:
-Ինչու՞ չէիր ուզում գնալ Մենչի ծնունդին: Ախր ինքը հենց քեզ համար էր ռեստորանում ուզում նշել, որ գաս:
-Ես նրան ատում եմ, ու եթե իմանայիր, թե նա ինձ ի՜նչ ցավ է պատճառել:
-Ի՞նչ ցավ:
-Խորը ու անբուժելի:
-Չհասկացա:
-Պետք էլ չի:
-Էռնա՛, իսկ ես ճի՞շտ եմ լսել:
-Ի՞նչ ես ճիշտ լսել:
-Դե Արմենն ասեց, որ իմ հանդեպ զգացմունքներ ունես:
-Սուտ է ասել:
-Լավ: Գնա՞նք լսարան:
-Ես մի փոքր էլ կմնամ այստեղ:
-Այդ դեպքում ես էլ կմնամ, հետո իրար հետ կգնանք:
-Չեմ ուզում նեղություն պատճառել:
-Նեղություն չի:
-Ուզում եմ քեզնից ներողություն ու շնորհակալություն հայտնել:
-Ինչի՞ համար:
-Դե ներողություն եմ ուզում խնդրել քեզ երեկ այդ կռվի մեջ ներքաշելու համար ու շնորհակալ եմ, որ պաշտպանեցիր ինձ:
-Ես քեզ սիրում եմ ու քեզ համար պատրաստ եմ անել ամեն ինչ:
-Անգամ աստղե՞ր կբերես երկնքից:
-Կբերեմ:
-Այդ դեպքում ինչու՞ ես Էմմայի հետ շփվում ու ընկերություն անում:
-Իր հայրը դատավոր է, մայրը՝ տնօրեն: Որ հանկարծ իմանան, որ բաժանվել ենք, իմ վրա դատական գործ կգրեն ու մի մեծ պատմություն կլինի:
-Ինչի՞ համար:
-Դե Էմման մի բան գիտի իմ մասին, որն օգտագործում է իմ դեմ՝ որպես շատտաժ:
-Կսպանեմ նրան:
-Հավատա՝ ես քեզնից շուտ դա կանեմ:
-Դե լավ, մնաց 2 րոպե, արի անցնենք լսարան, թե չէ ընկեր Գրիգորյանը էլի կսկսի ճառեր կարդալ: Ավելի լավ է դասն անենք, քան նրա փիլիսոփայությունները լսենք:
-Ճիշտ ես:
Գնացինք լսարանի դռան առաջ կանգնեցինք:
-Դու մտիր, հետո ես:
-Ինչի՞:
-Դե Էմման չտեսնի, որ իրար հետ ենք մտնում դասարան, Ռաֆո՛, մեկ էլ տեսար խանդեց:
-Լավ դե դու մտի ես քեզնից հետո կմտնեմ:
-Կավ:
Մտա դասարան, վայրկյաններ անց էլ՝ Ռաֆոն մտավ: Եկավ նաև ընկեր Գրիգորյանն ու մենք սկսեցինք դասը: Ավարտեցինք մեր դասերն ու գնացինք ամենքս մեր տուն՝ պատրաստվելու ծնունդի: Մտա տուն ու վազեցի իմ սենյակ: Փոխեցի հագուստս ու ստացա հեռախոսազանգ:
ВЫ ЧИТАЕТЕ
Վարդերի թագուհին
Fanfiction-Սիրելի ծաղիկդ ո՞րն է: -Վարդը: -Վարդը կյանքի է նման՝ թերթերը պատրանք են, իսկ փշերն իրականություն: Փշերը շա՜տ սուր են: Եթե վախենաս փշերից, ապա չերազես վարդերի մասին...Ուժեղ մարդիկ են վարդերի արժանի, իսկ դու էլ վարդերի թագուհին ես, որովհետև դու՛ էլ մի...